ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավարի սեպտեմբերի 10-ին արված պնդումն այն մասին, թե ՀՀ ԱԺ նախագահ՝ պարոն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ին հարցմանն ի պատասխան ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը:
«Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև, որպես երաշխավոր, հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը»,- ասաց նա:
Լավրով․ Հայ քաղաքական գործիչների հայտարարությունները կոռեկտ չեն