Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «Թամարա» ՍՊԸ-ին: Նշենք, որ կառավարությունը դեռեւս 2023-ի մայիսի իր որոշմամբ բավարարվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Թամարա» ընկերության՝ մաքսատուրքից ազատելու հայտը, սակայն ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 140 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։ «ԹԱՄԱՐԱ»ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Արտադրությունն իրականացվելու…
Կարդալ ավելինԻրավունք
Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ, որտեղ այսօր կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:
Կարդալ ավելինԱռաջին ատյանի դատարաններում քրեական մասնագիտացման 8 դատավորներ կավելանան. Մասնավոր մեղադրանքով վարույթներ կքննեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում համաձայնություն տվեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ ԲԴԽ 2024-ի հունվարի 26-ի առաջարկությանը: Ըստ այդմ, թվակազմը կավելանա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմը՝ 1 դատավորով, ինչպես նաեւ մեկական դատավորով Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը: Արդարադատության նախարարի տեղակալ` Արմենուհի Հարությունյանը ներկայացնելով նախագիծը, նշեց. «2021-ին ընդունված քրեական օրենսգրքով սահմանվել…
Կարդալ ավելին«Հեզբոլլահի» սպանված առաջնորդի թաղումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին. ԶԼՄ
«Հեզբոլլահ» շիական շարժման՝ Իսրայելի ՌՕՈւ հարվածի հետեւանքով սպանված գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի թաղումը տեղի կունենան ուրբաթ։ Այս մասին տեղեկացրել է Kan իսրայելան ռադիոկայանը։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելն սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին։ Հարվածներից մեկի հետեւանքով սեպտեմբերի 27-ին Բեյրութում սպանվել է Նասրալան։ Շիական շարժումը հաստատել է նրա զոհվելու փաստը եւ խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելին։
Կարդալ ավելինԱՄՆ բանակը կգնի 15 մլն դոլարի М60 գնդացիրներ. ԶԼՄ
ԱՄՆ բանակը (ցամաքային զորքեր) պայմանագիր է կնքել U.S. Ordnance պաշտպանական ընկերության հետ մոտ 15 մլն դոլարի М60 գնդացիրներ գնելու համար (քանակը նշված չէ)։ Վաշինգտոնը կարող է զենքը փոխանցել Ուկրաինային, գրել է The War Zone պարբերականը։ Նրա տվյալների համաձայն՝ «առեղծվածային» համաձայնագրի շրջանակում ամերիկացի զինվորականները կստանան M60E6 եւ M60E4 գնդացիրների չնշված քանակություն, ինչպես նաեւ M60 նախկին մոդիֆիկացիաների վերասարքավորված տեսակներ։ Դեռ տարեսկզբին բանակը հայտնել էր, որ շահագրգռված է գնել այդ գնդացիրները, որոնք այլեւս չէին օգտագործվում արդեն մի քանի…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը լղոզված է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը
Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման մասին հարցը ներկայում մշակվում է քաղաքական մակարդակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է բացվելու նոր գլխավոր հյուպատոսությունը, եւ արդյոք այն բացվելու է Ղարաբաղում։ «Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեւակերպմանը զուգընթաց՝ հյուպատոսական վարչությունը կմիանա դրա հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ասել է Կլիմովը։
Կարդալ ավելինՀոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 21 սմ-ով
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 11 սմ-ով։ 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ` 34 սմ-ով։ 2024 թվականին Սևանա լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.68 մ և դիտվել է հուլիսի 5-15-ը ներառյալ։ Գարնանային վարարումների ընթացքում Սևանա…
Կարդալ ավելինՏուգանքը վճարելուց հետո տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրում. ինչ է հորդորել ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին
Արձանագրված խախտումներով տուգանքի գումարը վճարելու դեպքում Roadpolice.am համակարգում տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրվա ընթացքում։ Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տուգանքի գումարը վճարելուց հետո Roadpolice.am համակարգում հնարավոր է տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը երևա այդ ժամանակահատվածում: «Հորդորում ենք մեր քաղաքացիներին վճարումը կատարելուց հետո տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել 7-ից 10-օրյա ժամկետում: Տեղեկացնում ենք նաև, որ նախքան այդ ժամկետը լրանալը դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինՔՊԿ-ն վախենում է արտահերթ ընտրություններից.Գևորգ Ստեփանյան
Այսօր Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեսբուքյան իր պաշտոնական էջում հերթական անգամ անդրադարձել է Ավինյանի հրաժարականի պահանջի մասին, որտեղ մասնավորապես ասվում է,- «ՔՊԿ-ն վախենում է արտահերթ ընտրություններից Ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում «Քաղաքացիական պայմանագրից» ձայներ են լսվում այն մասին, թե այս կամ այն պաշտոնյան լավ չի աշխատում, քաղաքացիները դժգոհ են ու դրա համար էլ իրենք պաշտոնանկություններ են անում: Բնականաբար՝ շրջանցվում է Նիկոլ Փաշինյանի անունը: Հիմա հարց՝ «սկզբունքային» ՔՊԿ-ականներին: Ձեր կուսակցությունը մեկ տարի առաջ Երևանում ստացավ…
Կարդալ ավելին«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին». Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց
Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Այս մասին հայտարարություն է տարածել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր…
Կարդալ ավելին









