ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն, ինչպես նաև տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք իրականացնող մի շարք հաստատություններում։ Վերահսկողական միջոցառումներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը: Վերհսկողական այցերի նպատակը նշված կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանման մոնիթորինգն էր. ուսումնասիրվել են սննդի կազմակերպման, պատրաստման, պահպանման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, ինչպես նաև սննդամթերքի ընդունման և պահման գործընթացները։ Տիգրան Պետրոսյանը…
Կարդալ ավելինԱյլ
Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները երիտասարդի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի պահում և կրում է զենք։ Համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկությունն իրացրին Ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ։ Մայիսի 25-ին՝ երեկոյան ժամը 21․30, Աբովյանի Հատիսի փողոցի բակերից մեկում 19-ամյա երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային բաժին։ Խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց ատրճանակ, որն ըստ նախնական տվյալի՝ մարտականի ձևափոխված հրազեն է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Կարդալ ավելինԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու
Ամիօ բանկը զարգացնում է մարդակենտրոն և ճկուն (agile) աշխատանքային մշակույթ՝ ներդնելով ժամանակակից լուծումներ ուսուցման, զարգացման և կատարողականի կառավարման ոլորտներում։ Ամիօն իրագործում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրեր․ Amio Base ծրագրի շրջանակում բանկի նոր աշխատակիցները ստանում են հաստիքի համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները։ Amio Academy առցանց ուսումնական հարթակը հնարավորություն է տալիս աշխատակիցներին կրթվել առցանց՝ իրենց հարմար ժամանակ։ Amio LeadUP առաջնորդության զարգացման ծրագիրը նախատեսված է բանկի միջին և բարձր օղակի ղեկավարների համար, ծրագրի նպատակն է առաջնորդության մշակույթի…
Կարդալ ավելինԲացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ
ՙՆորք Կապիտալ՚ ներդրումային ընկերությունը և ՙՏինտակոլ՚ ընկերության իտալական գրասենյակը հայտարարում են հայ-իտալական ՙԼիտոկոլ ԱմԿո՚ ընկերության բաժնեմասերի 100% փաթեթի ձեռքբերման մասին: Հայաստանի միաձուլումների և ձեռքբերումների այս բացառիկ գործարքը ֆինանսավորվել է Ամիօ բանկի կողմից: Գործարքի արդյունքում, ավելի քան 25 տարի հայաստանյան շուկայում վստահություն վայելող շինարարական նյութերն այսուհետ կարտադրվեն Տինտակոլ ապրանքանիշի ներքո՝ եվրոպական բարձր ստանդարտներով: 2007թ. հիմնադրված Երևանի գործարանը ամբողջությամբ ավտոմատացված է, ունի բարձր արտադրական հզորություններ, իսկ արտադրությունում կիրառվում են նաև արհեստական բանականության գործիքներ: Այս գործարանի արտադրանքը լիովին…
Կարդալ ավելինՉարենցավանը ընտրում է խաղաղությունը. «Զրույցի» Հարցախույզը շարունակվում է
«Զրույցը» շարունակում է նախըտրական տրամադրությունները ստուգել ՀՀ մարզերում, տեղում հասկանալու համար, թե որ ուժին է իր ձայնը վստահում շարքային քաղաքացին։ Մեր հերթական կանգառը Չարենցավանում էր, որտեղ թվում էր, թե համայնքի «ՔՊ» ավագանին «համայնքային իշխանություն չի և դժվար է մաս չկազմելով , լծակներ չունենալով ՝ միաժամանակ վստահություն վայելել ժողովրդի շրջանում համայնքում իրականացված զգալի աշխատանքների շնորհիվ»:Արդյունքում համայնքում չունենալով իշխանություն , բայց «ՔՊ»- ավագանու թիմը տարիներ շարունակ իր գործերով լինելով համայնքի և ժողովրդի կողքին ընտրություններից առաջ մեր հարցումների…
Կարդալ ավելինԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԾԵՐԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՎՀԿԿ/НАССР ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
Հանրային սննդի կետերում Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/НАССР) համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պարտադիր ներդրման համատեքստում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կազմակերպել էր հերթական հանդիպում-սեմինարը: Այս անգամ համակարգը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն իրականացնող, ինչպես նաև տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը խոսել է սննդամթերքի անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու և…
Կարդալ ավելինՎայքը ընտրում է N-16. Հարցումների արդյունքներ
Վայք համայնքում վերջին տարիներին համայնքային զգալի աշխատանքներ են իրականացվել, որոնք մեծ նշանակություն են ունեցել ոչ միայն համայնքի ազագաբնակչության կյանքի որակի բարեփոխման համար, այլև Վայոց Ձորի ընդհանուր համապատկերին: Նախորդ երկու տարիներին գյուղական բնակավայրերում փողոցների ասֆալտապատման , խմելու ներքին ցանցի և ոռոգման համակարգի ջրագծերի կառուցմամբ , մշակութային շինությունների, մանկապարտեզների , կրթօջախների և համայնքի ազգաբնակչության համար էլի մի շարք կարևոր խնդիրների լուծմամբ: Կառավարության սուբվենցիաներով տարիներ շարունակ քիչ աշխատանք չի իրականացվել մարզում այդ թվում և Վայք համայնքում և համայնքապետ…
Կարդալ ավելինԲրյուսովի անվան պետական համալսարանում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ»
Մայիսի 21-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ» միջոցառումը, որը մեկ հարթակում համախմբել էր ուսանողներին, շրջանավարտներին, աշխատանք փնտրող երիտասարդներին և Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար գործատուներին։ Միջոցառման կազմակերպիչը ԲՊՀ Կարիերայի կենտրոնն էր, որի նախաձեռնությամբ անցկացվող տոնավաճառի նպատակն էր նպաստել ուսանողների և գործատուների միջև անմիջական համագործակցության ձևավորմանը, աջակցել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը: Տոնավաճառին մասնակցեցին շուրջ 35 կազմակերպություններ և հաստատություններ, որոնք ներկայացրին առկա թափուր աշխատատեղեր, մասնագիտական պրակտիկայի, կամավորական և երիտասարդական ծրագրեր, կարիերայի զարգացման հնարավորություններ։ Մասնակից…
Կարդալ ավելինՍտեփան Զորյանի տուն- թանգարանը վերազիվել է նոր տեխնիկական միջոցներով
Այսուհետև Ստեփան Զորյանի տուն- թանգարանի այցելուները օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել « Մենավոր ծառը » անիմացիան ։ ARLOOPA հավելվածով կենդանացվեց «Մենավոր ծառը » կտավը ՝ դառնալով կենդանի պատմություն ։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել ՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։ Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար․ ” Գուցե կարելի է նմանեցնել եւ մեր ժողովրդին,— Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում…
Կարդալ ավելինՈչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել․ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում
Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները մայիսի 17-18-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1132 արձանագրություն, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում վարելու 35, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու՝ 20, չամրակապված վարելու՝ 284, վարելիս ծխելու՝ 164, հեռախոսից օգտվելու՝ 96 և այլն։ Հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային բաժիններ է տեղափոխվել 11 անձ, 9-ը՝ թմրամիջոց ապօրինի պահելու, երկուսը՝ սառը զենք կրելու կասկածանքով։ Վարչական իրավախախտում կատարելու հիմքով մեկ անձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին է…
Կարդալ ավելին








