Ինչպես արդեն հայտնի է հունիսի 15-ից Ադրբեջանը դադարեցրել է նաև Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումները, բացառությամբ Կարմիր խաչի օգնությանը այն էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերջին օրերին 1 տարեկան երախա տեղափոխվեց Երևան վերակերդանացման բաժանմունքից, և այդ իսկ պատճառով Արցախի պետությունն անցել է խիստ խնայողական ռեժիմի բոլոր ուղղություններում, այդ թվում՝ վառելիքի: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, հիվանդներին բուժհաստատություններ տանելու, շրջաններից գյուղատնտեսական մթերքը կենտրոնացված կարգով շրջկենտրոններ և…
Կարդալ ավելինՔաղաքականություն
«Վագներ»-ի մարտիկները հեռանում են Ռոստովից
«Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները, որոնք հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի հրամանով գրավել էին Դոնի Ռոստովի կենտրոնը, սկսել են հեռանալ քաղաքից, հայտնում է 161.ru-ն։ Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Պրիգոժինը հայտարարեց, որ ավարտում է «արդարության երթը» դեպի Մոսկվա։ ՌԻԱ Նովոստին հրապարակել է կադրեր Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբից, որում «Վագներ»-ի մարտիկները տանկեր են գործարկում և բեռնում զինամթերք։ Ինչպես հայտնել է վարձկաններից մեկը, «Վագներ» ՄՌԿ-ն նախատեսում է վերադառնալ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դաշտային ճամբար: Ինչպես երեւում…
Կարդալ ավելինԱդրբեջանի գործողությունները հետեւողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների․ ԱԳՆ
Տարածաշրջանում իրական եւ տեւական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության եւ թշնամանքի հետագա դրսեւորումները: Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։ «Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման համար ամուր իրավական հիմքերի ամրագրումը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային շրջանի ամենավերջին քարտեզների, ինչպես տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության,…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայտնում են ՀՀ կառավարությունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:
Կարդալ ավելինԼուկաշենկոն Պրիգոժինին համոզել է կանգ առնել․ «Վագների» մարտիկներին անվտանգության երաշխիքներ են տրամադրվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ ողջ օրը բանակցություններ է վարել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում քիչ առաջ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը համաձայնել է կանգնեցնել Ռուսաստանի տարածքում առաջխաղացումը։ Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել Վագներ առաջխաղացումը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին կա ՄՌԿ «Վագների» հետ…
Կարդալ ավելինԶԼՄ-ները հայտնում են Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբի մոտ կրակոցների մասին
Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում, որը շրջափակել են «Վագներ» խմբավորման մարտիկները, ուժեղ պայթյուն է լսվել։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ուժեղ պայթյունը լսվել է Բուդենովսկիի պողոտայի եւ Պուշկինսկայա փողոցի խաչմերուկում, որտեղ գտնվում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Չի բացառվում, որ ձայնը եղել է պայթուցիկ փաթեթից։ Ականատեսները հաղորդում են նաեւ ավտոմատներից օդ արձակված մի քանի կրակոցների մասին։ ՄՌԿ «Վագները» շաբաթ գիշեր Դոնի Ռոստովում գրավել է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում շրջում…
Կարդալ ավելինՉեչենական ստորաբաժանումների մեծ ռազմական շարասյունը շարժվում է Ռոստով
Ռազմական տեխնիկայի մեծ շարասյունը շարժվում է դեպի Ռոստովի ուղղությամբ։ «Ростов Главный» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ զրահատեխնիկայի ու ռազմական մեքենաների շարասյունը ձգվում է կիլոմետրեր։ «Բոլորը չեչենները գնում են Ռոստով»,- տեսանյութում ասում է տղամարդը։ Նա հավելել է, որ տեսանյութը նկարահանվել է Ռոստովից 75 կիլոմետր հեռավորության վրա։ «Большая мобилизация» ալիքը հայտնում է, որ զինվորական մեքենաների մեջ նկատելի են զրահափոխադրիչներ՝ բեռնված կործանիչներով և զրահամեքենաներով։ Ալիքը հաղորդում է, որ ավտոշարասյունը շարժվում է Ռոստովի մարզի Սամբեկ գյուղ։
Կարդալ ավելինԲայրամովը Լոնդոնում «Ուկրաինայի վերականգնման համար» միլիոններ է խոստացել
Ադրբեջանն առնվազն 10 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինչպես նշել է Բայրամովը, «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և հումանիտար աղետի, մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար։ Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս այս ճգնաժամի շուտափույթ լուծման օգտին՝ Ուկրաինայի ինքնիշխանության…
Կարդալ ավելինԼուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը. Հայաստանը հիմնավորված բողոքներ է ներկայացնում
Հունիսի 20-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։ Երկրի ղեկավարը նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ բարդ ժամանակ է եւ պահանջում է ուժերի, փորձի եւ ռեսուրսների առավելագույն համախմբում՝ խաղաղությունը պահպանելու համար։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրների լուծման հարցում թերանալու համար։ «Ղրղզստանը վաղուց օգնություն է խնդրում…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ պահանջի մասին տեղեկատվությունը, ցավոք, վստահելի է. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ պահանջ-սպառնալիքի մասին տեղեկատվությունը, ցավոք, վստահելի է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մի շարք ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների մասին հարցին, թե ԱՄՆ-ն իբր պահանջում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններից Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ինչ-որ երրորդ երկրում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Բաքուն «հակահաբեկչական գործողություն» կիրականացնի Լեռնային Ղարաբաղի դեմ։ «Նախ, ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հայտնված նյութին, ապա այն հայտնվել է մի քանի աղբյուրներում, ցավոք, այնտեղ տրված տեղեկատվությունը վստահելի է։ Երկրորդ՝ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Ստեփանակերտի…
Կարդալ ավելին







