ՀՅԴ-ն մեկ շաբաթով իշխանություն ստացավ, արդյունքը եղավ ԼՂ-ի կապիտուլյացիան․ Գևորգ Պապոյան

ՀՅԴ-ն մեկ շաբաթով իշխանություն ստացավ, արդյունքը եղավ ԼՂ-ի կապիտուլյացիան․ Գևորգ Պապոյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասում է, թե քաղաքացիները զանգում են իրենց ու ասում՝ պինդ եղեք։ «Ասում ենք՝ մենք Հայաստանի պետականության կողքին ենք, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կողքին ենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց նա։ Հարցին, թե իրեն քաղաքացիները չեն հարցնո՞ւմ, թե ինչ արեցիք Արցախի հետ, Պապոյանն արձագանքեց. «Ոչ, զանգել են, ասում են, թե ինչ արեցին ՀՀ նախկին նախագահները, երբ նաեւ իրենց միջամտությամբ Ղարաբաղում փոփոխություններ եղան, այդ թվում իշխանության: Քաղաքացիներն ասում են՝ իշխանություն ին ուզում երեք տարի,…

Կարդալ ավելին

Ստեփանակետի հրապարակից տարհանում է իրականացվում

Ստեփանակետի հրապարակից տարհանում է իրականացվում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մարդիկ մասսայաբար տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը և գրառմանը կից տեղադրել լուսանկարներ: «Հաշված օրերի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ հայաթափված կլինի»,- գրել է նա։        

Կարդալ ավելին

Ղարաբաղի 715 խաղաղ բնակիչ շարունակում է գտնվել ռուս խաղաղապահների տրամադրության տակ

Ղարաբաղի 715 խաղաղ բնակիչ շարունակում է գտնվել ռուս խաղաղապահների տրամադրության տակ

Ռուս խաղաղապահներն ապահովել են հումանիտար բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ընդհանուր առմամբ առաքվել է 125 տոննա սննդամթերք և 65 տոննա վառելիքաքսուքային նյութեր։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ սեպտեմբերի 24-ի  տեղեկագրում։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տրամադրության տակ շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 402 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բուժօգնությունը։        

Կարդալ ավելին

Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք. «Փաստինֆո»

Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք. «Փաստինֆո»

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում օդը լցված է տագնապով ու անորոշությամբ’ ինչպես արնաքամ եղող Արցախի ամեն մի անկյունում։ Ուրվականի վերածված գյուղ վերադարձող առաջին բնակիչներից մեկի հետ «Փաստինֆո»-ին վերջապես հաջողվել է կապ հաստատել։ «Ողջ եմ, բայց զոհեր շատ ունենք, մեր գյուղից էլ կան… Որոշները վերադարձնել են, բայց չենք հասկանում’ ինչ է կատարվում, ինչ անենք…», – ասել է թաղավարդցին։ Ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների հարձակման նախերգանքը, ըստ մեր զրուցակցի, տրվել է ամսի 18-ի գիշերը, երբ ալիեւյան ռեժիմը, չշեղվելով իր ձեռագրից’…

Կարդալ ավելին

Խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ են տարել մոտ 150 տոննա հումանիտար բեռ, իսկ ԿԽՄԿ-ն՝ 65 տոննա բեռ

Խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ են տարել մոտ 150 տոննա հումանիտար բեռ, իսկ ԿԽՄԿ-ն՝ 65 տոննա բեռ

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ): Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:        

Կարդալ ավելին

Արեւմուտքի անտեղի խորհուրդները ավելի շատ քաոս ու արցունք կբերի Հայաստանին. Թուրքիայի կառավարություն

Արեւմուտքի անտեղի խորհուրդները ավելի շատ քաոս ու արցունք կբերի Հայաստանին. Թուրքիայի կառավարություն

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է Ադրբեջանի վերջին հարձակումը Արցախի դեմ։ Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, թե Ադրբեջանը ստիպված է գնացել նման օպերացիայի՝ որի նպատակն է եղել՝ պաշտպանել սեփական երկրի անվտանգությունը։ Ըստ Ֆիդանի՝ Ադրբեջանի վերջին գործողությունը Հարավային Կովկասում կայունության եւ կարգավորման համար մի նոր հնարավության պատուհան է բացել։ «Քանի դեռ ժամանակ կա, Հայաստանը թող ավելի լավ արժեւորի այս հնարավորությունը»,– սպառնացել է Ֆիդանը։ Ֆիդանը նաեւ կոչ է արել Արեւմուտքին Հայաստանին ուղղված իրենց…

Կարդալ ավելին

Շտապօգնության 23 մեքենա Լեռնային Ղարաբաղից ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու են տեղափոխում. ԱՆ

Շտապօգնության 23 մեքենա Լեռնային Ղարաբաղից ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու են տեղափոխում. ԱՆ

Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ  Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։ Հայտնում են առողջապահության նախարարությունից: Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։        

Կարդալ ավելին

Պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ռուս խաղաղապահների վրա.Փաշինյանը՝ ԼՂ հայության ճակատագրի մասին

Պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ռուս խաղաղապահների վրա.Փաշինյանը՝ ԼՂ հայության ճակատագրի մասին

Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ՝ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետեւություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, իր հերթական ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ի՞նչ է տեղի ունենում, եւ ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական է ապագայի համար։ Վերջին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն…

Կարդալ ավելին

Միրզոյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում

Միրզոյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում

Հանդիպել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի փոխանցմամբ՝ Գուտերեշի հետ քննարկել են Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը և Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Միրզոյանը նշել է, որ Միջազգային մուտքը, ներառյալ ՄԱԿ-ի և նրա կառույցների, կենսական նշանակություն ունեն ԼՂ-ում վայրագ հանցագործությունը կանխելու համար։        

Կարդալ ավելին

Մետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է. Ազգային կոմիտե

Մետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է. Ազգային կոմիտե

Մետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է։ Այս մասին հայտարարել է «Ազգային կոմիտեն»-ն։ «Այս քայլն ակնհայտորեն միտված է խոչընդոտելու այսօր 18:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մեր հայրենակիցների մասնակցությունը: Խնդրում ենք մեր հայրենակիցներին հավաքին իրենց մասնակցությունն ապահովել` հաշվի առնելով Մետրոպոլիտենի չաշխատելու հանգամանքը»,- նշվում է հայտարարության մեջ։        

Կարդալ ավելին
1 129 130 131 132 133 304