Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը: 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակին որոշ հարցեր ուղղեց՝ ճշտելու համար՝ արդյոք նա ստացե՞լ է հրավեր և ի՞նչ որոշում է կայացրել արարողություններին մասնակցելու վերաբերյալ: «Այո, ՀՀ երրորդ նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացել է հրավեր՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին՝ Սրբալույս Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Մերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է. Լավրով
Մերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որը «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մերձավոր Արեւելքի իրավիճակի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մերձավոր Արեւելքը նորից հայտնվել է մեծ պատերազմի շեմին, որը, ինչպես մեզ է թվում, ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ թեեւ ՄԱԿ ԱԽ-ը եւ Գլխավոր վեհաժողովը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ հրադադարի կոչով, իսրայելական բանակի գործողությունը շարունակվում է։ «10 օր…
Կարդալ ավելինՌուսաստանը չի հաղթի այս պատերազմում, Ուկրաինան կհաղթի. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը չի հաղթի Ուկրաինայի հետ պատերազմում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Բայդենը հիշեցրել է, որ երեկ հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ, ով նախկինում կիսվել է նրա հետ պատերազմում հաղթելու պլանով։ Այս պլանը, նշել է Բայդենը, կքննարկվի այսօր հանդիպմանը։ ԱՄՆ նախագահը որեւէ կերպ չի գնահատել այս ծրագիրը, սակայն ասել է, որ այս առումով երկու կետ է տեսնում. «Հենց հիմա մենք պետք է ուժեղացնենք…
Կարդալ ավելինՈւղիղ չորս տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը
Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր: Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց…
Կարդալ ավելինԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային 8 միլիարդ դոլար հատկացնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որում նշել է Ուկրաինային 8 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին։ Ջո Բայդենի խոսքով՝ այս ընթացքում Ուկրաինան հաղթեց Կիևի համար մղվող ճակատամարտում, վերականգնեց պատերազմի սկզբում Ռուսաստանի կողմից գրավված տարածքների կեսից ավելին և պաշտպանեց իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ «Բայց դեռ շատ բան կա անելու։ Այդ իսկ պատճառով այսօր ես հայտարարում եմ Ուկրաինային անվտանգության ապահովման ավելացման և մի շարք լրացուցիչ գործողությունների մասին, որոնք կօգնեն Ուկրաինային հաղթել այս պատերազմում»,- ասվում է ԱՄՆ…
Կարդալ ավելինՆեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա անգամ չի պատասխանել 12 երկրների հրադադարի առաջարկին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նրա սոցցանցերի էջում հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ «հրադադարի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։ Իսրայելի վարչապետի գրասենյակում հայտնել են, որ Նեթանյահուն «անգամ չի պատասխանել» այդ առաջարկին։ Հայտարարությունում նաեւ ասվում է, որ Իսրայելի վարչապետը ցուցում է տվել իսրայելական զինված ուժերին «շարունակել մարտական գործողությունները լրիվ ուժով եւ իրեն ներկայացված պլանների համապատասխան»։ Ավելի վաղ 12 երկրներ ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլխավորությամբ աջակցել էին Լիբանանում 21-օրյա հրադադարին։
Կարդալ ավելինԶոհերի թիվը Լիբանանի հարավում Իսրայելի գրոհների պատճառով հասել է 558-ի
Լիբանանի հարավային մասի բնակավայրերին իսրայելական ՌՕՈւ հասցրած հարվածների զոհերի թիվը 492-ից հասել է 558-ի, վիրավորվել է 1 835 մարդ։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում ասել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։ «Զոհերի մեջ կան 50 երեխաներ եւ 94 կանայք, զոհվել են նաեւ շտապօգնության 4 աշխատակիցներ, նրանց մեքենաները ենթարկվել են հարվածի օդից,- ասել է նա։- Բացի այդ, իսրայելական ռմբակոծման հետեւանքով քանդվել է հիվանդանոց Բինտ Ջբեյլ քաղաքում»։
Կարդալ ավելինՄենք իրապես հավատում ենք ծով ելք չունեցող երկրների համագործակցության. Միրզոյանը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման շրջանակում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը և Ռաբաբ Ֆաթիման ընդգծել են դեպի ծով ելք չունեցող զարգացող, տարանցիկ երկրների, ինչպես նաև շահագրգիռ…
Կարդալ ավելինԷրդողանն ասել է, որ Նեթանյահուին պետք է կանգնեցնել, ինչպես դա արեցին Հիտլերի հետ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պետք է կանգնեցնել մարդկության ընդհանուր ջանքերով, ինչպես ժամանակին Հիտլերին կանգնեցրին։ «Այն հանգամանքներում, երբ Անվտանգության խորհրդի որոշումը չի կատարվում, Իսրայելի նկատմամբ հարկադրանքի միջոցները պետք է լինեն օրակարգում։ Իսրայելի դիրքորոշումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ միջազգային հանրության համար չափազանց կարևոր է պաղեստինցի խաղաղ բնակիչների պաշտպանության մեխանիզմի մշակումը։ Ինչպես մարդկության դաշինքը կանգնեցրեց Հիտլերին 70 տարի առաջ, հիմա էլ նույն ընդհանուր ջանքերով պետք է կանգնեցնի Նեթանյահուին և…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Նախ տեղի է ունեցել նստաշրջանին մասնակից պետությունների ղեկավարների դիմավորման արարողությունը, վերջիններիս ողջունել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Այնուհետև նստաշրջանի բացման ընթացքում ելույթներ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Ֆիլեմոն Յանգը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք…
Կարդալ ավելին








