Դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում կարգավորումներ են մշակվել, որոնք վերաբերում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: «Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը ներկայումս գործող կարգավորմամբ հետևյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Բաքուն պետք է հասկանա, որ մենք չենք հանդուրժի բռնություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ. Ֆաբիո Մասիմո Կաստալդո
Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն: «Մի քանի ամիս առաջ այստեղ՝ այս պալատում, մենք հյուրընկալեցինք վարչապետ Փաշինյանին, լսեցինք նրա օրինական դիրքորոշումը՝ գնալ եվրոպական ուղիով: Մենք նրան խոստացանք օգնել, բայց այդ օրվանից իրականում ոչինչ չի փոխվել: Մենք պետք է անկեղծ լինենք: Եվրոպական խաղաղության այս հաստատությունը կարևորում է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, բայց նաև այն համարում է ոչ բավարար: Եթե ցանկանում ենք պատշաճ պաշտպան լինել, պետք վստահ լինենք…
Կարդալ ավելինՄԱԿ-ում տեղեկացրել են, որ Գազայի բնակչության մեկ քառորդը քաղցից մահանալու շեմին է
Գազայի հատվածի ավելի քան 570 հազար բնակիչ «քաղցից մահանալու շեմին է», յուրաքանչյուր 6-րդ երեխա (մինչեւ 2 տարեկան) անկլավի հյուսիսում տառապում է սուր թերսնումից եւ հյուծումից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության պրոֆիլային տնօրինության ղեկավար Ռամեշ Ռաջասինգհամը։ «576 հազար մարդ Գազայում՝ բնակչության մեկ քառորդը, քաղցից մահանալու շեմին է, յուրաքանչյուր 6-րդ երեխա (մինչեւ 2 տարեկան) անկլավի հյուսիսում տառապում է սուր թերսնումից եւ հյուծումից»,- հայտնել է նա։ Ռաջասինգհամը նաեւ նշել է հետագա վատթարացման բոլոր նախադրյալների…
Կարդալ ավելինԿրեմլը Ուկրաինա արեւմտյան զինվորականների հնարավոր ուղարկման մասին. դա կհանգեցնի ՌԴ եւ ՆԱՏՕ ուղիղ բախման
Կրեմլում ուշադրություն են դարձրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա արեւմտյան ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման մասին հայտարարությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Եթե դա տեղի ունենա, ապա ստիպված կլինենք խոսել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ուղիղ բախման ոչ թե հավանականության, այլ անխուսափելության մասին, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ «Մենք նաեւ արձանագրել ենք, որ կարծիքների շատ լայն շրջանակ կա այս հաշվով, իսկապես կոնսենսուս չկա։ Այդ միջոցառման մասնակից երկրների մի ամբողջ շարք Փարիզում…
Կարդալ ավելին«Խոպանչիները» Հայաստանում չեն հարկվի. ՊԵԿ–ը նահանջել է եւ նախագիծ է դրել շրջանառության մեջ
Երեկվանից e-draft համակարգում տեղադրված է Հարկային օրենսգրում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, ապա Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու մասին օրենքին։ «Մենք հաշվի ենք առել մեր քաղաքացիների դիտարկումները եւ նախատեսել ենք դա: Այն ծանուցումները, որ հարկ վճարողները ստացել էին այն մասին, որ իրենցից հարկի գումար…
Կարդալ ավելինԼՂ-ն Ադրբեջանի տարածքում է, և այնտեղի պատերազմը համեմատելի չէ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած պատերազմի հետ. Վինքելմայեր-Բեքեր
Անշուշտ, մարդկային չափումները բոլոր դեպքերում համահավասար են, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում և փոքր ինչ համեմատելի չէ, այն ագրեսիվ պատերազմի հետ, որը սանձազերծել է Ռուսաստանը Ուկրաինայի ինքնիշխան տարածքի վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Գերմանիան նախաձեռնում է դիմել միջազգային քրեական դատարան, որպեսզի սկսեն արցախցիների բռնի տեղահանման մասին գործը քննել: «Սա արտաքին…
Կարդալ ավելինԱլիևը Հայաստանից պահանջում է «ընդունել բոլոր պայմանները»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքների և մեղադրանքների նոր խմբաքանակով։ «Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- ասել է Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն։
Կարդալ ավելինՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
Կարդալ ավելինԹուրք պատգամավորը Հայաստանի հետ սահմանի բացումը կապել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի հետ
Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։ Թուրք պատգամավորն ասել է, որ «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։ Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։…
Կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարարը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային «սրացման» եւ «հրահրման» մեջ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային մասնավորապես «սրացման» եւ «հրահրման» մեջ։ «Սահմանին ԵՄ առաքելության գործողությունները, արեւմտյան տարբեր դիվանագետների ժամանումը սահման՝ առանց այնտեղ որեւէ լարվածության առկայության, այս ամենը հանգեցրել է այն բանին, որ հարցը մշտապես եղել է օրակարգում, եւ այն ներկայացրել են որպես լարվածություն»,- ասել է Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է APA-ն։ «Դրա օրինակն է Ադրբեջանի սահմանի խախտումը այդ առաքելության վերահսկման գոտուց, իսկ հետո դիպուկահարի կրակոցով մեր զինծառայողի վիրավորվելը…
Կարդալ ավելին








