Իշխանությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշման տակ երկիրը դեպի ինքնիշխանության վերջնական կորուստ են տանում։ Այս մասին մայիսի 25-ին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ իշխանությունները ոչ մի հետեւություն չեն արել, խրախուսել եւ շարունակում են խրախուսել նահանջն ու պարտությունը։ «Մենք պետք է աշխատենք բնակչության այն հատվածի հետ, որը չի գիտակցում, թե ինչ ողբերգության են հասցրել այս իշխանությունները եւ ինչ տեմպերով են մեզ դեպի թուրք-ադրբեջանական պատրանքը տանում։ Մենք պետք է…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ռուսաստանը դուրս չի գալու ԱՀԿ-ից. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը մտադիր չէ ակտիվորեն նախաձեռնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգը: Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլյիչեւը: «Ոչ, ԱՀԿ-ի մասին հաստատ ասում եմ, որ ոչ: Իր նախաձեռնությամբ Ռուսաստանը դուրս չի գա», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության փակման մասին խոսք չի գնում, հայտարարել է Իլյիչեւը: «Այս մասին ոչ ոք չի խոսում»,- ասել է նա՝ պատասխանելով գործակալության հարցին:
Կարդալ ավելինԻշխանության և ժողովրդի համար խիստ անընդունելի է Արցախի հայերի մասին Շառլ Միշելի ձևակերպումը․ Արցախի նախագահը՝ ԱԽ նիստին
Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, NEWS.am–ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար…
Կարդալ ավելինՄիջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, քննարկվել են կազմակերպչական հարցեր
Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ NEWS.am–ին ԱԳՆ–ից տեղեկացնում են, որ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման…
Կարդալ ավելինՈվ է Շահին Մուստաֆաևը եվ 12 հոգանոց հայկական հանձնաժողովի դեմ կրկնակի ադրբեջանական հանձնաժողովի անդամներ
Երեկ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի այս կազմի գերակշիռ մասի անունները ՀՀ-ում առանձնապես բան չեն ասում. նրանց մի մասի լուսանկարները միգուցե ծանոթ լինեն հայ հանրությանը: Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին վստահաբար շատերն են ճանաչում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հրապարակել է սահմանագծման հարցերով իրենց հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն է: Իսկ ո՞վ է Շահին Մուստաֆաևը։…
Կարդալ ավելինՇառլ Միշելը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է «շոշափելի առաջընթացի» մասին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է «շոշափելի առաջընթացի մասին»։ «Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր կայացած սահմանային հանձնաժողովների առաջին նիստը՝ միջպետական սահմանի սահմանազատման եւ կայուն իրավիճակ ապահովելու ուղիների քննարկումն առաջ մղելու նպատակով։ Շոշափելի առաջընթաց Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպումից հետո»,-գրել է նա Twitter-ի իր էջում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում, համապատասխան հանձնարարականների հիման վրա, մայիսի…
Կարդալ ավելինՆամակով դիմել ենք Լիտվայի նախագահ Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ. Իշխան Սաղաթելյան
Սիրելի հայրենակիցներ, վաղը Հայաստան է ժամանելու Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդան. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի Հանրապետության Նախագահ պարոն Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա նաեւ ներկայացրել է նամակի բովանդակությունը. «Մեծարգո պարոն…
Կարդալ ավելինՈտքի´ հանեք մարզերի հարգարժան քաղաքացիներին․ Արտակ Զաքարյան
Մայրաքաղաքները միշտ պատասխանատու են լինում մարզերի համար. սա պատմական ճշմարտություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: Նա նաեւ նշել է. «Երևանը պայքարում է նաև Արցախի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Կոտայքի ու Արագածոտնի համար: Պետություն ունենալը, այն ինքնիշխան, անվտանգ ու պատվարժան պահելը միշտ էլ եղել է գիտակից քաղաքացիների գործը: Մարզերում բնակվող պատվարժան քաղաքացիներ, Մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը: Վստահ եմ, որ դուք փայլուն…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Փաշինյանը Մոսկվայում պետք է մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:Մայիսի 12–ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպում և նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:Նշենք, որ…
Կարդալ ավելինՀայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ գրանցած հայ թեկնածուների անունները
Հայտնի են Լիբանանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները: «Արեւելք»-ի Բեյրութի աղբյուրի հաղորդմամբ արդեն իսկ հայտնի են այն վեց հայ պատգամավորների անունները, որոնք նոր խորհրդարանի մաս կկազմեն: Ըստ նախնական տվյալների՝ այս ընտրություններում հաջողություն են գրանցել Հակոբ Բագրատունին, Հակոբ Թէրզյանը, Փոլա Յագուպյանը, Ժան Թալուզյանը, Արամ Մալյանը եւ Ճորճ Պուչիքյանը:
Կարդալ ավելին








