Էրդողան. Զանգեզուրի միջանցքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի եզրափակիչ քայլն է

Էրդողան. Զանգեզուրի միջանցքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի եզրափակիչ քայլն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Բաքվի և Երևանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչու՞ չդիտարկել այս [սահմանի բացման] հարցը։ Մենք արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին  այս մասին։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության համար։ Մենք հուսով ենք, որ շուտով կայուն խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Զանգեզուրի…

Կարդալ ավելին

Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել

Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում: Քննարկվել են Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։        

Կարդալ ավելին

Ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղով անցնող ճանապարհը

Ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղով անցնող ճանապարհը

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։        

Կարդալ ավելին

Սպահանի Հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Սպահանի Հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ  Սիփան Արք. Քէչէճեանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ «Իրանի գիտակից ժողովուրդը, կրոնական ժողովրդավարության խթանմանը համընթաց և մեծ ըմբռնումով մասնակցելով ընտրություններին, հերթական անգամ «ԱՅՈ» ասաց անկախությանը, ազատությանն ու ազգային համերաշխությանը և իր վստահության  քվեն տվեց Ձեզ՝ երկրի նախագահի կարևոր պատասխանատվությունը ստանձնելու համար»,- նշված է ուղերձում։ Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդը նշել է, որ Մասուդ Փեզեշքիանի հարուստ անցյալն ապացուցում են է նրա հավատարիմ ծառայությունը  Իրանի Իսլամական…

Կարդալ ավելին

Ադրբեջանում նորից պահանջել են փոխել Հայաստանի Սահմանադրությունը

Ադրբեջանում նորից պահանջել են փոխել Հայաստանի Սահմանադրությունը

Ադրբեջանում նորից պահանջել են փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ «Առջեւում բազմաթիվ նպատակներ ունենք։ Մեր երկրի ինքնիշխանության սպառնալիքի վերացումը գլխավոր առաջնահերթությունն է»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացրել է APA-ն։ «2021թ. հունվարին նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտ առաջարկեց Հայաստանին խաղաղ օրակարգ։ Բաց հարցերի քանակը խաղաղության պայմանագրի քննարկման առումով զգալիորեն կրճատվել է։ Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունում դեռեւս կան տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ։ Լիակատար խաղաղության հասելու համար այդ գործոնը անհրաժեշտ է վերացնել»,- ասել է Բայրամովը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հանդեպ…

Կարդալ ավելին

Բորել. ԵՄ-ն Օրբանին իրավունք չի տվել ներկայացնելու համայնքը ԹՊԿ-ի գագաթնաժողովում

Բորել. ԵՄ-ն Օրբանին իրավունք չի տվել ներկայացնելու համայնքը ԹՊԿ-ի գագաթնաժողովում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը նախագահում է ԵՄ խորհուրդը, իրավասություն չի ստացել ներկայացնելու համայնքը Շուշի քաղաքում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ «Օրբանը ԵՄ Խորհրդից մանդատ չի ստացել՝ նրա շահերը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում  ներկայացնելու համար»,- գրել է Բորելը X-ում (նախկինում՝ Twitter): Բացի այդ, ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը մերժում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը օրինականացնելու թյուրքական…

Կարդալ ավելին

Պուտինը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Պուտինը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշքիանին, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Հուսով եմ՝ նախագահի պսշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի կառուցողական երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրն ավելի պարզ դարձնելու համար», – շեշտել է Պուտինը։        

Կարդալ ավելին

Ալիևը նախատեսում է Արցախում մինչև տարեվերջ ապօրինի բնակեցնել շուրջ 20 հազար ադրբեջանցու

Ալիևը նախատեսում է Արցախում մինչև տարեվերջ ապօրինի բնակեցնել շուրջ 20 հազար ադրբեջանցու

Մինչև 2024 թվականի վերջը Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում ապօրինի կբնակեցվի մինչև 20 հազար ադրբեջանցի։ Վերջիններիս բնակեցման մտադրության մասին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում անցկացվող  թյուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հայտնել է, որ Բերձորի, Շուշիի, Խոջալուի և Արցախի չորս գյուղերի բռնազավթումից ի վեր այնտեղ մշտական բնակության է ապօրինի տեղափոխվել 8 հազար ադրբեջանցի։        

Կարդալ ավելին

Իրանի գերագույն առաջնորդը դիմել է երկրի նորընտիր նախագահին

Իրանի գերագույն առաջնորդը դիմել է երկրի նորընտիր նախագահին

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շնորհավորել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին և երախտագիտություն հայտնել բոլոր թեկնածուներին և ընտրություններին ակտիվորեն մասնակցողներին։ Ըստ իրանական ԻՐՆԱ  գործակալության՝ Խամենեին ընդգծել է ընտրված նախագահի կողմից ժողովրդի բարօրության և երկրի առաջընթացի համար երկրի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը: «Նորընտիր նախագահին խորհուրդ եմ տալիս հանուն երկրի առաջընթացի առ Աստված հավատով նայել լուսավոր հորիզոններին և շարունակել նահատակ Ռաիսիի ուղին»,- հավելել է Իրանի գերագույն առաջնորդը։        

Կարդալ ավելին

Առանց ԱՄՆ-ի աշխարհում ազատություն չկա. Իսրայելի վարչապետ

Առանց ԱՄՆ-ի աշխարհում ազատություն չկա. Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և շնորհավորել նրան և ամերիկացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, գրում է «Այսօր Իսրայելում» պորտալը։ Նեթանյահուն հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահագների աշխարհում ազատություն չկա։ Բայդենն էլ իր հերթին հայտարարել  է, որ առանց Իսրայելի հրեաների համար աշխարհում անվտանգություն չկա։ Իսրայելի վարչապետը նախագահին տեղեկացրել է պատանդներին ազատ արձակելու համար բանակցությունները շարունակելու համար թիմ ուղարկելու իր որոշման մասին և վերահաստատել այն սկզբունքները, որոնց հավատարիմ է Իսրայելը։…

Կարդալ ավելին
1 48 49 50 51 52 212