ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ քննարկել է հրեական պետության տարածքին Իրանի հարվածի հետևանքները։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Փաստաթղթի համաձայն, Օսթինն ու Գալանտը «քննարկել են ապրիլի 13-ին Իրանի աննախադեպ հարձակման հետևանքները, որը ԱՄՆ-ը, Իսրայելը և գործընկեր ուժերը համատեղ հետ են մղել պաշտպանական գործողության ընթացքում»: «[Պաշտպանության նախարարը] նշել է իր վճռական աջակցությունը Իսրայելի պաշտպանությանը և վերահաստատել տարածաշրջանային կայունության ռազմավարական նպատակը», – ասվում է…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Նա այս մասին գրել է X-ում: «Անցյալ տարվա իմ այցից (Հայաստան) հետո (Կանադա) վերադառնալով՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը։ Մենք ողջունում ենք Ալեքսանդր Գրուշևսկու, որպես Կանադայի առաջին փորձագետ, միացումը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը», – գրել է Ժոլին: Ավելի վաղ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն…
Կարդալ ավելինԵրևանն ու Աստանան քույր քաղաքներ են դարձել
Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևի Հայաստան այցի շրջանակում ստորագրվել են փաստաթղթեր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում։ Ստորագրվել են Ղազախստանի նախագահի և ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ միգրացիայի և քաղաքացիների կեցության ոլորտում համագործակցության համաձայնագիրը, 2006 թվականի ավտոմոբիլային տրանսպորտի համաձայնագրում փոփոխությունների մասին արձանագրությունը և ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագիրը, Արմավիրի և Մանգիստաուի մարզերի համագործակցության հուշագիրը, Վանաձորի և Շիկմենտի համագործակցության և եղբայրության մասին հուշագիրը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության ծրագիրը, 2024-25 թվականների առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության…
Կարդալ ավելինԻսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, թե Իրանի հարձակմանը պատասխանելուց զատ՝ այլ ելք չունի
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ զրույցում հայտնել է, թե Իսրայելը Իրանի շաբաթավերջյան աննախադեպ հարձակմանն արձագանքելուց զատ այլ ելք չունի: Ըստ Axios-ի՝ Բայդենի վարչակազմը և Իսրայելի հետ դաշնակից մի քանի այլ արևմտյան երկրներ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությանը հորդորել են չշտապել Իրանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: Իրաքի փոխվարչապետի հետ հանդիպումից առաջ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը լարվածության հետագա սրացումը…
Կարդալ ավելինԵթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության կարիք է ունեցել, Ռուսաստանը տեղում չի եղել, եւ Արեւմուտքը, որը մեկ բլոկ չէ, այլ իրենից ներկայացնում է տարբեր կազմակերպություններ, բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր երկրներ, այսօր օգնության է հասնում եւ դա դրական երեւույթ է: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնչող քննադատությանը, թե Արեւմուտքը փորձում է Կովկասում Հայաստանի ձեռքով Ռուսաստանին դուրս մղել:…
Կարդալ ավելինՀայաստանի իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը
Հայաստանի իշխանությունը դեռ չի որոշել, թե ինչպես է անցնելու Վրաստան տանող ճանապարհի նոր հատվածը, որը պետք է այլընտրանք դառնա Ոսկեպար գյուղի մոտով անցնող հատվածին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հանձնարարական է տվել վերակառուցել ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են գալիս ՀՀ (Խորհրդային Հայաստանի) տարածքից, օրինակ՝ Տավուշի մարզի Ոսկեպարի մոտ։ «Հայտնում ենք, որ առաջադրված հարցերը դեռևս ուսումնասիրման ընթացքում են։ Քննարկումների արդյունքների վերաբերյալ կլինեն համապատասխան մամուլի հաղորդագրություններ», –Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանել են…
Կարդալ ավելինՔաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև
Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, X-ի էջում հայտնել է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։ Ոստիկանությունը առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման, ապօրինի կերպով, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Սեդրակ Բալյանն է «X»-ի իր էջում մի տեսանյութ հրապարակել։
Կարդալ ավելինԱյսպիսի մարդիկ Հայաստանը տանում են փակուղի. Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
180 աստիճանի շրջադարձն արտացոլում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ զոհաբերել Ռուսաստանի Դաշնության և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից: Այս մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Մոսկվան և Երևանը խոսում են տարբեր լեզուներով, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն դարձել են հիմնական գործընկերները, Զախարովան խոստովանեց. «Ես…
Կարդալ ավելինՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Երևանին կոչ է արել վերադառնալու «դաշնակցային բնականոն վիճակին»
Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը միակ ողջամիտ լուծումն է։ Դրա մասին չորեքշաբթի՝ ապրիլի 3-ին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ «Վստահ ենք, որ կուտակված անհավասարակշռությունների շտկումը և Մոսկվայի ու Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը ոչ միայն հնարավոր է, այլև միակ ողջամիտ լուծումն է»,- ասված է ՀՀ-ում ՌԴ դիվանգիտական ներկայացուչության թելեգրաման ալիքում զետեղված հայտարարությունում։ Հաղորդագրության մեջ նշվում է…
Կարդալ ավելինՀայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ. Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը և տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է», – ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։ «Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների…
Կարդալ ավելին







