Նոյեմբերի 14-ին Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակցիներն արձանագրել են երկկողմ քաղաքական երկխոսության խորացման դինամիկան և այս համատեքստում կարևորել նախօերին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը՝ ի թիվս այլնի որպես ՀՀ-ում ժողովրդավարությանն աջակցության կարևոր դրսևորում: Հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է…
Կարդալ ավելինԱյլ
Գազայի բնակիչներին իրանցիների նվիրատվությունները 1,74 միլիոն դոլարի են հասնում. Կարմիր մահիկի ընկերություն
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) հայտարարել է, որ Գազայի պաղեստինյան բնակչությանն իրանական նվիրատվությունները նվիրատվության արշավի հինգերորդ շաբաթվա ընթացքում 1,74 միլիոն դոլարի են հասել, հայտնում է Mehr-ը։ IRCS կամավորական ծառայության ղեկավար Վահիդ Սալիմին երեքշաբթի ասել է, որ արշավը մեկնարկել է Գազայի բնակիչների համար ֆինանսական օգնություն հավաքելու նպատակով։ Նվիրատվությունները փոխանցվել են Իրանի Կենտրոնական բանկում և Melli Bank-ում IRCS-ի պաշտոնական հաշվեհամարներին:
Կարդալ ավելին202 միլիոն 406 հազար դրամով՝ (400.000)$ լուսավորել Երևանի փողոցները, պատրաստվելով ամանորին
Մայրաքաղաքի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեսբության պաշտոնական էջում գրում է՝ «Ասե՛ք կանենք, հիմնարկի կողմից պլյուս էն քույր կազմակերպության օգնությամբ ինքնահռչակված 9% ոց «քաղաքապետի» հերթական որոշումը։ 202 միլիոն 406 հազար դրամով՝ (400.000)$ լուսավորել Երևանի փողոցները, պատրաստվելով ամանորին։ Սրանք Երևանցու իրական խնդիրները թողած, զբաղված են հերթական կլոունադայով։ Երևանը որբի գլուխ չի՝, որ ով ոնց ուզի խուզի։ Պատրաստվե՛ք Երևանցու հարկերի շնորհիվ գոյացած, բյուջեյից ծախսված ամեն լումայի համար պատասխան տալու»-ասվում է հաղորդագրության մեջ: Լրատվություն
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 13-ին, կազմել է 402.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.40 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 431.08 դրամ (աճել է 0.87 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.70 դրամ (աճել է 1.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-403 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-428 դրամով,…
Կարդալ ավելինՌուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024թ. մարտին
Դաշնության խորհուրդը կարող է նախագահի ընտրությունների ժամկետը նշանակել մեկ ամիս հետո, հավանաբար՝ 2024թ. մարտի 17-ին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով խորհրդարանի աղբյուրին։ «Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 13-ի նիստում կարող է հայտարարել Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ըստ սահմանադրության՝ նախագահական ընտրությունները նշանակում է Դաշնության խորհուրդը։ Խորհրդարանի վերին պալատը համապատասխան որոշումը պետք է ընդունի մինչեւ քվեարկությունը՝ 100 օրից ոչ շուտ եւ 90 օրից ոչ ուշ։ Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի։ Ընտրարշավը դեռ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 14-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +16+18։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+16, Լոռիում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+19, Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը՝…
Կարդալ ավելինՍևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և նոյեմբերի 12-ին կազմել է 1900.23մ (12.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5 սմ-ով։ Այս մասին տեղեկանում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Ոռոգման նպատակով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է…
Կարդալ ավելինՍպասվում է գազի գնի աննախադեպ աճ. Գառնիկ Դանիելյան
Վերջին տարիներին, և հատկապես՝ վերջին ամիսներին, անհասկանալի կերպով թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը եթե ամիսներ առաջ 160 դրամ էր, այժմ 220 դրամ է։ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը արդեն իսկ վաճառվում է 570 դրամով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա նաեւ նշել է. «Շարունակական գնաճը որևիցե հիմնավորում և բացատրություն չունի։ Ստացվում է, որ վերահսկողության բացակայության պայմաններում, առանց տնտեսագիտական հիմնավորումների տեղի է ունենում գնաճ՝ վնաս հասցնելով…
Կարդալ ավելինՆոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 13-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց:
Կարդալ ավելինԱրմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԱԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Կարդալ ավելին