Ակնկալում ենք, որ Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը. Զախարովա

Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ռուսական մարդասիրական օգնության հետ։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից այս տարվա հուլիսի 25-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջ քաշած նախաձեռնությանը համապատասխան, Մոսկվայում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով, մշակվել է Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա։ Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։

Որպես առաջին քայլ՝ ս.թ. սեպտեմբերի 12-ին. «Ռուսական Կարմիր Խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով տարածաշրջան է հասցվել մարդասիրական օգնության խմբաքանակ։ Շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ են նվիրաբերվել օգնության կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ակնկալում ենք, որ, հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը, մոտ ապագայում, Աղդամի երթուղուն զուգահեռ, ապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ կանոնավոր կերպով հումանիտար օգնություն կհոսի տարածաշրջան։

Հուսով ենք, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա և տեղի բնակչության բնականոն գործունեությունը կվերականգնվի։ Սա, իր հերթին, պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար։ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Spread the love