Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը. Արշավիր Ղարամյան

Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը. Արշավիր Ղարամյան

Արցախի նախկին ԱԺ նախագահ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը… Հարցը հռետորական է, իսկ պատասխանը՝ ակնհայտ։ Արցախը հանձնել են բոլոր նրանք, որ հանդիսացել են Արցախի անվտանգության երաշխավորը: Անգամ բառախաղը բավարար է հասկանալու, որ անվտանգության ճգնաժամի մեջ մեղավոր է անվտանգության հարցով զբաղվողը, դրա երաշխավորն ու հանձնառուն։ Այնպես որ մեղադրանքային հոշոտումներն անիմաստ են։ Կա Հայաստանի Հանրապետությունը դե-ֆակտո ներկայացնող վարչախումբ, որ 2018 թ․-ին մարդկանց մոլորեցնելու համար Արցախը հայտարարում էր Հայաստանի մաս,…

Կարդալ ավելին

Կարեւորվել է Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության շարունակականությունը

Կարեւորվել է Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության շարունակականությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը եւ արժեւորել կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ միտված ԱԺ աշխատակազմի, խորհրդարանական հանձնաժողովների շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է համագործակցության շարունակականությունը եւ հետագա ծրագրերը քննարկելու պատրաստակամություն հայտնել: Ստեֆան Նիքսը, կարեւորելով ամուր գործակցությունն ու արդյունավետ ծրագրերի իրականացումը, հավաստիացրել…

Կարդալ ավելին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի եւ կատարած աշխատանքի համար: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել հարաբերությունները եւ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ իր համար մեծ…

Կարդալ ավելին

Ավինյան՝ 16.3%, Մարության՝ 11.8%, Թևանյան՝ 5,1%, Թանդիլյան՝ 3.8%. GALLUP-ի հարցման արդյունքները

Ավինյան՝ 16.3%, Մարության՝ 11.8%, Թևանյան՝ 5,1%, Թանդիլյան՝ 3.8%. GALLUP-ի հարցման արդյունքները

Երևանի ավագանու ընտրություններում ֆավորիտները շարունակում են մնալ Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը. սՍա են ցույց տալիս 800 երևանցիների շրջանում անցկացված հարցումները։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ամփոփելով սեպտեմբերի 5-6–ն անցկացված հարցումները։ Այսպիսով` հարցմանը մասնակցածների 16,3 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Տիգրան Ավինյան), 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» (Հայկ Մարության), 5,1 տոկոսը` «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան), 3,4 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցության (Արտակ Զեյնալյան), 3,6 տոկոսը`…

Կարդալ ավելին

Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից. ՌԴ ԱԳՆ

Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից. ՌԴ ԱԳՆ

Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչությունն ունի «ժամանակակից միջազգային իրողությունների բավականաչափ օբյեկտիվ ըմբռում» ՆԱՏՕ-ի կողմից՝ երկիրն իրենց ազդեցության գոտի ներքաշվելու մղմանը հավատալու համար: Գալուզինն ընդգծել է, որ «Մոսկվան ոչ մեկին ոչինչ չի թելադրում», սակայն գործընկերների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դժվար թե որևէ մեկի համար…

Կարդալ ավելին

Զախարովան, ի պատասխան Ալեն Սիմոնյանի, աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին. դուրս է տվել առանց մտածելու

Զախարովան, ի պատասխան Ալեն Սիմոնյանի, աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին. դուրս է տվել առանց մտածելու

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին՝ ի պատասխան իր հասցեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի արած ակնարկի, որտեղ նա դիվանագետին անվանել է «ինչ-որ քարտուղարուհի»։ Համապատասխան գրառումը տեղադրված է Զախարովայի Թելեգրամ-ալիքում։ «Դժվար է վիճել, որ մակարդակի հարցում ակնհայտ խնդիրներ կան,- արձագանքել է Զախարովան։- Եվ ցանկանում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛րս։ Ձեր աշխատանքը անգամ ամենաբարձրաստիճան պետի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, որը ներառում է օրակարգերի…

Կարդալ ավելին

Անկարայում օգտագործում են Օսմանյան և բրիտանական դիվանագիտության լավագույն ավանդույթները.Գարիկ Քեռյան

Անկարայում օգտագործում են Օսմանյան և բրիտանական դիվանագիտության լավագույն ավանդույթները.Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը իր ֆեսբուքյան էջում անդրադարձել է  Սեպտեմբերի 4-ի Պուտին-Էրդողան հանդիպմանը և դրա հետ կապված կատարել է ուշագրավ գրառում, որում մասնավորապես ասվում է ՝ Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած ՌԴ եվ Թուրքիայի նախագահների հանդիպումը  լուսաբանվում և մեկնաբանվում է գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցներում: Հանդիպումն անասելի մեծ հետաքրքրություն է առաջացրել, այն կարելի որակել մեծամասամբ չբացահայտված, պատասխանների փոխարեն հարցեր առաջացնող և ստվերային: Հանդիպումը տևել է երեք ժամ, որից մեկ ու կեսը եղել է հանդիպում թիմերով, իսկ մյուս կեսը՝…

Կարդալ ավելին

Զախարովան՝ Փաշինյանին. պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար

Հայաստանի վարչապետը վերջին օրերին քիչ բան չի ասել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրաժարվելով մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին։ «Պարզապես ամփոփելով այդ բոլոր հայտարարությունները՝ ուզում եմ ասել, որ պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել եւ դա անել անընդհատ, ամեն առիթով։ Պետք է պատասխանատվություն կրել, սեփական պատասխանատվությունը, այլ ոչ թե ուրիշի ուսերին բարդել, եթե նրանք դա մեղք…

Կարդալ ավելին

Ուկրաինայում խաղաղության հասնելու ոչ մի հեռանկար չի նշմարվում. Էրդողան

Ուկրաինայում խաղաղության հասնելու ոչ մի հեռանկար չի նշմարվում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարների բացակայության մասին։ «Թուրքիայի դիրքորոշումը Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ միանշանակ է։ Առաջին իսկ օրվանից մենք միշտ կողմ ենք եղել խաղաղությանը, երկխոսությանը եւ դիվանագիտությանը։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու համար։ Մենք չենք բարդացրել խնդիրը եւ յուղ չենք լցրել կրակին, մենք ջանացել ենք հասնել այն բանին, որպեսզի երկու կողմերը հանդիպեն։ Ցավոք, արդեն 1,5 տարի շարունակվող պատերազմը դեռ ընթանում է։ Խաղաղության հասնելու ոչ մի հեռանկար…

Կարդալ ավելին

Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը. տեղեկացնում է Արցախի ՊԲ-ը

Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը. տեղեկացնում է  Արցախի ՊԲ-ը

ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գոտում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի՝ այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժեր եւ կենտրոնացում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հաղորդագրությունը: Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաեւ ապատեղեկատվության շարունակական  տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում:        

Կարդալ ավելին
1 137 138 139 140 141 212