Մեր սպառազինության կառուցվածքը դիվերսիֆիկացվում է: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով բանակի սպառազինության մասին: «Այսինքն մեկ աղբյուրի վրա այլեւս մենք ճանապարհ չունենք անցնելու: Մենք փնտրում ենք թե΄ բարեկամներ, թե΄ սպառազինությունը, որը հենց բանակի արդիականացման հիմքը նաեւ կլինի: Պատահական չէ, որ երբ պաշտպանության նախարարը գնում է Ֆրանսիա կամ Հնդկաստան ազգովի նայոում ենք, թե այդ երկրները ինչ սպառազինություն ունեն եւ ինչ կարելի է բերել: Երբ որ…
Կարդալ ավելինԱյլ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ. պետքարտուղարություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն մնալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Նա նշել է, որ Պետդեպարտամենտը կշարունակի զբաղվել այս խնդրով։ «Այս երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ մեզ համար՝ պետքարտուղար Բլինկենի համար», – ասել է դիվանագետը։
Կարդալ ավելինԿոտայքի մարզում իրականացվող աշխատանքների ծավալներն աննախադեպ են՝ փաստում են խորհրդարանում ներկայացված թվերը
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է մի շարք ճանապարհների հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության և նախագծերի պատրաստման ու փորձաքննության ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ որոշում: Պետական բյուջեից ֆինանսավորումը 3 մլրդ. 463 մլն.987 հազ. 300 դրամ է: Նորոգվող ճանապարհների երկարությունը 53,5 կմ է: Կոտայքի մարզում փաթեթում ընդգրկված ճանապարհներն են. Հիմնանորոգման աշխատանքներ՝ Հ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան համայնքում գտնվող 2,6 կմ հատվածի հիմնանորոգում: Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին: Հիշեցնեմ, որ սա…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 7-ին, կազմել է 402.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.04 դրամ (նվազել է 2.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.11 դրամ (նվազել է 4.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-431 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՊեսկովը տեղեկություն չունի Հարավային Օսիայի սահմանին Վրաստանի քաղաքացու զոհվելու մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ տեղեկություն չունի Հարավային Օսիայի սահմանին Վրաստանի քաղաքացու զոհվելու մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Ոչ, ես տեղեկություն չունեմ այդ մասին, որեւէ տեղեկություն չկա»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկրի քաղաքացու վրա կրակել են Հարավային Օսիայի ներկայացուցիչները Քիրբալա գյուղի մոտ, ձերբակալման փորձի ժամանակ։ Տեղեկացվել է նաեւ մի քաղաքացու ձերբակալման մասին։ Կատարվածի վերաբերյալ անհանգստություն են հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ…
Կարդալ ավելին«40 000+10 000» դրամ սոցաջակցության ծրագրով վճարումներն ուղարկվել են 92 525 անձի. Նարեկ Մկրտչյան
Այսօրվանից մեկնարկում է «40 000+10 000» դրամ սոցաջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդ ամիսների համար: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Ըստ նախարարի՝ ՄՍԾ-ի կողմից վճարման է ուղարկվել 92 525 անձի, որից 5 358-ը՝ 10 000 դրամ, իսկ 87 167-ը՝ 10 000+40 000-ական դրամ: «Նոյեմբեր ամսվա դիմումները այսօրվանից էլեկտրոնային հարթակում կարող եք ներկայացնել, և տվյալները մշակելուց հետո նոյեմբերի վճարները կսկսվեն»,-…
Կարդալ ավելինՀայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մոտ հոկտեմբերի 28-ին միջադեպ է տեղի ունեցել
Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մոտ հոկտեմբերի 28-ին միջադեպ է տեղի ունեցել: Կադրերում երեւում է, որ մի տղամարդ, ով երեխայի հետ քայլում էր փողոցով, վիճաբանության մեջ է մտել անցորդներից մեկի հետ։ Վերջինս քայլել է եւս երեք հոգու ուղեկցությամբ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի: Տեսանյութի վերջում երեւում է, թե ինչպես է տղամարդը ձեռքերով սրբում աչքերը։ Հավանաբար խմբի անդամներից մեկը թքել է երեխայի հետ քայլող տղամարդու վրա։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մամուլի քարտուղար Աղան Գոգչյանը NEWS.am -ի թղթակցի հետ…
Կարդալ ավելինԻսրայելի պաշտպանության նախարարը երկար պատերազմ է կանխատեսում և սպառնում Հեզբոլլահին
Մեզ սպասվում են երկարատեւ մարտեր, սա բոլորովին այլ պատերազմ է, այն տարբերվում է նախկինում տեղի ունեցածից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Արտաքին գործերի և անվտանգության հանձնաժողովի նիստում, հայտնում է Today in Israel-ը։ «Ով սպանել կամ առևանգել է ավելի քան 1500 Իսրայելի քաղաքացիների, երեխաների, կանանց, չի կարող շարունակել գոյություն ունենալ: Մենք հարվածելու ենք թունելներին ու բունկերներին, կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին: Մենք այնքան կհարվածենք, որ ՀԱՄԱՍ-ը չկարողանա վերականգնվել»: Եթե «Հեզբոլլահի» առաջնորդ Նասրալլահը սխալվի, նա…
Կարդալ ավելինՓաշինյանը ԵԽԽՎ հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել Արցախի հայաթափման հետևանքով ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության ու Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու բարեփոխումների օրակարգը ՀՀ կառավարության ռազմավարությունն է և հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացված…
Կարդալ ավելինԲաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն» շոուից հետո Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման. ԱԳՆ խոսնակ
Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի հստակ մերժմանը, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչը «դատապարտվեց» 15 տարվա ազատազրկման՝ Բաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն շոուից հետո։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Նա մեջբերել է Վագիֆ Խաչատրյանի հայտարարությունը՝ «Ես անմեղ եմ»: Նշենք, որ Բաքվում այսօր ավարտվեց ադրբեջանցիների կողմից առեւանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական ֆարսը, որով նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, նա առեւանգվել է այս…
Կարդալ ավելին