Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։ Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման:
Կարդալ ավելինՔաղաքականություն
Պեսկով. Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման
Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման, որոնք անհրաժեշտ են լիակատար լիցքաթափման և վիճահարույց հարցերի կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Լրագրողները Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել հայկական սահմանամերձ Կիրանց գյուղում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ ակցիային պայմանագրային զինծառայողների միանալու մասին տեղեկությունները։ «Մենք չէինք ցանկանա մեկնաբանել սա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին։ Մենք կարծում…
Կարդալ ավելինԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Շաբաթ օրը Եվրամիությունը քննադատեց Ռուսաստանին մեկ իտալական և մեկ գերմանական ընկերության դուստր ձեռնարկություններին «Գազպրոմի» «ժամանակավոր արտաքին կառավարման» տակ դնելու համար՝ ասելով, որ այդ քայլն ընդգծում է Մոսկվայի կողմից միջազգային նորմերի անտեսումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուրբաթ օրը հրապարակված որոշման համաձայն, իտալական Ariston ջրատաքացուցիչ ընկերության ռուսական դուստր ձեռնարկությունները և կենցաղային տեխնիկա արտադրող գերմանական BSH Hausgeraete-ն փոխանցել է «Գազպրոմ կենցաղային համակարգեր» ԲԲԸ-ի իրավասության ներքո։ «Այդ միջոցները, որոնք ուղղված են օրինական տնտեսական գործունեությանը, լրացուցիչ վկայություն են Ռուսաստանի կողմից…
Կարդալ ավելինՌուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերակառուցել հարաբերությունները, բայց նոր հիմքի վրա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Այսպես թե այնպես հարաբերությունները պետք է կառուցվեն։ Հատուկ ռազմական գործողությունը վաղ թե ուշ մեզ համար հաջողությամբ կավարտվի, և Ռուսաստանի համար՝ որպես երկիր, որը վտանգ չի ներկայացնում Եվրոպայում և ակնկալում է, որ Եվրոպայում ոչ ոք վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար (և Եվրոպան՝ ԵԹԵ) դեռ պետք է…
Կարդալ ավելինՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, եթե նա բռնվել է հանցանք կատարելու պահին. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Հայտարարության մեջ նշված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման…
Կարդալ ավելինՖրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Հայաստանը ստիպված էր փորձել դիվերսիֆիկացնել զենքի ներմուծումը և նոր դաշնակիցներ գտնել, երր Ռուսաստանը Հայաստանին չտրամադրել մոտ 400 միլիոն դոլարի պատվիրված զենքը: Դրա մասին գրել է հնդկական EurAsian Times-ը։ «Դա Հայաստանին ստիպեց ռազմական սարքավորումներ ձեռք բերելու այլ կենսունակ տարբերակներ որոնել։ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը Հայաստանին օգնելու համար օգտվեցին դրանից, իսկ Թուրքիան և Պակիստանը կանգնեցին Ադրբեջանի կողքին: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը գրեթե կրկնապատկել է իր պաշտպանական ծախսերը։ 2022 թվականին այդ ծախսերը տատանվում էին 700-800 միլիոն դոլարի…
Կարդալ ավելինԵրեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Երեւանում տարբեր հատվածներում քաղաքացիները ահնազանդության ակցիաներ են իրականացնում: Մասնավորապես, քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների։ Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան: Բացի դրանից Դավթաշենում եւս ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը: «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»,-նշում են նրանք։
Կարդալ ավելինՀունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Հունաստանը Ուկրաինային չի փոխանցի Patriot կամ C-300 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Պատասխանելով հարցին, թե կառավարությունը մտադի՞ր է Կիև տեղափոխել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, կամ ռուսական C-300 ՀՕՊ համակարգերը, Միցոտակիսն ասել է, որ Աթենքը դա չի անի։ «Թույլ տվեք բացատրել սա մի փոքր ավելի: Հունաստանը Ուկրաինային աջակցել է տարբեր ձևերով, այդ թվում՝ պաշտպանական նյութերով, ասել է վարչապետը։ «Բայց մենք ի սկզբանե ասել ենք, որ չենք…
Կարդալ ավելինՏավուշում Ադրբեջանի հետ սահմանին արդեն 20 սյուն է տեղադրվել․ ՀՀ կառավարություն
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Հաղորդվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ «Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման…
Կարդալ ավելինՔաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Տավուշում իրականացվող սահմանազատմանն ու տարածքային զիջումներին։ Քաղաքացիները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հատվածում ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները համայնքով անցնող կամուրջը, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, պատրաստվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև գյուղով անցնող միջպետական ճանապարհը շարունակում են փակ պահել։ Բնակիչները զայրացած են, կոչ են անում բոլոր տավուշցիներին միանալ ընդվզմանը, զգուշացնում են՝ եթե հիմա չկասեցվի սահմանազատումն ու տարածքային զիջումները, շատ…
Կարդալ ավելին








