ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են ակտուալ երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ին Ռուսաստան այցին, ներառյալ՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։ «Նախարարները մտքեր են փոխանակել 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ուղղված հետագա քայլերին։ Անդրադարձ է կատարվել…
Կարդալ ավելինՔաղաքականություն
ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համապարփակ խաղաղության հասնեն
Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ համապարփակ խաղաղության հասնեն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագայի խթանման գործին: Մենք ողջունել ենք <…> ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հանդիպումը՝ ներառյալ խաղաղ բանակցությունների նախապատրաստման դրական դինամիկան եւ սահմանների զատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ձեւավորումը։…
Կարդալ ավելինԱրցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ նախագահ
Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Դա կարմիր գիծն է, որը որեւէ մեկն իրավունք չունի խախտել։ Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման եւ կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական եւ բարոյական ողբերգություն հայոց պետականության եւ հայ ժողովրդի համար։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է եւ չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ…
Կարդալ ավելինԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:
Կարդալ ավելինԵթե նորից գումար հատկացվի ՀՀ սպառազինության համար, մենք դա կգնահատենք ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն․Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհել է Հայաստանի զինվելուց, ավելին՝ նա կարծում է, որ «անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը»։ Նա ավելի հեռուն է գնացել՝ նշելով, որ Ադրբեջանը «որպես ոչ բարեկամական քայլ կընկալի Հայաստանին զինելու համար այլ երկրների կողմից միջոցների հատկացումը»։ «Հայաստանն ինքը փող չունի զենք գնելու համար եւ երբեք չի ունեցել… Եթե նորից գումար հատկացվի Հայաստանի սպառազինության համար, ապա մենք դա կգնահատենք որպես ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ…
Կարդալ ավելինԸնդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է. «Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը կրկին ստում է, երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։ «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս: Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային…
Կարդալ ավելին«Այս ամենը Սերժն ապահովել էր, իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիեւին»․ Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակել
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է փաստաթղթերի ապատճեներ եւ գրառում արել: Նա, մասնավորապես, նշել է. «Կարելի նաեւ մտածել, որ անշնորհակալ բան է ստախոս դավաճանին խելք բացատրելը։ Իհարկե, դա այդպես է։ Չէ՞ որ նա դիտավորյալ է կեղծում իրականությունը, խեղաթյուրում փաստերը, մանիպուլյացնում մարդկանց։ Ազգային Ժողովում բեմականացված էժանագին բալագանի իրական ռեժիսյորները Հայաստանի եւ Արցախի վերջնական թյուրքացման համար վաղուց միջոցների մեջ խտրականություն չեն դնում։ Եվ անհերքելի փաստերը խոսում են այն մասին, որ սցենարը ոտքից գլուխ կեղծ են։ Հիմա…
Կարդալ ավելինԼը Պենը Ֆրանսիայում նախագահի ընտրությունների 2-րդ փուլից առաջ փոխել է կարգախոսը
«Ազգային միավորում» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենը ընտրությունների երկրորդ փուլից առաջ փոխել է իր ընտրարշավի պաշտոնական կարգախոսը, երեքշաբթի տեղեկացրել է BFM հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ «Բոլոր ֆրանսիացիների համար» ստորագրությունն այժմ երեւալու է քաղաքական գործչի դիմանկարով ագիտթերթիկների վրա։ Սկզբում այդ կարգախոսով լուսանկարը հրապարակել էր Եվրախորհրդարանի պատգամավոր Ժորդան Բարդելան, որը կատարում է «Ազգային միավորման» նախագահի պարտականությունները Լը Պենի ընտրարշավի ժամանակ։ Կարգախոսը համապատասխանում է այն հայտարարությանը, որով նախագահի թեկնածուն հանդես էր եկել ընտրությունների՝ ապրիլի 10-ին ավարտված առաջին…
Կարդալ ավելինԱրտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը. Գերասիմ Վարդանյան
ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացնում է, որ անցած գիշեր թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ երեկ Արտաշատում մեր կողմից տեղադրված Արցախի դրոշը գիշերը թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է։ Քաղաքացիների անունից կոչ եմ անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին՝ մինչև վաղը ժամը 16:00-ն գտնե՛լ ու պատժե՛լ թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնե՛լ Արցախի դրոշը Արտաշատի թատրոնի հրապարակում։ Ժամանակը գնաց…»,- նշել է նա։…
Կարդալ ավելին








