Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`  սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում» Երեւանում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +22 +24։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ +14 +19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+17,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19 +21,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +11+15,

Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16 + 19,

Տավուշում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +17+19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19 +23,

Արարատում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22 +26,

Արմավիրում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21 +25,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ +16 +19,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22 +25,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+29,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +17+21,

Արցախում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +17 +20։

Spread the love