Օրերս ԶԼՄ ներկայացուցիչների այցն իրականացվեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի(FPWC ) կողմից ՝ cop-17 մեդիա դպրոցի շրջանակում: Cop-17մեդիա դպրոցը կազմակերպվել է ՀՀ ՇՄՆ, ՄԱԿ Հայաստանյան գրասենյակը և GIZ-ի կողմից՝ ԵՄ և ԳԴՀ շրջակա միջավայրի , կլիմայական գործողությունների , բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) աջակցությամբ:«Խոսրովի Անտառ»-ը հատուկ պահպանվող տարածք է, որտեղ այցելության նպատակը շատ խորն էր և հանգամանալից բացատրության ականատես եղանք , որոշ հարցերի քննարկման ժամանակ: Ավելի պարզ դարձավ , որ Խոսրովի…
Կարդալ ավելինԱյլ
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։ Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։ Հորդորում ենք՝ •…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀԵՔԻԱԹ» ՃԱՄԲԱՐԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝ – սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, – խոհանոցի պահեստային հատվածի պատերը չեն ունեցել հարթ, պատշաճ մաքրման և ախտահանման ենթակա մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, – խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, – սառնարանը և դարակաշարերը ենթարկված են եղել քայքայամաշման…
Կարդալ ավելինՄԻՊ-ը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Գորիս» ՔԿՀ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ՁՊՎ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) և Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև ձերբակալված…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԲՐԻԿԵՏ ՎԱՆԻԼԱՅԻՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես՝ – լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի…
Կարդալ ավելինՀուլիսի 12-ին «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյան հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ:
Կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամ ՄԻՊ հայտարարությունը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը: Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած…
Կարդալ ավելինԿրթօջախի ղեկավարի ուղերձը շրջանավարտներին
Այսօր «Արարատի պետական քոլեջ» -ի պաշտոնական կայքից տեղեկացանք , որ հերթական ուսումնական տարվա ավարտի և գիտելիքի տարվան ընդառաջ իր սիրելի շրջանավարտներին կրթօջախի տնօրենը իր բարի խոսքն է ուղղել ասելով՝ « Սիրելի՛ շրջանավարտներ, Սրտանց շնորհավորում ենք ձեզ ուսումնառության այս կարևոր փուլի հաջող ավարտի կապակցությամբ։ Այսօր դուք կանգնած եք նոր ճանապարհի սկզբում՝ ձեռք բերած մասնագիտական գիտելիքներով, փորձով և մեծ նպատակներով։ Մաղթում ենք ձեզ վստահ քայլել դեպի ձեր երազանքները, լինել նպատակասլաց, ստեղծագործ և պատասխանատու մասնագետներ։ Թող ձեր ընտրած ուղին…
Կարդալ ավելինԲացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը
Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։ Աճուրդի մանրամասները՝ Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. հուլիսի 29, ժամը 16:10 Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ Մեկնարկային գինը՝ 12,335,086,876.5 ՀՀ դրամ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. հուլիսի 22-ն է: Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձևաչափով․ հաղթող է ճանաչվում…
Կարդալ ավելինԵրեկ այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին մանրամասնում է
Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել, հայտնում են Կենդանաբանական այգուց։ «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-ասված է հայտարարության մեջ
Կարդալ ավելին









