Թուրքիայում թվով 424 հոգի ստորագրել են հայտարարության տակ, որով կոչ է արվում բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016 թվականի նախատեսված եւ կիսատ մնացած մահափորձի ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, թուրք գրողներ, լրագրողներ, փաստաբաններ եւ այլք մոտ 424 հոգի կոչ են արել իշխանություններին դեմ դուրս գալ խորքային պետությանը եւ մաֆիոզ կառույցներին եւ բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016-ին նախապատրաստած եւ կիսատ թողած մահափորձի ծրագիրը։ Նշենք, որ օրեր առաջ Կարո Փայլանի փաստաբանը գրառում էր արել, որ Կարո…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Էդգար Ղազարյանը մտադիր է անձնական հանդիպման հասնել վարչապետի հետ եւ պահանջել նրա հրաժարականը
Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին Կառավարության ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Նաեւ մտադիր եմ նրան հնարավորություն տալ ելույթ ունենալ առաջիկա ժամերին կազմակերպված հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նա ասաց, որ դեռ պատասխան չի ստացել, եւ, ըստ այդմ, հանդիպման կոնկրետ օր դեռ նշանակված չէ։ «Նիկոլ Փաշինյանն այն պաշտոնյաներից է, ով, իշխանության գալով, խոստացավ հրապարակային…
Կարդալ ավելինՀանրապետության հրապարակում հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22:00-ն
Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22։00-ն։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նրա խոսքով, ընդդիմությունը չի պատրաստվում մարդկանց ամեն օր փողոցներ հանել։ Իրենց գործողությունները, ըստ նախկին դեսպանի, նպատակ ունեն նվազագույնի հասցնել հնարավոր վնասներն ու անհարմարությունները այսօրվա ակցիայի մասնակիցների համար։ «Հանրահավաքի անցկացման վայրն, ի դեպ, պատահական չի ընտրվել։ Մոտակայքում կա մետրո, իսկ տարածքը մեծ է եւ հարմարավետ։ Այսինքն՝ մարդիկ կարող…
Կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին՝ Մոսկվայում: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Գրասենյակից նշեցին, որ ձեւավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ։ Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Կարդալ ավելինԷրդողանը աջակցություն է հայտնել Ալիեւին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունների հետ
Թուրքական Քոնիայում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Էրդողանը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ բարեկամական, եղբայրական եւ դաշնակցային կապերի հաջող զարգացումը, մտքեր են փոխանակել տարածաշրջանում հետկոնֆլիկտային շրջանի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ ռազմական ոլորտներում համագործակցության շուրջ։ Ալիեւը նշել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի կազմակերպման բարձր մակարդակը։ Էրդողանը, իր հերթին, հերթական անգամ հայտնել է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ կապված Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։…
Կարդալ ավելինԲնակիչները չեն լքել Աղավնոն, թալան չկա․ եթե ուզում եք պահել Աղավնոն, եկեք և մնացեք այս մարդկանց կողքին․ Սուրեն Պետրոսյան
Արցախի Աղավնո գյուղի բնակիչները չեն լքում գյուղը, գյուղում թալան չկա, այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որը տեսանյութ է հրապարակել Աղավնոյից։ «Երեկ և այսօր բավականին շատ ապատեղեկատվություն տարածվեց առ այն, որ Աղավնոն համատարած լքում են և Աղավնոն համատարած թալանում են։ Ամենայն պատասխանատվությամբ ձեզ տեղեկացնում եմ, որ Աղավնոն մինչև այսօր գեթ մեկ ընտանիք չի լքել։ Չկա մեկ ընտանիք, որ տարհանել է իր սեփական երեխաներին։ Աղավնոյում բացարձակապես չկա թալան»,– ասել է նա։ Սուրեն…
Կարդալ ավելինԱդրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապ հաստատելու այլընտրանքային ճանապարհ ունի, որը Իրանի տարածքով կանցնի Արաքս գետի վրայով և կշրջանցի Հայաստանը։ Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ Ադրբեջանը, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը։ «Դա կիրականացվի, ուզում է Հայաստանը, թե ոչ։ Դա Հայաստանի համար տարածաշրջանային զարգացման ծրագրերից դուրս չմնալու հնարավորություն է ․․․ Եթե Երեւանը ճիշտ որոշում չկայացնի, ապա ամենամեծ վնասը հենց…
Կարդալ ավելին«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվում է դեպի ԵՄ գրասենյակ 
«Դիմադրության» շարժման անդամները ԱԺ-ի մոտից երթով շարժվում են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ: Նախքան երթը սկսելը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Վերջին կարեւոր իրադարձություններից մեկը ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում: Մենք երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում էինք եւ մենք ունենք ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության հիման վրա: Եվրոպայի միությունն այստեղ ասելիք չունի՞:ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է: Այն, որ իրենք դատական…
Կարդալ ավելինՌուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու միջնորդության տեքստը
ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։ Միջնորդության տեքստը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։ Հուլիսի 1-ին Օրբելյանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։ Հիշեցնենք, որ մինչ հունիսի 23-ի որոշումը լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։ Օրեր…
Կարդալ ավելինԱրթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նրա հայտարարությունում ասվում է. «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա…
Կարդալ ավելին








