«Սեյսմշին» կազմակերպությունը պարբերաբար վերազինում է սարքավորումները ժամանակակից պահանջներին համապատասխան: Այս համատեքստում անհնար է չանրադառնալ նախորդ տարիներում և ընթացիկ տարում համայնքներում իրականցվող կառավարության սուբվենցիոն շինարարական աշխատանքներին և նրանց որակի վերահսկմանը , որը կարևոր նախապայման է ծրագրերի պատշաճ իրականացման համար: Նախագծերով հաստատաված շինարարական աշխատանքների որակի և նրանց ընթացքին հետևելու ճիշտ ժամանակին նկատառումները տալու և շեղումները շտկելու նպատակով գործում են /տեխնաձոր/ կազամակերպությունները: Շատ կարևոր աշխատանք են իրականացնում երբ գործի գիտակն են և անաչառ են այս կազմակերպությունների մասնագետները ,…
Կարդալ ավելինԻրավունք
Նոր մերտրոյի կայարարններին ընդառաջ
Կառավարության ֆինանսավորմամբ 2024–025 թվականներին Երևանի մետրոպոլիտենում իրականացվող ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման ծրագրի շրջանակում չորս կայարաններում ամբողջությամբ փոխարինվել են շարժասանդուղքները։
Կարդալ ավելինՀայկական FEMINNO-ն ընդլայնվում է Նյու Յորքում՝ ամրապնդելով մարդակենտրոն ԱԲ (AI) ապագան
Նյու Յորք, ԱՄՆ — FEMINNO-ն՝ Հայաստանում հիմնադրված, կանանց եւ նորարարության շուրջ գլոբալ հարթակը, պաշտոնապես մեկնարկել է իր մասնաճյուղը Նյու Յորք քաղաքում՝ շարունակելով իր միջազգային ընդլայնումը Հայաստանի և Լոս Անջելեսի հաջող զարգացումներից հետո։ Այս նոր մեկնարկն արտացոլում է FEMINNO-ի զարգացող բնույթը՝ որպես կանանց, գաղափարների ու տեխնոլոգիաների միավորող հարթակ՝ միաժամանակ հավատարիմ մնալով հայ համայնքի և մշակույթի արժեքներին։ Նյու Յորքում անցկացված մեկնարկի միջոցառումը համախմբել է առաջնորդների, նորարարների եւ գործընկերների՝ երեկոն համեմելով ժամակակաից տեխնոլոգիական բովանդակությամբ, հայկական գինով և խոհանոցի ուտեստներով։…
Կարդալ ավելինՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի արձագանքը Համաշխարհային Բանկի զեկույցին
Համաշխարհային բանկը ս․թ․ նոյեմբերի 21-ին հրապարակել էր «Հայաստանի տնտեսական զարկերակ․ արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի» զեկույց, որում տեղ են գտել մի շարք անճշտություններ և ոչ հիմնավոր պնդումներ, որոնք չեն արտացոլում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերը։ 1․ Համեմատական վերլուծությունը կատարվել է անհամադրելի տվյալների հիման վրա։ Այսպես, զեկույցի հեղինակները դիտարկել են Հայաստանի Հանրապետությունում տնտեսության մի շարք ոլորտների կենտրոնացվածության մակարդակը, տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինների կայունությունը 2018-2023 թվականների ցուցանիշներով, և համեմատել են այդ ցուցանիշները Վրաստանի, Մոլդովայի և Խորվաթիայի 2015-2019 թվականների…
Կարդալ ավելինՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է արգելված ժամանակահատվածում Սևանա լճից սիգ տեսակի ձկան որսի կանխարգելման և ապօրինի որսի դեպքերի բացահայտման ուղղությամբ միջոցառումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի որսի հերթական դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 18-ին: Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որ բեռնված էր սիգ տեսակի ձկներով: Սևան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Մեքենայում առկա մոտ 102 կգ սիգ տեսակի ձկան վերաբերյալ…
Կարդալ ավելինՓարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել են
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հայցադիմումը բավարարվել է ու Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամասը: «Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր…
Կարդալ ավելինՄարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառուները կստանան կարգով նախատեսված ֆինանսավորումը: Այդ նպատակով Կառավարության որոշմամբ 311 մլն 348 հազար դրամ գումար է հատկացվել` վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում: Տրանսպորտային ծախսի փոխհատուցումը տրվում է մարզերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողներին (ներառյալ՝ զինղեկներին, ուսուցչի օգնականներին, հատուկ մանկավարժներին և հոգեբաններին), որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ- ից ավելի հեռավորությամբ տեղակայված բնակավայրի դպրոցում` նվազագույնը 0,5 հաստիքային դրույքով: Ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային…
Կարդալ ավելինՀունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
Առաջին անգամ տեղի կունենա ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որը կանցկացվի 2026 թվականի հունվարի 3-ին Ջերմուկում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հանրային հեռուստաընկերությունը բոլորին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառմանը։ Հունվարի 3-ին՝ ժամը 15:00-ից, Ջերմուկում կգործի տեղական արտադրանքի ամանորյա տոնավաճառ, իսկ ժամը 18:00-ին տեղի կունենա տոնական համերգ. բեմում կլինեն սիրված երգիչներ Արամ MP3-ն և Yellowheart խմբի երաժիշտ կատարողները: Տոնական համերգին կմիանա նաև «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից Ալբերտ Արմենակյանը՝ իր մրցութային հայտնի երգով: Միջոցառման մուտքն…
Կարդալ ավելինԱմիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%
Ամիօ բանկը ամփոփում է իր գործունեության երկու տարին։ 2023-2025 թվականները բանկի համար նշանավորվել են կայուն զարգացմամբ, ռազմավարական առաջընթացով և շուկայում դիրքերի էական ամրապնդմամբ։ Այս ժամանակահատվածում Ամիօ բանկը գրանցել է տպավորիչ ֆինանսական արդյունքներ, որոնք վկայում են արդյունավետ կառավարման, հստակ ռազմավարության և ճիշտ ընտրված զարգացման ուղու մասին։ Մասնավորապես, բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը 2023-2025թթ․ ընթացքում կազմել է ավելի քան 150%՝ մինչև հարկումը։ Այս ցուցանիշը խոսում է ոչ միայն բանկի ֆինանսական կայունության, այլև շուկայի փոփոխություններին արագ հարմարվելու,…
Կարդալ ավելինԱրդիականացվել է մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնը
Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ Կառավարության ֆինանսավորմամբ, 600 միլիոն դրամի ներդրման շրջանակում, որի առաջին փուլով՝ 2025 թվականի ընթացքում 170 միլիոն դրամի չափով, ամբողջությամբ փոխարինվել է Երևանի մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի ղեկավարման հին վահանակը, որը գործում էր 80-ականների վերջերից և այլևս չէր համապատասխանում ժամանակակից տեխնիկական պահանջներին։ Կարգավարական կենտրոնը մետրոպոլիտենի «ուղեղն» է, որտեղից իրականացվում է գնացքների շարժի օպերատիվ կառավարումն ու վերահսկումը ողջ գծի երկայնքով՝ ներառյալ երթևեկության անվտանգության ապահովումը,…
Կարդալ ավելին








