Ավազակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող Կամոյի անվան դպրոցի մոտ վերոնշյալ կինը հանդիպել է իր նախկին ընկերոջը՝ 27–ամյա երիտասարդին։ Վերջինս, ընկերոջը զանգելու պատրվակով, վերցրել է…
Կարդալ ավելինԻրավունք
Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ագարակ քաղաքում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, իրացնելով ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների հետ, հուլիսի 23-ի ժամը 7-ին Ագարակ քաղաքի Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Հաճնի 43-ամյա բնակչին, որը մայիսի 13-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: 43-ամյա տղամարդը տեղափոխվել է վարույթն իրականացնող մարմին: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է…
Կարդալ ավելինԵվրահանձնաժողովը ՌԴ-ից նավթի մատակարարումների դադարեցման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն է խնդրել
Եվրահանձնաժողովը հավելյալ տեղեկատվություն է խնդրում Հունգարիայի և Սլովակիայի՝ Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման հարցով Ուկրաինայի հետ խորհրդակցություններին միջնորդելու հարցում և մերժել է երկրների բողոքներին պատասխանելու համար սահմանված եռօրյա ժամկետը, հայտնում է Reuters-ը։ Հունգարիան և Սլովակիան երկուշաբթի օրը դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով Բրյուսելին միջամտել այն բանից հետո, երբ Կիևը պատժամիջոցների ցանկում ներառեց ռուսական «Լուկօյլ» ընկերությանը՝ դադարեցնելով մատակարարումները երկու երկրներին Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Եվրահանձնաժողովը երեք օր ժամանակ ունի…
Կարդալ ավելինԳնել Սանոսյանը այցելել է Կիրանց
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց: Հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարին ուղեկցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը։ Նախարար Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Այս պահին կատարվում է ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ:
Կարդալ ավելինՀրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Հուլիսի 20-ի ժամը 16.29-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 37-ամյա տղամարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է բուժօգնության տեղափոխվածի «Հոնդա» մակնիշի մեքենան. դրսից մեքենայի տեսանելի հատվածում երևացել են պարկուճներ և արնանման հետքեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում…
Կարդալ ավելինԳյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ
Հայաստանի Հանրապետության ՄՊՀ -ը տարածել է հայտարարություն , որի փոխանցմամբ ՝ արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 ընկերությունների նկատմամբ:Սակայն 2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում: Օրենքի ընդունումից հետո գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է 850…
Կարդալ ավելինՊետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս. Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հերթական բացահայտումը(տեսանյութ)
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ոստիկանության գլխավոր ու ավագ պաշտոն զբաղեցնող որոշ անձինք իրենց իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի: Իրենց ղեկավարած ստորաբաժանման կողմից պահպանվող մի շարք տնտեսվարողների հետ նրանք կնքել են սահմանվածից ցածր արժեքով պայմանագրեր և ստորաբաժանման նախկին ծառայողներից մեկի միջոցով նրանցից պահանջել և առձեռն ստացել են պայմանագրերով նախատեսվածից ավելի գումարներ: Սրանով էական վնաս է պատճառվել կազմակերպությունների և պետության…
Կարդալ ավելինՀրազենային վնասվածք էր պատճառել համագյուղացուն. հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով(տեսանյութ)
Հուլիսի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց։ «Աշտարակ» ԲԿ-ից հայտնում էին, որ հրազենային վնասվածքով Օշականի ձորից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոփել 60-ամյա մի օշականցու։ Նա բժիշկներին հայտնել էր, որ իր վրա կրակել է անհայտ անձը։ Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքնային ոստիկանները Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ գործեցին օպերատիվորեն։ Պարզվեց՝ Օշականի ձորում 60-ամյա տուժողը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն գյուղի 55-ամյա բնակչի հետ, և վերջինս իր մոտ…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը(տեսանյութ)
Հուլիսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարևորել է ներառական կազմով նիստի անցկացումը՝ բարձր գնահատելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված համակողմանի ջանքերը։ Վարդան Վարդանյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքներին, այդ թվում՝ պատժի անխուսափելիությանը, կոնկրետ դեպքերով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 140 դեպք. Գրանցվել է 11 ավոտվաթար. Զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 140 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, սառը զենքի հայտնաբերման ու աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու՝ 3-ական, մարդու…
Կարդալ ավելին






