Թուրքիայի, Իրաքի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների տրանսպորտի նախարարները հինգշաբթի Ստամբուլում կքննարկեն բազմամիլիարդանոց տարածաշրջանային տրանսպորտային նախագիծը, որն, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նախատեսված է Իրաքով Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխումը հեշտացնելու համար: Առաջարկվող 20 միլիարդ դոլար արժողությամբ ավտոմայրուղու նախագիծը նպատակ ունի դյուրացնել բեռների փոխադրումը Պարսից ծոցից դեպի Եվրոպա Իրաքի Բասրա քաղաքի հարավային Գրանդ Ֆաու նավահանգստի միջոցով: Նավահանգիստը երկաթուղիների և ճանապարհների ճյուղավորված ցանցի միջոցով կմիանա Թուրքիային, այնուհետև Եվրոպային։ Անցյալ տարի հրապարակված նախաձեռնությունն Իրաքը կվերածի խոշոր տրանսպորտային հանգույցի՝ խթանելով երկրի…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Պեսկովը հայտնել է Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախադրյալների բացակայության մասին
Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախադրյալներ ներկա պահին չկան, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Ներկա պահին ավելի քան ակնհայտ է, որ որեւէ նախադրյալ նման բանակցությունների համար չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Միեևնույն ժամանակ, Պեսկովը տեղեկացրել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի առաջադրել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության նախաձեռնության իր պլանը։
Կարդալ ավելինԱՀ Խորհրդարանի պատգամավորների քննարկել են Արցախի հարցը, առաջարկներ ներկայացրել հանձնախմբին
Արցախի Ազգային Ժողովի նախաձեռնությամբ, այսօր՝ օգոստոսի 28-ին, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել Արցախի Խորհրդարանի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդամներ՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը: Հանձնախմբի կատարած աշխատանքների մասին զեկույց է ներկայացրել համակարգող Վարդան Օսկանյանը: Կարեն Բեքարյանը ներկայացրել է քարոզչական դաշտում ծավալվող աշխատանքները և կարևորել…
Կարդալ ավելինԶախարովան մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշման հարցը
Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև կապերն ապաշրջափակելու հարցում ակնհայտ է, քանի որ դա հայտնի է։ Դրա մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցման գաղափարը և այդ հարցում Իրանի դիրքորոշումը։ «Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով այնպես, որ կբավարարեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի…
Կարդալ ավելինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելությունը երկարաձգելու օգտին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի միաձայն քվեարկել է Լիբանանում երկարաժամկետ խաղաղապահ առաքելությունը ևս մեկ տարով երկարաձգելու օգտին, հայտնում է Reuters-ը։ 1978 թվականին ձևավորված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում (UNIFIL) պարեկություն են իրականացնում Իսրայելի հետ Լիբանանի հարավային սահմանին: Գործողության մանդատը թարմացվում է ամեն տարի, և դրա գործող թույլտվության ժամկետը լրացել է շաբաթ օրը: Քվեարկությունն անցկացվել է իսրայելա-լիբանանյան սահմանին «Հըզբոլլահ»-ի և իսրայելական զինվորականների միջև ինտենսիվ մարտերից մի քանի օր անց:
Կարդալ ավելինՋեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Այցի շրջանակում նախատեսված է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում։ Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում Հաքան Ֆիդանի հետ քննարկելու է խաղաղության գործընթացը Բաքվի եւ Երեւանի միջեւ։ Նախարարները նաեւ քննարկելու են երկկողմ հաչաբերությունները եւ տարածաշրջանային հարցերը, ինչպես նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։
Կարդալ ավելինՌԴ միջուկային դոկտրինը այժմ ճշտվում է. Լավրով
Ռուսաստանն այժմ ճշտում է իր միջուկային դոկտրինը, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Շատ կարեւոր է հասկանալ, որ մենք մեր դոկտրինն ունենք, այդ թվում միջուկային զենքի օգտագործման մեր դոկտրինը, որն, ի դեպ, այժմ ճշտվում է եւ որի մասին ամերիկացի գործիչները շատ լավ գիտեն»,- ընդգծել է նա մամուլի ասուլիսում, որը հրավիրվել է Եմենի ԱԳՆ ղեկավար Շայա Մոհսեն ազ-Զինդանիի հետ բանակցություններից հետո:
Կարդալ ավելինԻսրայելական բանակը հայտարարել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցրած անձին փրկելու մասին
Գազայի հատվածի հարավում կառուցված թունելից այսօր Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) զինվորները փրկել են իսրայելցի պատանդին, գրում է Times of Israel-ը։ Փրկված պատանդը 52-ամյա Քաիդ Ֆարհան ալ-Քադին է, որը բնակվում է հարավային Ռահաթ քաղաքի բեդվինների համայնքում, որը հոկտեմբերի 7-ին աշխատում էր որպես անվտանգության աշխատակից Մագեն համայնքի փաթեթավորման գործարանում: Հաղորդվում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ գրոհայինները Ալ-Քադիին առևանգել են մոտակա Միվթահիմ համայնքից: Ալ-Քադին թունելում հայտնաբերել են էլիտար ռազմածովային ստորաբաժանման «Շայեթեթ-13»-ի հրամանատարները։ Նշվում է, որ պատանդի առողջական վիճակը լավ է:…
Կարդալ ավելինՔաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ հերթական համաժողովը նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերի 20-ին
Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում: Կուսակցության 7-րդ հերթական համաժողովը նշանակվել է 2025 թ.-ի սեպտեմբերի 20-ին։ Հաստատվել են Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Քաջարան համայնքների և Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների՝ Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր։
Կարդալ ավելինԵՄ երկրներն անտեսել են ԵՀ ղեկավարի խնդրանքը հանձնակատարների պաշտոններում կանանց առաջադրելու մասին. FT
Եվրամիության երկրների իշխանություններն արհամարհել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խնդրանքը՝ հանձնակատարների պաշտոններում կանանց առաջադրելու մասին։ Այսպիսի կարծիք է հայտնվել Financial Times (FT) թերթում հրապարակված հոդվածում։ Նրա հաշվարկներով՝ 27 երկրներից միայն 5-ն է ներկա պահին առաջադրել կանանց ԵՀ հանձնակատարների պաշտոնում, որոնցից երկուսի թեկնածությունն արդեն հաստատվել է, մեկը ինքն է՝ ԵՀ նախագահը (Գերմանիայից) եւ եվրադիվանագիտության ղեկավար Քայա Կալասը (Էստոնիայից)։ Եվս երեք թեկնածու առաջադրվել է Խորվաթիայից, Ֆինլանդիայից եւ Շվեդիայից։ Վեց երկրներ, ներառյալ Իսպանիան, առայժմ պաշտոնապես իրենց…
Կարդալ ավելին








