Գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում Ադրբեջանն աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից մեկն ունի՝ ցույցերը, բողոքի ակցիաները ճնշելու և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքները խախտելու ապացուցված փաստերով: Հետեւաբար գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Խաղաղապահներն ասացին, որ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի. ակցիայի մասնակից
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթով ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած արցախցիների հետ զրույցում ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին կբացվի դեկտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է ակցիայի մասնակից՝ Արթուր Գրիգորյանը: «Հանդիպումն անցավ հանգիստ, առանց լարված մթնոլոտի: Ադրբեջանցիների չտեսանք, խաղաղապահներն այնպես էին փակել ճանապարհը, որ դա անհնարին էր, թեպետ մենք բախման նպատակով չէինք էլ գնացել: Խաղաղապահները մեզ խոստացան, որ ճանապարհը բաց կլինի դեկտեմբերի 26-ին: Ըստ նրանց՝ այդ օրը Ռուսաստանում կարեւոր հանդիպում է լինելու, որից շատ բան է…
Կարդալ ավելինԲորելը Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի եւ մարդասիրական օգնության անհրաժեշտությունը
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Կառուցողական հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկեցինք Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի եւ մարդասիրական օգնության հասանելիության անհրաժեշտությունը, տարածաշրջանում կայունության պահպանումը եւ ԵՄ ներկայությունը՝ EUMCAP-ի (Հայաստանում ԵՄ մոնիթորինգի) փակումից հետո»,- գրել է Բորելը Twitter-ում։
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանը եւ ԳՇ պետ Էդվարդ Հովհաննիսյանը այցելել են ՊՆ ուսումնական կենտրոն
Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները: Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել նաև ուսումնական կենտրոնում անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները օրեր…
Կարդալ ավելինՆախատեսվում է ստեղծել ինդուստրիալ կոմիտե, որը կընտրի հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպությանը
Հայաստանում հեռուստատեսային չափիչի միջոցով են որոշվում գովազդային մանրամասները: Ունենք իրավիճակ, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները դժգոհ էին չափիչի աշխատանքից: Սա նաեւ խաթարում էր հեռուստաընկերությունների եւ համայնքի միջեւ ներքին համերաշխությունը: Այդ խնդիրը լուծելու համար Հանրային եւ Շանթ հեռուստաընկերությունները համատեղ միջազգային աուդիտ պատվիրեցին: Ստուգման արդյունքում պարզվեց, որ կան խախտումներ: Աուդիտ իրականացնող միջազգային ընկերությունն այս տարվա հունվարին վերջնական եզրակացություն փոխանցեց, որի համաձայն՝ տվյալ ընկերության չափումների հետ կապված կան խնդիրներ: Համամիտ ենք, որ չափումները պետք է վերահսկվեն հեռուստաընկերությունների կողմից: Այժմ…
Կարդալ ավելինՃանապարհը կարող է բացվել, բայց հարց է, թե ինչ պայմաններով, որոշ երկրների տեսակետներ տարբերվում են. քաղաքագետ
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդի քննարկումը շատ կարեւոր էր, Ադրբեջանը հումանիտար հարցերի առումով միայնակ էր մնացել, կարծում եմ այդ քննարկումն ինչ–որ ազդեցություն կունենա, բայց ոչ քաղաքական տեսանկյունից։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ–ի դիմումի հիման վրա ՄԱԿ–ի ԱԽ–ում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկմանը։ «Խնդիրը դրված էր զուտ մարդասիրական տեսանկյունից. 100 հազարից ավելի մարդ շրջափակման մեջ է, նրանց իրավունքները խախտված են։ Այս առումով քննարկմանը մասնակից երկրները արձագանքեցին հումանիտար…
Կարդալ ավելինԵվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան
Եվրոպական դատարանի որոշումը կարող է ունենալ մեծ քաղաքական ազդեցություն, բազմաթիվ եվրոպական երկրներ նաեւ աշխարհաքաղաքական նկրտումներից ելնելով, հենվելով Եվրոպական դատարանի դատական ակտի վրա` լեգիտիմորեն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ պարտադրել միջանցքի օր առաջ բացումը եւ շրջափակումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը` անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը` Լաչինի միջանցքը բացելու հարցով Հայաստանի հայցի վերաբերյալ: Նրա խոսքով` եթե դատարանի անհապաղ միջոցի որոշման ակտը չի կատարվում, ապա ծանուցում է գնում…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ կսահմանափակվի տեսալսողական մեդիաոլորտում շահումով խաղերի եւ վիճակախաղերի գովազդը
Գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ` ըստ էության դառնալով անուղղակի գովազդ: ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններով առաջարկում է սահմանել,…
Կարդալ ավելինԳալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով կստեղծվի, Փաշինյանը որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի որոշումների բաժնից։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Կարդալ ավելինՏիգրան Խաչատրյանը նշանակվեց փոխվարչապետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Խաչատրյանն ազատվել է Ֆինանսների նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նաշանակվել է ՀՀ փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրում:
Կարդալ ավելին





