ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 31-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն, N 457-Ն և 2026 թվականի ապրիլի 30- ի N 610-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները, աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, ինչպես նաև ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու…
Կարդալ ավելինԱյլ
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. Մարդու իրավունքների պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Պաշտպանության նախարարության թիվ N զորամաս՝ ահազանգում ներկայացված հանգամանքները տեղում ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, այդ թվում՝ այն զինծառայողի, որի նկատմամբ ենթադրյալ բռնության, վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել էր ահազանգը։ Առանձնազրույցների բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։ Դեպքի…
Կարդալ ավելինԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի Էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Պոլ Հյուպերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում 2026 թվականին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման և մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի հիման վրա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերն էին։ Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկրաբանական տվյալների և մասնագիտական փորձի փոխանակմանը,…
Կարդալ ավելինՕրեր առաջ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն Օրեր առաջ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Երկու օր շարունակ ցուցասրահը լցված էր նկարչուհու վառ գունապնակով, ծաղիկներով, ջերմ մթնոլորտով և այցելուների մեծ հոսքով։ Լոս Անջելեսի արվեստասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ ընդունեց Լիլիթ Մելիքյանի ստեղծագործական աշխարհը՝ նրա գունային համարձակ լուծումները, ինքնատիպ ձեռագիրը և կտորի հետ աշխատելու յուրահատուկ եղանակը։ Ցուցահանդեսում ներկայացված էին բատիկայի տեխնիկայով ստեղծված…
Կարդալ ավելինՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ԴԵՊԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանում մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների երկրորոդ փուլը։ Այս տարվա հուլիսին անցկացված TAIEX-ի առաջին փորձագիտական առաքելության ընթացքում ՍԱՏՄ մասնագետները հնարավորություն ունեցան միջազգային փորձագետների հետ քննարկելու շուտ փչացող ապրանքների կառավարման, փաթեթավորման, մակնշման, պահպանման, փոխադրման և հետագծելիության ապահովման հետ կապված խնդիրները։ Այս փուլում արդեն առավել նպատակային ուղղություն…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն
Խնամք իրականացնող հաստատություններում երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, մասնավորապես, բռնության կանխարգելման հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Այդ նպատակով ՄԻՊ հաստատությունը պարբերաբար մշտադիտարկման այցեր է իրականացնում խնամք իրականացնող հաստատություններ՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակը մշտադիտարկելու, առկա խնդիրները վեր հանելու և իրավասու մարմիններին համապատասխան առաջարկություններ ներկայացնելու ու խնդիրների լուծումներ պահանջելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ բռնության դեպքերի կանխարգելման տեսանկյունից կարևոր է ոչ թե…
Կարդալ ավելինՀամայնքապետի շինարարական կազմակերպությունը շարունակում է մասնակցել և հաղթել սուբվենցիոն ծրագրերո՞ւմ
Վայք քաղաքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել էր համայնքի ղեկավարի շինարարական«Մավշին» ՍՊԸ-ն: Թերևս համայնքապետը այդ առիթով մշտապես պահը բաց չի թողնում և ասում է, -«թե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համար» : Հիշեցնենք, որ նախկինում հրապարակվել էր հոդված, որտեղ ՝ ասվում էր Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ…
Կարդալ ավելինՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամա Վրեժ Հ․-ն է, ում որպես անհետ կորած հարազատներն ու Կենտրոնականի ոստիկանները փնտրում էին։
Կարդալ ավելինՔանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ուղիղ արձագանքել Ադրբեջանից հնչող հակահայ հայտարարություններին։ Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք ամեն ինչին արձագանքեն այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել են, շատ արագ երկիրը կհայտնվի կոնֆլիկտի և պատերազմի հորձանուտում։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Կառավարության ղեկավարը նշել է, որ այն առաջվանը չի կարող լինել. «Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության…
Կարդալ ավելինԶԳՈՒՇԱՑՈՒՄ «G Class invest» բրենդային անվանմամբ գործունեություն ծավալող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊ ընկերության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ստացված ազդակների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «G Class invest» բրենդային անվանմամբ (կայք՝ www.gcard.am, www.gclass.am) ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊ ընկերությունը 1 (այսուհետ՝ Ընկերություն) հանդես է գալիս «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված արժեթղթերի ձեռքբերման հրապարակային առաջարկով: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկի կողմից չի գրանցվել որևէ փաստաթուղթ, որի հիման վրա Ընկերությունը ներկայացնում է նմանատիպ առաջարկ, ինչպես նաև Ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից…
Կարդալ ավելին









