Հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 21 սմ-ով

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 21 սմ-ով

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 11 սմ-ով։ 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51  մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ` 34 սմ-ով։ 2024 թվականին Սևանա լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.68 մ և դիտվել է հուլիսի 5-15-ը ներառյալ։ Գարնանային վարարումների ընթացքում Սևանա…

Կարդալ ավելին

Տուգանքը վճարելուց հետո տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրում. ինչ է հորդորել ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին

Տուգանքը վճարելուց հետո տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրում. ինչ է հորդորել ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին

Արձանագրված խախտումներով տուգանքի գումարը վճարելու դեպքում Roadpolice.am համակարգում տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրվա ընթացքում։ Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տուգանքի գումարը վճարելուց հետո Roadpolice.am համակարգում հնարավոր է տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը երևա այդ ժամանակահատվածում: «Հորդորում ենք մեր քաղաքացիներին վճարումը կատարելուց հետո տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել 7-ից 10-օրյա ժամկետում: Տեղեկացնում ենք նաև, որ նախքան այդ ժամկետը լրանալը դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա»,- ասված է հաղորդագրության մեջ:        

Կարդալ ավելին

ՔՊԿ-ն վախենում է արտահերթ ընտրություններից.Գևորգ Ստեփանյան

ՔՊԿ-ն վախենում է արտահերթ ընտրություններից.Գևորգ Ստեփանյան

Այսօր  Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը  ֆեսբուքյան իր պաշտոնական էջում հերթական անգամ անդրադարձել է Ավինյանի հրաժարականի պահանջի մասին, որտեղ մասնավորապես ասվում է,- «ՔՊԿ-ն վախենում է արտահերթ ընտրություններից Ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում «Քաղաքացիական պայմանագրից» ձայներ են լսվում այն մասին, թե այս կամ այն պաշտոնյան լավ չի աշխատում, քաղաքացիները դժգոհ են ու դրա համար էլ իրենք պաշտոնանկություններ են անում: Բնականաբար՝ շրջանցվում է Նիկոլ Փաշինյանի անունը: Հիմա հարց՝ «սկզբունքային» ՔՊԿ-ականներին: Ձեր կուսակցությունը մեկ տարի առաջ Երևանում ստացավ…

Կարդալ ավելին

«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին». Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց

Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Այս մասին հայտարարություն է տարածել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր…

Կարդալ ավելին

Ընդդիմադիր պատգամավորները քննադատել են պարեկներին վատ կրթության համար

Ընդդիմադիր պատգամավորները քննադատել են պարեկներին վատ կրթության համար

Ըննդիմադիր պատգամավորները Ազգային ժողովի նիստում, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հոկտեմբերի 1-ին քննադատել են ոստիանության աշխատակիցներին անկիրթ, անդաստիարակ եւ կրթության ցածր մակարդակ ունենալու համար, ինչպես նաեւ ՆԳՆ-ին՝ անփույթ վերաբերմունքի համար նրանց վերաուսուցանման նկատմամբ։ Մասնավորապես, պատգամավորները քննադատել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներին։ Ընդդիմադիրների կարծիքով՝ իրավապահները հաճախ չարաշահում են իրենց լիազորությունները։ Նրանք իմաստ չեն տեսնում նոր ուսումնական հաստատության ձեւավորման մեջ ներքին գործերի նախարարությանն առընթեր, որի…

Կարդալ ավելին

Հայաստանում 14 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ. ԱՆ

Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։ Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14.336-ը` կանայք են: Ըստ տարիքային խմբերի և սեռի` կյանքում առաջին անգամ հաստատված…

Կարդալ ավելին

Ռյուտեն խոսել է ՌԴ տարածքի վրա հարձակումների մասին. Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի

Ռյուտեն խոսել է ՌԴ տարածքի վրա հարձակումների մասին. Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի

Ուկրաինան ինքնապաշտպանական պատերազմ է մղում, և միջազգային իրավունքի համաձայն, իրավունք ունի պաշտպանվելու: Նույնիսկ եթե սա ներառում է իր սահմաններից դուրս գործողություններ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է РБК-Украина-ն։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր դաշնակից ինքնուրույն է որոշում Ուկրաինային աջակցության մակարդակը։ «Ուկրաինան ինքնապաշտպանական պատերազմ է վարում։ Սա նշանակում է, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվելու։ Եվ ինչպես գիտենք, միջազգային իրավունքի համաձայն, այս իրավունքը չի ավարտվում սահմանին։ Սա նշանակում է աջակցել Ուկրաինայի ինքնապաշտպանության…

Կարդալ ավելին

Քո AMIO Visa պրեմիում քարտով ճամփորդելն այսուհետ ավելի հարմարավետ է

Քո AMIO Visa պրեմիում քարտով ճամփորդելն այսուհետ ավելի հարմարավետ է

Ճամփորդություններն առավել հարմարավետ դարձնելու համար Visa-ն գործարկել է Visa Airport Companion հավելվածը, որտեղ կարող ես կցել AMIO Visa Platinum, Visa Infinite կամ Visa Business Signature քարտդ ու օգտվել օդանավակայանների բիզնեսի սրահների մուտքի առավելություններից։   Հավելվածի միջոցով կարող ես բացահայտել օդանավակայանների բիզնես սրահների հատուկ ընտրանին ամբողջ աշխարհում, ինչպես նաև օգտվել անհատական առավելություններից, որոնք հասանելի են քո AMIO Visa պրեմիում քարտով։   Հավելվածում գրանցվելուց հետո պետք է գտնել օդանավակայանի նախընտրելի սրահը, որին ցանկանում ես հասանելիություն ստանալ և…

Կարդալ ավելին

Հայաստանում գիտության ապագան նաեւ աղջիկների ձեռքերում է.ՖԵՄԻՆՆՈ

Հայաստանում գիտության ապագան նաեւ աղջիկների ձեռքերում է.ՖԵՄԻՆՆՈ

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ ՖԵՄԻՆՆՈ հարթակի նախաձեռնած «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի ամփոփիչ մրցույթը, որին մասնակցում էին 150 աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից։ Եռամսյա ծրագրի ընթացքում 7-11-րդ դասարաններում սովորող աղջիկները մտահղացել, զարգացրել եւ իրագործել էին STEM/ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) նախագծեր, որոնք մրցում էին լավագույնը ճանաչվելու եւ պարգեւների արժանանալու համար։ Ծրագրի մասնակցության հայտը լրացրել էր 7-11-րդ դասարաններում սովորող 300-ից ավելի աղջիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից, որոնցից մրցույթը հաղթահարել էր 200-ը։ Ցանկանալով մասնակիցների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ,…

Կարդալ ավելին

Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման թեմայով նիստ և հանդիպում բիզնես համայնքի հետ. Եվրասիական տնտեսական համաժողով Երևանում

Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման  թեմայով նիստ և հանդիպում բիզնես համայնքի հետ. Եվրասիական տնտեսական համաժողով Երևանում

Այսօր Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի  «Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունները և իրավակիրառ պրակտիկան» թեմայով նիստ: Նիստին մասնակցել են  ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի, Եվրասիական տնտեսական միության դատարանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները: Նիստին որպես խոսնակ հանդես է եկել ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, ով անդրադարձել է բանակցային ուժեղ դիրքի ինստիտուտին, չարաշահման հիմնական դրսևորումներին և այդ ուղղությամբ…

Կարդալ ավելին
1 251 252 253 254 255 546