Ռուսաստանն այժմ անգամ թույլ հիմք չունի, որպեսզի բանակցություններ վարի Ուկրաինայի իշխանությունների հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հարցազրույցում, որից մի դրվագ Թելեգրամ-ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացրել է 360 tv-ն։ «Այժմ չկա որեւէ հիմք, գոնե երերուն, որպեսզի գոնե ինչ-որ երկխոսություն վարվի»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանը տեսնում է միայն երկխոսություն չվարելու եւ դրան պատրաստ չլինելու ցանկություն։ Պեսկովն ընդգծել…
Կարդալ ավելինԱյլ
«Վերջին հանդիպման ընթացքում նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Մհեր Գրիգորյանը՝ Մուստաֆաեւին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ : Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո,…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Վաշինգտոնում հանդիպման հետաձգումը
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպման հետաձգումը: «Հանդիպումը սպասվում է մոտ ժամանակներս։ Որպես կանոն, գոյություն ունի համակարգումն իրականացնող կազմակերպիչ երկրի կողմից հանդիպման ճշգրիտ ժամկետները հայտարարելու պրակտիկա»,-նշել է նա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում հանդիպումը հետաձգվել է։
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելինABB Mobile. Նոր մոտեցումներ, նոր հնարավորություններ
Հարցազրույց` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանի հետ. -Պարոն Թառումյան, թեև կարճ ժամանակ է անցել, ինչ հաճախորդներին հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը, սակայն հետաքրքիր են օգտատերերի արձագանքները: Հավելվածի թվային նոր լուծումներից ի՞նչ է շահել հաճախորդը, որո՞նք են ABB Mobile-ի ուժեղ կողմերը և ո՞ր ուղղությամբ են տարվում բարելավման աշխատանքներ։ -Բնականաբար, ABB մոբայլ հավելվածի թարմացմանը նախորդել է օգտատերերի շրջանում որոշակի հետազոտություն: Մեր հաճախորդների կարծիքով, ABB Mobile հավելվածի կարևոր հատկանիշներից մեկն անվտանգությունն է: Առհասարակ, բանկային հավելվածի…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին: ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ նրա հետաքրքրությունը` հավելելով` տեղեկացված է, որ նա ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում տիրող իրավիճակն ու զարգացումները: ՀՀ ԱԺ նախագահը նաեւ երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար կենսական հարցերում նախարարի հստակ դիրքորոշման, ՄԹ խորհրդարանում Ադրբեջանի…
Կարդալ ավելինՆախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիս 7-ի նիստի օրակարգում պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ: Նախագծով սահմանվել են սկզբունքներ, որոնց համապատասխանելու դեպքում ասոցիացիաներն ակտիվ համագործակցություն կունենան Առողջապահության նախարարության հետ եւ կօգտվեն այն բոլոր լիազորություններից, որոնք նախատեսված են նախագծով: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագիծը մեկ տարի եւ ավելի ժամանակահատվածում գտնվում է…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ ՍՊԸ-ն իրավունք է ստանում եռամսյակը մեկ անգամ իր շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջեւ
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ ներկայումս գործող կարգավորման համաձայն շահույթի բաշխումը կարող է իրականացվել տարեկան մեկ անգամ, ինչը սահմանափակում է ձեւավորված շահույթն ընկերության…
Կարդալ ավելինԱնկլավներ չեն՝ Հայաստանի սուվերեն տարածքներն են ադրբեջանցիները պետք է դուրս գան. Սյունիքի մարզպետ
Այսօր Խորհրդարանում ներկայացնում էին 2022 թվականի բյուջեի կատարողականները, որի շրջանակներում Սյունիքի մարզպետը պատասխանեցին «ԶՐՈՒՅՑ» -ի հարցին անկլավների հետ կապված տարածքային փոխզիջումների թեմային: Մասնավորապես Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքերով՝ ՀՀ սուվերեն տաարծքից ադրբեջանցիները պետք է դուրս գան դա միանշակ դիրքորոշում է և բոլորն էլ այդպես պետք է կարծեն անկախ նրանից թե հիմա ինչ վիճակ է : Անկլավներ համարվող տարածքների մասին օրերս Աժ-ում մեր հարցին ի պատասխան ևս պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասաց. « Ենթադրում եմ , ոչ…
Կարդալ ավելինՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՕՐԱԿԱՐԳ՝ ԹԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ
Չարենցավանում ավագանու նստաշրջանի թիվ 5 հերթական նիստը կայացավ ինտրիգով և իրարամերժ բացատրություններով: Պարզ ասած օրակարգում ընդգրկված էր յոթ հարցեր , որից երկու հարց դուրս էր բերվել օրակարգից, իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցերին «ՔՊ» խմբակցությունը կողմ քվեարկեց , սակայն որոշակի վերապահումով, որ համայնքապետարանի համապատասխան աշխատակիցները նախապես կարգավորեն տեխնիկական հարցերը, որ խնդիր չդառնա ավագանու համար նիստի օրը տեղեկացնելու գործում: Փաստաթղթերը , որոնք ավագանու նիստին բերվում է օրակարգ նախապես ոչ պատշաճ է տեղեկացվում ավագանու անդամներին և դա…
Կարդալ ավելին







