ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀԱՄԱՍ-ը մեկ ու միակ նպատակ ունի՝ սպանել հրեաներին, գրում է Сегодня в Израиле-ն։ «Ես կանգնած եմ ձեր առջև այս ամբիոնում նաև որպես հրեա: Պապս փրկվել է Աուշվիցից, Դախաուից և Մայդանեկից, և այդ պատճառով ես հասկանում և զգում եմ Համասի արածի սարսափը: Սա հանցագործություն է, որը սպանել է մարդկանց 36 երկրներից։ Բոլորը պետք է դատապարտեն ՀԱՄԱՍ-ը։ ԱՄՆ-ն Իսրայելի հետ…
Կարդալ ավելինԱյլ
Նեթանյահուն պաշտոնապես պատերազմ հայտարարեց Իսրայելում
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի տարածքում պաշտոնապես պատերազմ է հայտարարել։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Կնեսետի արտահերթ նիստից հետո, գրում է Today in Israel-ը։ Այսպիսով, Կնեսետի նիստում Նեթանյահուն պաշտոնական հայտարարություն է կարդացել ռազմաքաղաքական կաբինետի և ողջ կառավարության որոշման մասին, ինչը նշանակում է պատերազմ հայտարարել։
Կարդալ ավելինՀայտնի են Ալիևի և Պուտինի հանդիպման մանրամասները
Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումից, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության աճից։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Բարձրացվել է միջտարածաշրջանային համագործակցության հարցը։ Կողմերը գոհունակություն են հայտնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմամբ, դրա ներուժի աճով և, առհասարակ, այս երթուղիով բեռնափոխադրումների ծավալների ավելացմամբ՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային տրանսպորտով։ Ընդգծվել է հումանիտար ոլորտում համագործակցության հաջող զարգացումը։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման կարեւորությանը:…
Կարդալ ավելինԻսրայելի հարվածները Սիրիային կարող են զինված էսկալացիա հրահրել ողջ տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ
Ըստ ստացվող տեղեկությունների՝ հոկտեմբերի 12-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքին։ Հարձակման հետևանքով վնասվել են Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների թռիչքուղիները և դադարեցվել դրանց գործունեությունը։ Իսրայելական կողմի այս գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնական նորմերի կոպիտ խախտում են։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Այն նաև ասում է. «Հարձակումների թիրախը կրկին եղել են Սիրիայում այնպիսի կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են օդանավակայանները։ Այսպիսով, անմեղ մարդկանց կյանքը և…
Կարդալ ավելինԻրանական և ամերիկյան ԶԼՄ-ները Թեհրանի արգելափախված ակտիվների մասին հակասական տեղեկություններ են հաղորդել
Կատարի բանկերում Իրանի ռեսուրսների հասանելիության հարցում փոփոխություններ չեն եղել: Ըստ Nournews-ի՝ նախկին համաձայնագիրը մնում է ուժի մեջ։ The Washington Post-ն, իր հերթին, հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Կատարը պայմանավորվել են արգելափակել Իրանի հասանելությունը 6 միլիարդ դոլարին, քանի դեռ չի սկսվել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետաքննությունը:
Կարդալ ավելինԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կարել՝ «Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց«Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։ Վեհաժողովը ֆիքսում է, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։ Վեհաժողովը նշում է, որ էթնիկ…
Կարդալ ավելինԱՄՆ-n Իսրայելի և Եգիպտոսի հետ քննարկում է Գազայի խաղաղ բնակիչների համար անվտանգ միջանցքի գաղափարը
ԱՄՆ-ն Իսրայելի և Եգիպտոսի հետ քննարկում է Գազայի խաղաղ բնակիչների համար անվտանգ միջանցքի գաղափարը, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Մենք կենտրոնացած ենք այս հարցի վրա, և խորհրդակցությունները շարունակվում են», – ասել է Սալիվանը Սպիտակ տանը լրագրողներին: «Բայց դրա մանրամասները քննարկվում են գործող գործակալությունների կողմից, և ես չեմ ուզում հրապարակայնորեն շատ խոսել այս պահին», – ասel 1 Սալիվանը: «Մենք միտումնավոր չենք հարձակվում խաղաղ բնակչության վրա», – վստահեցրել է Սալիվանը՝ պատասխանելով Գազայի հատվածում քաղաքացիական զոհերի մասին հարցին: «Մենք աշխատում ենք ապահովելու…
Կարդալ ավելինԼարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Կարդալ ավելինԿրեմլը մեկնաբանել է Կադիրովի հայտարարությունը Պաղեստինին աջակցության մասին
Ռուսաստանը հարաբերություններ է պահպանում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերի հետ, վաղեմի կապեր ունի պաղեստինցիների հետ, բայց կան հարաբերություններ նաեւ Իսրայելի հետ, որտեղ ապրում են մեր շատ հայրենակիցներ։ Այսպես է պատասխանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ Պաղեստինին աջակցելու հայտարարությունը մեկնաբանելոիւ խնդրանքին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք պատմական կապեր ունենք պաղեստինցիների հետ, մենք շարունակում ենք մեր շփումները։ Խոսքը տարբեր, նաեւ բարձրամակարդակ շփումների մասին է։ Բայց մենք հարաբերություններ ունենք նաեւ Իսրայելի հետ։ Մեր շատ հայրենակիցներ…
Կարդալ ավելինՏիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվեց Երեւանի քաղաքապետ: Նա անկախ Հայաստանի պատմության ընթացքում Երեւանի 14-րդ քաղաքապետն է: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել 32, դեմ ավագանու 5 անդամ: «Հիմք ընդունելով ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 կետի 8-րդ մասը, ղեվարավելով Երեւանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի որոշմամբ սահմանված հավելվածով հաստատված 106-րդ կետը եւ…
Կարդալ ավելին