«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ լուռ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «չհանձնել հայրենիքը, չպառակտել ազգը»: Նախաձեռնության խորագիրն է «Մանդատ չունես»: Կանայք ձեռքերում պահում են «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», «Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես», «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրառմամբ պաստառներ: «Մեր նախաձեռնությունը միավորում է տարբեր տարիքի, տարբեր մասնագիտութունների կանանց Արցախը հայկական պահելու վճռականության շուրջ։ Մենք վերահաստատում ենք անկախության հռչակագրով Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու շուրջ ՀՀ ստանձնած…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Բաքվում ակնարկում են Աղդամի ճանապարհը բացելուց հրաժարվելու համար քրեական հետապնդման մասին
Բաքվում ակնարկում են Աղդամի ճանապարհը բացելուց հրաժարվելու համար քրեական հետապնդման մասին։ Համապատասխան ակնարկը հնչեցրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ «Հայաստանն ու նրա ստեղծած հանցավոր անջատողական ռեժիմը խոչընդոտում են Ադրբեջանի ղարաբաղյան շրջանում Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ- խմբ.) ճանապարհի բացմանը։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհը գործում է, եւ դրանով շատ կարճ ժամկետներում կարող է ապահովվել ցանկացած բեռի առաքում Խանքենդի եւ հարակից տարածքներ: Մենք իրավունք ունենք այդ ճանապարհից հրաժարվելը դիտարկել որպես ռասիզմ եւ խտրականություն»,-ասել է նա։ Ավելի…
Կարդալ ավելինԶախարովան Հայաստանի իշխանություններին մեղադրել է առանցքային հարցում իրենց դիրքորոշումը փոխելու մեջ
Դե, ուղղակի պետք է իրականացնել պայմանավորվածությունները, և հենց դա է երաշխիքը, շատ պարզ պատասխան։ Այս մասին ոչ շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում է ուղիղ երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև, ադրբեջանական կողմը պնդում է իր տարածքում հանդիպում անցկացնել՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է հայկական պատվիրակության անդամների անվտանգությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանցիներն առևանգում են Լաչինի միջանցքում տեղակայված անցակետով անցնող հայերին։ «Եթե…
Կարդալ ավելինՓաշինյանն ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ
Վարչապետը հյուրընկալել է Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամներին։ Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Վարչապետը բարձր է գնահատել եւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը եւ ընդգծել, որ բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը եւս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին: Զրուցակիցները շեշտել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Մտքեր են…
Կարդալ ավելինԽաղաղապահները վստահեցրել են՝ չեն թույլատրելու ադրբեջանցիներին առաջ շարժվել. արցախիները վրան են տեղադրում ճանապարհին
Ասկերանի վարչակազմի ղեկավար Հրայր Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, որը հարյուրավոր արցախցիների հետ Ակնա- Ստեփանակերտ ճանապարհի մոտ է: «Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։ Մենք մնում են այստեղ։ Այս պահին վրան ենք տեղադրում»,- գրել է նա։ Նշենք, որ այս պահին…
Կարդալ ավելինԲաքվի 2 պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի և Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. ի՞նչ է քննարկվել Արցախի ԱԺ-ում
Ադրբեջանի կողմից առաջրկվող երկու պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի եւ Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. այս տեսակետը ձեւավորվել է քննարկումների ընթացքում: Ակտիվիստ Արթուր Օսիպյանի խոսքով, հանդիպման մասնակիցները հիմնավորել են, որ Եվլախում հանդիպումը կփակի Արցախի հարցը եւ կդիտարկվի Ադրբեջանի ներքին հարց: Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացելու տարբերակը եւս կործանարար է համարվել. «Թշնամին հայտարարել է, որ Աղդամի ճանապարհը բացելուց հետո հաջորդ խնդիրը դրվելու է զինված ուժերի զինաթափումը, դրանից հետո էլ իրավապահ մարմինները պետք է մտնեն Արցախ: Բոլոր արցախցիների համար…
Կարդալ ավելինԱդրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել․ Ասկերանի նախկին քաղաքապետ
Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել: Այս մասին «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը: «Այս պահին ադրբեջանցիների հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար» բեռի մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,-ասաց Ալ.Գաբրիելյանը: Մի խումբ արցախցիներ այս պահին գտնվում են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում:
Կարդալ ավելինՌուսական առաջին բեռներն Սաուդյան Արաբիա են անցել Իրանի «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ-ով
Ռուսաստանն առաջին անգամ իրանական միջանցքով իր բեռներն արտահանում է Սաուդյան Արաբիա, հայտարարել է Իրանի երկաթուղիների կառավարիչ տնօրեն և ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Միադ Սալեհին, հայտնում է IRNA-ն։ Ռուսաստանից Սաուդյան Արաբիա բեռների տարանցման համար 36 կոնտեյներներից բաղկացած առաջին բեռնատար գնացքն Իրան է մտել Ինչե-Բուրուն սահմանային անցակետով՝ Թուրքմենստանի տարածքից, ասել է Սալեհին։ Փոխնախարարը մանրամասնել է, որ գնացքը շարժվում է դեպի Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգիստ, որտեղից այն կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգիստ։ Սալեհին նշել է, որ Իրանով…
Կարդալ ավելինԱրայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առեւանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման եւ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները եւ իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով:
Կարդալ ավելինԱդրբեջանի զինծառայողները ՀՀ վերադարձող կնոջը ստիպել են շտապօգնության մեքենայից հանել ԼՂ-ի զինանշանով պաստառը. Ստեփանյան
Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ոչ խաղաղությունն է, ոչ համակեցությունը: Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները ստիպում ԼՂ-ից Հայաստան վերադարձող մի կնոջ շտապօգնության մեքենայից հանել ԼՂ-ի զինանշանով պաստառը։ «Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ եւ լայնորեն…
Կարդալ ավելին





