Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ. կա հետագա էսկալյացիայի վտանգ. Շոլցը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ. կա հետագա էսկալյացիայի վտանգ. Շոլցը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Շոլցը նշել է,  որ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակով։ «Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ։ Կա հետագա էսկալյացիայի վտանգ։ Այդ են վկայում նախորդ ամիսների և շաբաթների իրադարձությունները։ Բնականաբար չենք մոռանում նաև տեղում հումանիտար իրադրության մասին։ Մեր համատեղ նպատակը պետք է…

Կարդալ ավելին

Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ

Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այս փաստը։ Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Շուշիի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,8 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու պարկուճներից մաքրվել…

Կարդալ ավելին

Ադրբեջանական ԶՈւ-ն այսօր կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ

Ադրբեջանական ԶՈւ-ն այսօր կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:        

Կարդալ ավելին

Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույց

Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույց

ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդիրների, անդրադֆարձ կա նաեւ մեր տարածաշրջանին եւ հայ-ադրբեջանական հակամարտությանը: Զեկույցի այդ հատվածում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար: Զինված ուժերի շարունակական ներկայությունը…

Կարդալ ավելին

Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը հետխորհրդային տարածքում ամրանալու փորձ է. ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար

Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը հետխորհրդային տարածքում ամրանալու փորձ է. ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար

Հայաստանում Եվրամիության առաքելությունը փորձ է ամրանալու հետխորհրդային տարածքում՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը։ «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Բրյուսելի փորձ, օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից, ամրանալ հետխորհրդային տարածքում՝ խաղալով մի ինչ-որ «միջնորդի» ամպլուա»,- ասել է Լոգվինովը։ Նրա խոսքով՝ «կա այստեղ նաեւ զգալի հակառուսական բաղադրիչ՝ ձգտում չեզոքացնելու մեր երկրի պատմական դերը որպես անվտանգության երաշխավորի»։ Հիշեցնենք,…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի խոսնակին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի խոսնակին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Նյու Դելիում անցկացվող  «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում մարտի 2-ին հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օմ Բիրլային՝ իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելու եւ հյուրընկալելու համար: Նա նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում երկկողմ հանդիպումներ անցկացնելու եւ փոխադարձ հուզող հարցեր քննարկելու համար: Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ…

Կարդալ ավելին

Ով է Արցախի ներկայացուցիչներին հանդիպած Ադրբեջանի պատվիրակը․ Ոսկանյան

Ով է Արցախի ներկայացուցիչներին հանդիպած Ադրբեջանի պատվիրակը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ բանակցելու նպատակով «պատասխանտու» նշանակված ոմն Ռամին Մամեդովը հերթական հակահայ ադրբեջանցին է, որի նախնիները Արցախի՝ ադրբեջանական  գաղութացման հետևանքով հայտնվել էին հայկական այս հինավուրց երկրամասում ի վերջո բնակություն հաստատելով Շուշիում»։ Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Վերջինս միևնույն ժամանակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի (այսպես են «կոչում» բարբարոսները Հայաստանի Հանրապետության տարածքը) համայնքի»  և «Ադրբեջան-Իսրայել» միջխորհրդարանական խմբի անդամ է, որը պարբերաբար հանդես է եկել հայատյաց հայտարությւոններով և…

Կարդալ ավելին

Հարգանքի տուրք Սումգայիթի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք Սումգայիթի զոհերի հիշատակին

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:        

Կարդալ ավելին

Ադրբեջանը Հայաստանին նոր պահանջ է ներկայացնում

Ադրբեջանը Հայաստանին նոր պահանջ է ներկայացնում

Ադրբեջանը՝ ի դեմս ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանին նոր պահանջ է ներկայացրել։ Այս անգամ հնչեցվել է «անպատժելիությանը վերջ դնելու» եւ «կուրսը փոխելու» պահանջ։ «Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ կարգավորմանը՝ երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Հայաստանը, ընդհակառակը, նախընտրեց շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը՝ խոչընդոտելով կարգավորմանը։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել, ապա նա պետք է փոխի իր կուրսը»,-ասել է Բայրամովը Խոջալուի իրադարձությունների հերթական տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։ Հիշեցնենք, որ…

Կարդալ ավելին

Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ

Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի եւ գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերսկսելու ուղղությամբ:        

Կարդալ ավելին
1 158 159 160 161 162 209