Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն հոկտեմբերի 25-ը ներառյալ(տեսանյութ)

Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն հոկտեմբերի 25-ը ներառյալ(տեսանյութ)

Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։ Հանձնաժողովի անդամներն ամփոփել և միաձայն հաստատել…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 116 դեպք. գրանցվել է 14 ավտովթար, վիրզվորվել է 16 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 116 դեպք. գրանցվել է 14 ավտովթար, վիրզվորվել է 16 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու՝ 21, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 6, խարդախության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, կաշառակերության՝ 4,…

Կարդալ ավելին

Թուրքիայի, Իրաքի, Կատարի և ԱՄԷ-ի տրանսպորտի նախարարները Ստամբուլում քննարկում են տարածաշրջանային տրանսպորտային նախագիծը

Թուրքիայի, Իրաքի, Կատարի և ԱՄԷ-ի տրանսպորտի նախարարները Ստամբուլում քննարկում են տարածաշրջանային տրանսպորտային նախագիծը

Թուրքիայի, Իրաքի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների տրանսպորտի նախարարները հինգշաբթի Ստամբուլում կքննարկեն բազմամիլիարդանոց տարածաշրջանային տրանսպորտային նախագիծը, որն, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նախատեսված է Իրաքով Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխումը հեշտացնելու համար: Առաջարկվող 20 միլիարդ դոլար արժողությամբ ավտոմայրուղու նախագիծը նպատակ ունի դյուրացնել բեռների փոխադրումը Պարսից ծոցից դեպի Եվրոպա Իրաքի Բասրա քաղաքի հարավային Գրանդ Ֆաու նավահանգստի միջոցով: Նավահանգիստը երկաթուղիների և ճանապարհների ճյուղավորված ցանցի միջոցով կմիանա Թուրքիային, այնուհետև Եվրոպային։ Անցյալ տարի հրապարակված նախաձեռնությունն Իրաքը կվերածի խոշոր տրանսպորտային հանգույցի՝ խթանելով երկրի…

Կարդալ ավելին

ԵՄ տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել գյուղերի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և Գերմանական զարգացման բանկի (KFW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել է «Համայնային ենթակառուցվածքների ծրագիր II Փուլ 3» ծրագրի կատարման ընթացքը։ Ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման գոտուց դուրս մնացած գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հարցը։ Հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ…

Կարդալ ավելին

20% cashback բոլոր գրախանութներում AMIO Mastercard թվային քարտով վճարելիս

20% cashback բոլոր գրախանութներում AMIO Mastercard թվային քարտով վճարելիս

Այս առաջարկը Ձեզ համար է, եթե դեռ չեք կատարել նախադպրոցական գնումները։ Կատարե´ք գնումներ AMIO Mastercard-ով ՀՀ բոլոր գրախանութներից, ներառյալ ամենախոշոր և հեղինակավոր գրախանութները` Զանգակ, Ֆենիքս, ՆՈՐ գրախանութ, Bookinist, Karandash, Epigraph, և ստացեք cashback-եր: Կատարելով գնումներ մինչև 20․09․2024թ. ներառյալ, կստանաք` 20% cashback` AMIO Мastercard թվային քարտով վճարելիս 10% cashback` ցանկացած AMIO Мastercard քարտով վճարելիս Նույն քարտով կատարված գործարքների դիմաց վճարվող cashback-ի առավելագույն գումարը կազմում է 15,000 ՀՀ դրամ: Առաջարկը գործում է նաև առցանց գնումներ կատարելիս: Մեկ գործարքի նվազագույն…

Կարդալ ավելին

Երևանի պարեկների կողմից բաժիններ տարված երիտասարդների մոտ թմրամիջոցներ և դանակներ են հայտնաբերվել

Երևանի պարեկների կողմից բաժիններ տարված երիտասարդների մոտ թմրամիջոցներ և դանակներ են հայտնաբերվել

Օգոստոսի 26-ի ժամը 23:20-ին Երևանի պարեկները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արցախի փողոցում ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 1,24 գրամ դեղնականաչավուն զանգված: Ոստիկանությունից   հայտնում են, որ ժամը 23:45-ին Երևանի պարեկները նույն կասկածանքով Շիրակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Չարբախի բաժանմունք են տեղափոխել 24-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոց: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:…

Կարդալ ավելին

Կարևոր տեղեկատվություն նոր անձնագիր ստանալու կամ հինը փոխանակելու համար

Կարևոր տեղեկատվություն նոր անձնագիր ստանալու կամ հինը փոխանակելու համար

Անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝ Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին, Փոխանակման ենթակա անձնագիրը, 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար, Պետական տուրքի վճարման անդորրագիր, Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր, Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։ Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը` Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին, 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար, Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական…

Կարդալ ավելին

Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 26-ի որոշմամբ դադարեցվել են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոհար Խաչատուրի Ֆիդանյանի լիազորությունները իր դիմումի համաձայն: Նրա լիազորությունները դադարեցված են համարվում օգոստոսի 26-ից:        

Կարդալ ավելին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելությունը երկարաձգելու օգտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելությունը երկարաձգելու օգտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի միաձայն քվեարկել է Լիբանանում երկարաժամկետ խաղաղապահ առաքելությունը ևս մեկ տարով երկարաձգելու օգտին, հայտնում է Reuters-ը։ 1978 թվականին ձևավորված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում (UNIFIL) պարեկություն են իրականացնում Իսրայելի հետ Լիբանանի հարավային սահմանին: Գործողության մանդատը թարմացվում է ամեն տարի, և դրա գործող թույլտվության ժամկետը լրացել է շաբաթ օրը: Քվեարկությունն անցկացվել է իսրայելա-լիբանանյան սահմանին «Հըզբոլլահ»-ի և իսրայելական զինվորականների միջև ինտենսիվ մարտերից մի քանի օր անց:        

Կարդալ ավելին

ՌԴ միջուկային դոկտրինը այժմ ճշտվում է. Լավրով

ՌԴ միջուկային դոկտրինը այժմ ճշտվում է. Լավրով

Ռուսաստանն այժմ ճշտում է իր միջուկային դոկտրինը, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Շատ կարեւոր է հասկանալ, որ մենք մեր դոկտրինն ունենք, այդ թվում միջուկային զենքի օգտագործման մեր դոկտրինը, որն, ի դեպ, այժմ ճշտվում է եւ որի մասին ամերիկացի գործիչները շատ լավ գիտեն»,- ընդգծել է նա մամուլի ասուլիսում, որը հրավիրվել է Եմենի ԱԳՆ ղեկավար Շայա Մոհսեն ազ-Զինդանիի հետ բանակցություններից հետո:        

Կարդալ ավելին
1 270 271 272 273 274 546