Կապիտոլիումի բլրի երկու կուսակցությունների իսրայելամետ «բազե օրենսդիրները» ահազանգում են, որ կորցնում են վստահությունը վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի նրա ղեկավարման նկատմամբ, հայտնում է NBC News-ը։ Այն դեպքում, երբ առաջադեմ օրենսդիրները մշտապես քննադատել են Նաթանյահուին և Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որոնք հողին են հավասարեցրել շենքերը և սպանել հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչների, կարևոր է, որ իսրայելամետ օրենսդիրները, որոնք ծառայում են ազգային անվտանգության կարևորագույն հանձնաժողովներում, այժմ, թեև անաղմուկ, բայց հիասթափություն են հայտնում Նաթանյահուի ղեկավարության առիթով։…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Պաղեստինի ԱՆ․ Գազայի հատվածում իսրայելյան ուժերի զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով, իսրայելական ուժերը Գազայի հատվածում առնվազն 25105 պաղեստինցի են սպանել հոկտեմբերի 7-ի պատերազմի սկսվելուց ի վեր, հաղորդում են արաբական լրատվամիջոցները։ Նույն ժամանակահատվածում վիրավորվել է առնվազն 62681 պաղեստինցի։ Նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամում 178 պաղեստինցի է զոհվել, 293-ը՝ վիրավորվել։
Կարդալ ավելինBBC-ն՝ Երուսաղեմի հայկական թաղամասի սպառնալիքի մասին. վերաբնակիչները ցանկանում են հուդայականացնել Հին քաղաքը
Թեև Սուրբ Ծնունդը շատերի համար, հավանաբար, մնացել է անցյալում, սակայն Երուսաղեմի հայերն իրենց տարեկան տոնակատարությունն անցկացրել են միայն հունվարի 19-ին, հաղորդում է BBC News-ը։ Այս տարվա տոնակատարությունը մռայլվել էր Գազայի պատերազմով և համայնքի գոյատևման շարունակական սպառնալիքով, որը կապված է անշարժ գույքի հետ կապված խիստ վիճահարույց գործարքի հետ: Շատերն օրն անցկացրեցին ոչ ավանդական կարգով՝ միանալով եկեղեցու կայանատեղիում տեղադրված վրանի նստացույցին, որը գտնվում է Հին քաղաքի պարսպապատ հայկական թաղամասում գտնվող մեծ վտանգված տարածքի մի մասում: «Այս…
Կարդալ ավելինԱդրբեջանը պնդում է, որ Արցախի նախկին ղեկավարների քննությունը շարունակվում է «միջազգային իրավունքի պահպանմամբ»
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հավաստիացրել է, որ Արցախի առեւանգված նախկին ղեկավարների քննությունը շարունակվում է «միջազգային նորմերի, միջազգային կոնվենցիաների պահպանմամբ», տեղեկացրել են արդբեջանական ԶԼՄ-ները։ «Նա ասել է, որ այն բանից հետո, երբ վերջնական մեղադրանք ներկայացվի, նրանց գործը կուղարկվի դատարան»,- գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կարդալ ավելինԻսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին
Անօդաչուն Լիբանանի հարավում գրոհել է մի մեքենայի վրա, տեղեկացրել է Al Jazeera-ն։ Նախնական տեղեկությունները վկայում են այն մասին, որ մեքենայի վրա նկատվել են մի քանի անօդաչուներ, նրանցից մեկը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ հարվածի հետեւանքով զոհվել է երկու մարդ։ Reuters գործակալությունը, հղում կատարելով անվտանգության ծառայության երկու աղբյուրների, տեղեկացրել է, որ դա իսրայելական հարված էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երկու անդամի դեմ։
Կարդալ ավելինԼեգիտիմության ենթավերնագիրը պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, և շատ կարևոր է, ի վերջո, պատասխանել հետևյալ…
Կարդալ ավելինԲաշկորտոստանում զանգվածային բողոքի ցույցեր չկան, կան առանձին դրսեւորումներ. Պեսկով
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Բաշկորտոստանում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերը համատարած չեն, կան առանձին դրսեւորումներ։ Այս մասին նա լրագրողներին ասաց ճեպազրույցում։ «Ես չէի համաձայնի զանգվածային անկարգություններ և բողոքի ակցիաներ ձևակերպումների հետ։ Չկան անկարգություններ, բողոքի ակցիաներ։ Կան անհատական դրսեւորումներ, որոնք պատկանում են բացառապես տեղական իշխանությունների եւ իրավապահ մարմինների իրավասությանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հետեւում է Բաշկիրիայում զանգվածային ցույցերին։ Բաշկորտոստանի Հանրապետության Բայմակ քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել հունվարի…
Կարդալ ավելինՊակիստանն Իրանի հետ լարվածության աճի ֆոնին ազգային անվտանգության հանձնաժողով է հրավիրել
Պակիստանի բարձրաստիճան զինվորականները և կառավարության անդամները ուրբաթ օրը կհավաքվեն Ազգային անվտանգության կոմիտեի նիստին՝ Իրանի հետ լարվածության աճի պատճառով, հայտնում է պակիստանյան Dawn լրատվական պորտալը։ Հանձնաժողովի նիստը կգլխավորի վարչապետ Անվար ուլ Հակ Քաքարը։ Ներկա կլինեն նաեւ, մասնավորապես, Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը եւ երկրի հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Իրանի հետ լարվածության աճի պատճառով Պակիստանի կառավարության ղեկավարը դադարեցրել է Շվեյցարիայի Դավոսի ֆորումի իր այցը։
Կարդալ ավելինԱյսօր Հրանտ Դինքի մահվան 17–րդ տարելիցն է
Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի մահվան 17-րդ տարելիցը։ Հրանտ Դինքը Թուրքիայի երևելի մտավորականերից մեկն էր, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝ հետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցից, ազգային հողի վրա։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը…
Կարդալ ավելինԽաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար. Միրզոյան
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին իր հայտարարության մեջ: Նա նաեւ նշել է. «Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ…
Կարդալ ավելին








