Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։ Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։ Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել…
Կարդալ ավելինԱյլ
Երեւանից հետո Սամանթա Փաուերը կմեկնի Բաքու
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Գորիս (Սյունիքի մարզ), որտեղ են գալիս Արցախից հարկադրյալ տեղահանվածները։ Ինչպես «Sputnik Армения»-ին տեղեկացրել է նրան ուղեւորության ժամանակ ուղեկցող ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, Փաուերն այնուհետեւ կմեկնի Ադրբեջան։ Նրա խոսքով՝ Փաուերն արդեն հայտնել է այն մասին, որ այցի հիմնական նպատակը հումանիտար օգնությունն է։ Կան Հայաստանին օգնության լրացուցիչ ծրագրեր։ USAID ղեկավարը դեսպանների (ԱՄՆ-ում եւ Հայաստանում) եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ Արցախից հարկադրյալ տեղահանվածներին…
Կարդալ ավելինԱԺ համապատասխան հանձնաժողովը Հռոմի ստատուտի վավերացման հարցը կքննարկի սեպտեմբերի 28-ին
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը: Ազգային ժողովի կայքում այն ընդգրկված է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հարցերի շարքում։ Ենթադրվում է, որ դրանից հետո փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։ Հիշեցնենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր…
Կարդալ ավելինԵրևանի բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա. Բոլորի վիճակը կայուն ծանր է. ԱՆ
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա: Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են համարժեք բուժօգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինԱդրբեջանը լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ ԳԱԱ ՀԱԻ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախում իրականացված էթնիկ զտման եւ հայությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։ «2020 թ. 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի չկատարված պարտավորությունները, 2021 թ. մայիս եւ նոյեմբեր ամիսներին ու 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական բանակի ռազմական ներխուժումներն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ ու բնակավայրեր եւ ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կիլոմետրի բռնազավթումը, 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսված՝ Արցախի 9-ամսյա ամբողջական շրջափակումը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ…
Կարդալ ավելինԱրցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու։ Արցախի ՄԻՊ
Կարդալ ավելինՄԻՊ արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունենում Երևանում ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների հետ
ՀՀ մարսդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: ՄԻՊ-ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: «Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն…
Կարդալ ավելինԵրեւանում հավաքների մասնակիցների կողմից հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողությունների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում է ՔԿ-ից: Նրանցից 39-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար, 4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար, 2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, մյուսներին` տարաբնույթ այլ…
Կարդալ ավելինՌուստամ Բադասյանը վատ է զգում այն ամենի համար, ինչ կատարվում է Արցախում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վատ է զգում այն ամենի համար, ինչ կատարվում է Արցախում։ «Դուք ճանաչում եք մեկ մարդու, ով լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց նա։ Դիտարկմանը, որ այս ամենը գործող իշխանությունների քաղաքականության հետեւանքն է, Բադասյանն արձագանքեց. «Դուք հետեւո՞ւմ եք իրադարձություններին, ովքե՞ր էին որոշումներ կայացնում վերջին իրադարձությունների ժամանակ: Եթե հետեւեք եւ կառավարության անդամների պարզաբանումները լսեք, ովքեր նման հարցերով մեկնաբանություն անելու իրավասություն ունեն, կտեսնեք ովքեր են»: ՊԵԿ…
Կարդալ ավելինԱրցախն ստանալով՝ Ադրբեջանը սկսել է զբաղվել Հայաստանով. ընթանում է «վերադարձի» պատրաստություն
Ադրբեջանի խորհրդարանում լսումներ են «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան, իրավական ասպեկտներ» թեմայով։ Հիշեցնենք, որ «արեւմտյան Ադրբեջան» ասելով Բաքվում նկատի ունեն Հայաստանի, եւ առաջին հերթին՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի տարածքը։ Լսումների շրջանակում հայտարարվել է քրեական գործերի հարուցման մասին՝ «Արեւմտյան Ադբեջանից ադրբեջանցիների բռնի տեղահանման հետ կապված»։ «Իրավական ասպեկտների մեջ՝ կապված Արեւմտյան Ադրբեջան վերադարձի հետ, կարեւոր դեր է խաղում այն հանցագործությունների վերհանումն ու ապացուցումը, որոնք դարեր շարունակ կատարվել են Հայաստանի եւ նրա հովանավորների կողմից մեր հայրենակիցների դեմ, որոնք ապրել…
Կարդալ ավելին