ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։ «ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Բացի տնօրենից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մեր տեղեկություններով՝ խոսքը նորանշանակ ղեկավար Սահակ Հակոբյանի մասին է։ Նրա նկատմամբ…
Կարդալ ավելինԻրավունք
Ձկնաբուծարանների արդի խնդիրների հետքերով.(տեսանյութ)
Գործարար «ՄԱՔՍ ՖԻՇ» ՍՊԸ ղեկավար Արմեն Կարապետյանը ներկայացրեց հանրապետության ձկնաբույծների խնդիրները, որոնց լուծուման առաջարկները ներկայացված են կառավարություն , սակայն իրատեսական արդյունք դեռ չեն տեսել:Սակայն հանրապետության համար օրհասական պահերին գործարարը առաջիններից է , որ սեփական միջոցները չի խնայել հայրենիքին օգնելու գործում: 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ծանր օրերին Կարապետյանը ոչ միայն նույթական և ֆինանսական իր աջակցություն է հասցրել առաջնագիծ, այլև ինքը զինված (կազմ պատրաստ իր խմբով) կամավորագրվել և հասել է առաջնագիծ: Ստորև՝ ներկայացված տեսանյութում կարող եք…
Կարդալ ավելինՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր(տեսանյութ)
Հուլիսի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու վարչական շրջանների ղեկավարներ։ Օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։ Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության դերին և նշանակությանը, ոլորտային խնդիրներին։ Հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի և…
Կարդալ ավելինՆԳ նախարարը ՆԳՆ կրթահամալիրում հանդիպել է ապագա քրեական ոստիկանների հետ(տեսանյութ)
Հուլիսի 29-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ՆԳ նախարարության կրթահամալիրում հանդիպել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ընդունելության մրցույթը հաղթահարած ոստիկանների հետ: ՆԳ նախարարը շնորհավորել է քրեական ոստիկաններին՝ ընդունելության փուլերի հաղթահարման և ուսումնական գործընթացի մեկնարկի կապակցությամբ։ Վահե Ղազարյանն ընդգծել է ՆԳ նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների շարքում նոր ձևավորվող մասնագիտացված ծառայության առանձնահատկությունը՝ նշելով, որ ստորաբաժանման կայացման գործում կարևոր դերակատարում պետք է ունենա յուրաքանչյուր ոստիկան։ ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանների և քաղաքացիական անձանց գիտելիքների ու աշխատանքային փորձի համատեղումը՝…
Կարդալ ավելինՖեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորորարության տոն բերեց Երեւան
ՖԵՄԻՆՆՈՆ կրկին հյուրընկալեց կանանց խնդիրներին առչվող թեմաներին: Ինչպես տեղեկացնում են կազմակերպության գրասենյակից օրերս հայկական ՖԵՄԻՆՆՈ կազմակերպությունը արդեն երրորդ անգամ իրականացրեց կանանց եւ նորարարության շուրջ ամենամեծ կոնֆերանսը Հայաստանում եւ մեր տարածաշրջանում։ Մեկ հարկի տակ հավաքված 50-ից ավելի խոսնակները երկու օրերի ելույթների եւ աշխատարանների շրջանակում քննարկում էին տեխնոլոգիական աշխարհի ամենաթեժ թեման՝ արհեստական բանականությունն ու դրա ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտների վրա։ Ինչպես փոխանցում են Ֆեմիննո 2024-ը բացվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքով՝ ուղղված կոնֆերանսի մասնակիցներին եւ հյուրերին,…
Կարդալ ավելին«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով
2024թ. հուլիսի 26-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ կայուն հեռանկարով: Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ու կառավարման ՝ համեմատվող երկրների հետ համադրելի ցուցանիշները, տնտեսական աճի կայուն հեռանկարները, երկրի ամուր մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը: Գործակալության գնահատմամբ` տնտեսական աճի վրա շարունակում են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, այժմ նաև` Լեռնային Ղարաբաղից միգրացիան: Ակնկալվում է, որ տուրիզմի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտները կլինեն…
Կարդալ ավելինԱդրեբեջանի ՊՆ-ն նորից ստում է. հայկական կողմը հետախուզական թռիչքներ չի իրականացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Հայաստանի Պն-ից:
Կարդալ ավելինՀայաստանը ծրագրում է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախարարին հրավերի համար, որն առաջին է իր ձևաչափով։ Արարատ Միրզոյանն…
Կարդալ ավելինԿենդանական կաթի առատ օգտագործումը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը. IJE
Լոմա Լինդա համալսարանի գիտնականները կապ են հաստատել ակտիվ կաթի օգտագործման և քաղցկեղի 70-80%-ով աճող ռիսկի միջև։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology (IJE) ամսագրում: Հետազոտությանը մասնակցել են 52795 ամերիկուհիներ՝ առանց քաղցկեղի պատմության: Հետազոտման 7,9 տարվա ընթացքում 1057 մասնակցի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղ: Այս հիվանդության զարգացման գործոնները բացահայտելու համար գիտնականները վերլուծել են սննդի օրագրերի գրառումները, որոնք մասնակիցները պահել են ուսումնասիրության մեկնարկից 24 ժամ առաջ: Արդյունքները ցույց են տվել, որ կաթի սպառման ավելացումը…
Կարդալ ավելինԸնդերքօգտագործման օրենսդրության խախտման արդյունքում ՍՊԸ-ի պատճառված վնասից վերականգնվել է 25 մլն դրամը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով «Հողային», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ իրավական ակտերի դրույթները, 2021 թվականի ընթացքում Արմավիր մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և…
Կարդալ ավելին








