Լուկաշենկոն նկարագրել է միջուկային ապոկալիպսիսից խուսափելու եղանակը

Լուկաշենկոն նկարագրել է միջուկային ապոկալիպսիսից խուսափելու եղանակը

Երրորդ աշխարհամարտն ու միջուկային ապոկալիպսիսը կանխելու համար բոլոր մարդիկ պետք է միավորվեն: Ըստ БЕЛТА գործակալության՝ «Բելառուսը հիշում է» հայրենասիրական արշավի շրջանակում Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակ և ծաղիկներ դնելու արարողության ժամանակ նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նշել է, թե այն պայմաններում, երբ «նյութական շահով համակված Արևմուտքը մերժում է երկխոսությունն ու համագործակցությունը, ավելի քան երբևէ կարևոր է նրանց ձայնը, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն խաղաղության, ձգտում են համագործակցության և կիսում են արդարության…

Կարդալ ավելին

ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում

ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում, նշվել է ՆԱՏՕ մամուլի ծառայության Բրյուսելում տարածված հաղորդագրությունում։ «ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը Վաշինգտոնում 2024թ. հուլիսի 9-ին, 10-ին եւ 11-ին։ Գագաթաժողովը տեղի կունենա ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի նախագահությամբ, ծրագիրը կներկայացվի ավելի ուշ»,- նշվել է հայտարարությունում։        

Կարդալ ավելին

Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղմանը»,- ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ այսօր տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Նա նշել է, որ բանակցությունների օրակարգում լինելու են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը։…

Կարդալ ավելին

ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ

ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ

Եվրամիության երկրները մտադիր են համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մինչեւ հուլիս։ Այս մասին տեղեկացրել է EUobserver պորտալը։ Նրա տեղեկացմամբ՝ փաթեթը ԵՄ-ում ռուս դիվանագետների տեղաշարժի ազատության սահմանափակումներ եւ ռուսական հեղուկացված գազի, միջուկային վառելիքի եւ ալյումինի ներմուծման արգելք չի պարունակում։ Դրա մեջ կընդգրկվեն ռուսական եւ օտարերկրյա 52 ընկերություններ, որոնք կասկածվում են ՌԴ արգելված արտադրանք մատակարարելու մեջ։ Euobserver-ի տվյալներով՝ արգելված արտադրանք են համարվում, մասնավորապես, անօդաչուների բաղադրիչները։        

Կարդալ ավելին

ՀԱՄԱՍ-ի առաջարկն Իսրայելի կենսական պահանջներից շատ հեռու է. Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ի առաջարկն Իսրայելի կենսական պահանջներից շատ հեռու է. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ հրադադարի մասին վերջին առաջարկն ուղղված է մեր զորքերի մուտքը Ռաֆահ սաբոտաժի ենթարկելուն: «Դա տեղի չի ունեցել»,- ըստ Times of Israel-ի նշել է Նեթանյահուն։ Ըստ նրա՝ Ռաֆահ ներխուժման նպատակը պատանդներին վերադարձնելն ու ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելն է։ «Նախորդ պատանդների ազատ արձակման ժամանակ արդեն ապացուցել ենք. ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշումը պատանդների վերադարձի նախապայմանն է»,- շեշտել է Նեթանյահուն: Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջարկն Իսրայելի կենսական պահանջներից…

Կարդալ ավելին

Փաշինյանի ասուլիսից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Փաշինյանի ասուլիսից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գերագույն հոգեւոր խորհուրդը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի…

Կարդալ ավելին

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են Նիկոլ Փաշինյանին Բաքու հրավիրել

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են Նիկոլ Փաշինյանին Բաքու հրավիրել

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը Բաքվի համար ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցներից խուսափելու «ելքը» գտել է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Երեքշաբթի, ելույթ ունենալով լիագումար նիստում, նա առաջարկել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին հրավիրել Բաքու, որպեսզի «մեր քաղաքական թշնամիների և պատժամիջոցների կողմնակիցների համար Ադրբեջանի ճանապարհն ընդմիշտ փակվի»: Ըստ նրա՝ ԱՄՆ Կոնգրեսում պատժամիջոցների գաղափարը «բխում է այն նույն խմբերից, որոնք 1992 թվականին նախաձեռնել են 907-րդ ուղղման ընդունումը»։        

Կարդալ ավելին

Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ

Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ

Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում չափագրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին,   հայտնեց Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը: «Գյուղացիներն էլ հավաքված են ոստիկանների կողքին, փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է լինելու հետո: Առայժմ զարգացում դեռ չկա, նույն վիճակն ա գյուղում, գյուղացիներն էլ կոտրված, հուսահատված նստած են»,-հավելեց Կամո Շահինյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղում չափագրման աշխատանքներ են իրականացվում, գյուղ են ժամանել նաև մեծ թվով ոստիկանական ուժեր: Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման…

Կարդալ ավելին

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է իր խաղաղ ատոմային տեխնոլոգիան փոխանցել այլ երկրների

Իրանը պատրաստ է իր խաղաղ ատոմային տեխնոլոգիան փոխանցել այլ երկրների։ Դրա մասին, ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին: Իրանցի պաշտոնյան նշել է, որ Սպահանի համաժողովն այդ նպատակին հասնելու միջոցներից մեկն է։ «Նպատակը մեր տեխնոլոգիական և գիտական ​​մակարդակը ցույց տալն է»,- շեշտել է Էսլամին:Պաշոտյան հայտարարել է նաև, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում Սպահանում կբացվի միջուկային առաջին միջազգային կրթական կենտրոնը։ «Իրանը, ինչպես և ՄԱԳԱՏԷ-ի մյուս անդամ երկրները, վճռականորոն միտված է միջուկային տեխնոլոգիաների…

Կարդալ ավելին

Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի

Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր կուտակված հարցերը կպարզաբանի: Այս մասին ասել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո երկկողմ հանդիպում տեղի կունենա ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։«Ակնկալվում է, որ երկկողմ շփումը կլինի շատ առարկայական, քանի որ շատ հարցեր են կուտակվել քննարկման համար։ Վերջերս, նշել է Ուշակովը, «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք մենք…

Կարդալ ավելին
1 63 64 65 66 67 212