Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է TRT Haber-ը։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան և Վրաստանը՝ որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։        

Կարդալ ավելին

Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի և ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ: Պարոն Սթիվեն Վան Վեյենբերգը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հոլանդիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և…

Կարդալ ավելին

«Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ». Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կարող է հաղթել Գազայում առանց ԱՄՆ-ի օգնության

«Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ». Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կարող է հաղթել Գազայում առանց ԱՄՆ-ի օգնության

Իսրայելը կկարողանա հաղթել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ հակամարտությունը նույնիսկ առանց ԱՄՆ-ի օգնության։ Նման կարծիք է հայտնել Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNBC-ին տված հարցազրույցում։ Կառավարության ղեկավարին հարցրել են, թե արդյոք Իսրայելը կարո՞ղ է «հաղթել այս ճակատամարտում առանց ամերիկյան աջակցության»։ «Պատասխանը՝ այո», – ասել է նա։ «Չնայած մենք գնահատում ենք ամերիկյան աջակցությունը, մենք ցանկանում ենք ամերիկյան աջակցությունը: Մենք պետք է հաղթենք. Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Նեթանյահուն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Axios…

Կարդալ ավելին

Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆ

Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆ

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Ինչպես այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով։        

Կարդալ ավելին

Իսրայելի պաշտպանության նախարարը մարտահրավեր է նետել Նեթանյահուին՝ Գազայում հետպատերազմյան ծրագրերի առնչությամբ

Իսրայելի պաշտպանության նախարարը մարտահրավեր է նետել Նեթանյահուին՝ Գազայում հետպատերազմյան ծրագրերի առնչությամբ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որը խոստացել է դեմ արտահայտվել Գազայի վրա Իսրայելի ցանկացած երկարաժամկետ ռազմական կառավարմանը, չորեքշաբթի հրապարակավ մաարտահրավեր է նետել վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Գազայի հատվածի հետպատերազմյան ծրագրերի առնչությամբ։ Ըստ Reuters-ի՝ պաշտպանության նախարարը հեռուստաեթերով արված հայտարարությունը նշանավորել է յոթամսյա հակամարտության ընթացքում մի քանի ճակատներում Նեթանյահուի դեմ Իսրայելի բարձրագույն օղակների ամենաաղմկոտ անհամաձայնությունը, որը քաղաքական տարաձայնություններ է առաջացրել երկրի ներսում և արտերկրում: Հակադարձելով՝ Նեթանյահուն, Գալանտի անունն ուղղակիորեն չնշելով, ակնարկել է, թե նախարարն «արդարանում է» մինչև օրս…

Կարդալ ավելին

ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն

ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն

2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական…

Կարդալ ավելին

Մայիսի 13-14 տեղի է ունեցել ՄԱԿ-ում դիվանագիտական կոներանս, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը.տեսանյութ

Մայիսի 13-14 տեղի է ունեցել ՄԱԿ-ում դիվանագիտական կոներանս, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը.տեսանյութ

  progressarmenia.com-ին փոխանցում են, որ մայիսի 13-14-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի  Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության կազմակերպած Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական կոմիտեի դիվանագիտական կոնֆերանսը։ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը նույնպես մասնակցել է կոնֆերանսին։ Ելույթով հանդես է եկել ՝ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդի նախագահ Արմենակ  Աբրահամեանը, ով բարձրաձայնեց ՝ ցեղասպանության ենթարկված բնիկ ժողովուրդների հարցը։ Նա նշեց, որ  1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանի հայերը զրկվել են իրենց հողերից, ապա 1920 թվականին’ իրենց պետականությունից՝ Թուրքիայի թեթև…

Կարդալ ավելին

ԵՄ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները «Ռուսաստան զենք մատակարարելու համար»

ԵՄ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները «Ռուսաստան զենք մատակարարելու համար»

Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ սահմանափակիչ միջոցները «Ռուսաստանի ռազմական աջակցության» եւ Կարմիր ծովում գործողությունների պատճառով, նշվել է ԵՄ Խորհրդի հայտարարությունում։ «ԵՄ Խորհուրդը ընդլայնել է Իրանի դեմ արգելիչ միջոցները՝ նկատի ունենալով նրա ռազմական աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ գործողություններում եւ Մերձավոր Արեւելքում ու Կարմիր ծովում»,- նշվել է հայտարարությունում։ Պատժամիջոցները ներառում են Իրանին հրթիռների բաղադրիչների մատակարարման արտահանական արգելքներ, ինչպես նաեւ սեւ ցուցակում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ընդգրկումը։        

Կարդալ ավելին

Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը

Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: ԱԺ մամուլի ծառայությունից  տեղեկացնում են, որ այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:        

Կարդալ ավելին

Ամերիկյան ռազմական օգնությունն արդեն հասել է Ուկրաինա. Սալիվան

Ամերիկյան ռազմական օգնությունն արդեն հասել է Ուկրաինա. Սալիվան

Ամերիկյան ռազմական օգնությունը, որը տրամադրվել է ԱՄՆ Կոնգրեսի հավանությանն արժանացած փաթեթի շրջանակում՝ 60,8 մլրդ դոլարի չափով, արդեն Ուկրաինայում է, ասել է նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը, տեղեկացրել է BBC-ն։ «Այդ տեխնիկայի մի մասն արդեն մարտադաշտում է։ Դրա մի մասը մարտադաշտում կհայտնվի այս շաբաթ։ Չեմ ցանկանում պնդել, որ միլիարդ դոլարներ արժեցող բոլոր սարքավորումներն են մարտադաշտում գտնվում, բայց այն, ինչ դուք տեսնում եք, դա մշտական հոսք է՝ շաբաթ առ շաբաթ»,- ասել է Սալիվանը։ Սալիվանը նաեւ…

Կարդալ ավելին
1 59 60 61 62 63 210