Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրանից
Ֆրանսիայի ՆԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել Իրանը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգի պատճառով: «Մերձավոր Արևելքում լարվածության և էսկալացիայի վտանգի պատճառով ֆրանսիացի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, խստորեն խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է Reuters-ը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ֆրանսիացիները պետք է որոշ ժամանակ ձեռնպահ մնան Իրան մեկնելուց։
Կարդալ ավելինԻսրայելի նախարարներին արբանյակային հեռախոսներ են տվել հնարավոր պատերազմի դեպքում կապ ունենալու համար
Իսրայելի կաբինետի անդամներին արբանյակային հեռախոսներ են բաժանել հնարավոր պատերազմի սկսվելու և բջջային կապ չլինելու դեպքում։ Այս մասին հայտնում է Ynet լրատվական պորտալը։ «Կառավարության նախարարներին, և ոչ միայն կաբինետի անդամներին, արբանյակային հեռախոսներ են տրվել՝ կապված երկրի վրա Իրանի հնարավոր հարձակումների հետ», – ասվում է հրապարակման մեջ: Պարբերականը հայտնում է, որ Իսրայելի կառավարությունը ձգտում է «հնարավորն անել»՝ անխափան հեռախոսակապ ապահովելու համար։ Բարձրագույն ղեկավարությունը ստացել է նախապես գնված արբանյակային հեռախոսներ, իսկ մյուս նախարարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ձեռք…
Կարդալ ավելինԳազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 39,4 հազարի. Գազայի առողջապահության նախարարություն
Ավելի քան 39 հազար 400 պաղեստինցի է սպանվել Գազայում, ՝ 2023 թվականի հոկտեմբերին շրջափակված անկլավում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Տվյալները տրամադրել է ոլորտի առողջապահության նախարարությունը։ «Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն առ այսօր հասել է 39 հազար 480-ի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 91 հազար 128 մարդ»,- նշել են առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ «միայն վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի ռմբակոծությունների և ռմբակոծությունների արդյունքում սպանվել է 35, վիրավորվել՝ 55 արաբ»։
Կարդալ ավելինՍերժ Սարգսյանն այցելել է Մասիսի ՀՀԿ գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ
Հուլիսի 31-ին, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի շրջանային կազմակերպության ՀՀԿ նոր վերանորոգված գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ, քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող առաջիկա անելիքները, խոսել երկրի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին քաղաքական առկա հիմնահարցերի մասին: Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։
Կարդալ ավելինԵրևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողություն
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողությունը։ Օգոստոսի 1-ից ռուս սահմանապահներն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա չեն լինի։ Հիշեցնենք, որ դուրսբերման նախաձեռնությունը հայկական կողմինն է։ 2024 թվականի մարտի 6-ին Հայաստանը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, նույն օրը ճեպազրույցում դրա մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը աշխատանքային բնույթի է, այլ ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական»,- մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է…
Կարդալ ավելինԹուրքիայի արտահանումը Ռուսաստան գրեթե 30%-ով անկում է ապրել՝ վճարումներին առնչվող խնդիրների պատճառով
Ռուսաստանից վճարումներ ընդունող թուրքական բանկերի դեմ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքը ռուս-թուրքական առևտրին լուրջ հարված է հասցրել։ 2024 թվականի հունվարից մինչև հունիս ներառյալ Թուրքիայից Ռուսաստան ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 28,3%-ով՝ հասնելով 4,16 միլիարդ դոլարի, մասնավորապես, հունիսին նախորդ տարվա նույն ամսվա 956 միլիոն դոլարի համեմատ այդ ցուցանիշը նվազել է գրեթե 30%-ով՝ հասնելով մինչև 670 միլիոն դոլարի: Ըստ РБК-ի՝ դրա մասին վկայում են թուրքական TurkStat վիճակագրական գործակալության տվյալները։ Թուրքիան կրճատել է նաև Ռուսաստանից ապրանքների ներմուծումը։ Ցուցանիշի…
Կարդալ ավելինԷրդողանի կուսակցությանն ամենացածր աջակցությունն է վայելում 2002 թվականին իշխանության գալուց ի վեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) հանրային աջակցությունը հասել է ամենացածր մակարդակին՝ 2002 թվականին կուսակցության իշխանության գալուց ի վեր։ Դրա մասին են վկայում Անկարայում տեղակայված MetroPOLL Research ընկերության հարցումների արդյունքները։ MetroPOLL «Թուրքիայի զարկերակ» հետազոտության արդյունքները ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների կտրվածքով հայտնել է ընկերության սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենկարը։ Արդյունքները ցույց են տվել, որ ԱԶԿ-ին ընտրողների աջակցությունը ապրիլից հուլիս 20,6%-ից անկում է ապրել, հասնելով մինչև 18,1%-ի: Չկողմնորոշված ընտրողների հաշվին այն կազմում…
Կարդալ ավելինԻսրայելը պատրաստվում է Հեզբոլլահի պատասխանին
Բեյրութում «Հեզբոլլահի» առաջնորդներից Ֆուադ Շուքրի սպանությունից հետո Իսրայելի հյուսիսային շրջանում ռազմական գործողությունների հնարավոր ակտիվացման հետ կապված՝ Վերին և Արևմտյան Գալիլեայի սահմանային գոտում զգոնության մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Ինչպես հայտնում է Вести Израиля-ն, հրահանգներ են տրվել նվազեցնել տարհանման գոտում ցանկացած ակտիվություն, այդ թվում՝ շինարարական աշխատանքները, և հրաժարվել կրիտիկական կարևորներից բացի այլ գործունեություն իրականացնելուց։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև արգելել է ֆերմերներին մոտենալ Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող պլանտացիաներին և դաշտերին: Մինչդեռ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը անդրադարձել է ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից հեռանալուն
Այսօր ժամը 14:00-ից Զվարթնոց միջազգային օդանավակայանում անձնագրային վերահսկողությունն այլևս չի իրականացվում ռուս սահմանապահների կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահների՝ Զվարթնոց օդանավակայանից հեռանալուն: «Հայ սահմանապահներին մաղթում եմ բարի և անվտանգ ծառայություն»,- գրել է նա։
Կարդալ ավելին








