Թուրքիան նշել է Սիրիայից զորքերի դուրսբերման իր պայմանները

Թուրքիան նշել է Սիրիայից զորքերի դուրսբերման իր պայմանները

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Անկարան ինչ պայմաններով իր զորքերը դուրս կբերի Սիրիայից։ Ըստ Գյուլերի՝ երկու երկրները կարող են կրկին հանդիպել 2020 թվականին մեկնարկած նախարարների մակարդակով Անկարայի տարածաշրջանային հարձակման շրջանակում, «եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն»։ «Մենք պատրաստ ենք հնարավոր աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունմանը, ազատ ընտրությունների անցկացմանը, կարգավորման ու անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծմանը, և միայն այն ժամանակ, երբ դա արվի, և մեր սահմանի անվտանգությունը լիովին ապահովվի, մենք փոխհամակարգման շրջանակում…

Կարդալ ավելին

2024թ․ առաջին կիսամյակում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 338 քրեական վարույթ է քննվել

2024թ․ առաջին կիսամյակում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 338 քրեական վարույթ է քննվել

2024թ․ առաջին կիսամյակում քննչական կոմիտեում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 338 քրեական վարույթ է քննվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քրեական վարույթներից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 32 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 94-ը կարճվել է, որից 37-ը` ռեաբիլիտացնող, իսկ 57-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 1 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել է, 70-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 132-ը փոխանցվել է…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը, ինչն առավել տեսանելի ու կարեւոր է մեր երկրի պարագայում: Հայաստանում երիտասարդության ներուժի օգտագործումը գնալով էլ ավելի մեծ չափերի է հասնում՝ հատկապես 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, որի հաղթական առանցքում հենց երիտասարդությունն էր: Արժեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը՝ ցանկանում եմ, միեւնույն ժամանակ, արձանագրել, որ այն դեռեւս իր ամբողջ պոտենցիալով չի օգտագործվում մեր երկրի պետականաշինության գործընթացում: Վստահեցնում եմ՝ Հայաստանի իշխանությունները…

Կարդալ ավելին

Կիրանց. անցում երեխաների համար՝ դեպի Ադրբեջան. Կիրանցի բնակիչը լուսանկար է հրապարակել

Կիրանց. անցում երեխաների համար՝ դեպի Ադրբեջան. Կիրանցի բնակիչը լուսանկար է հրապարակել

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում Կիրանցի սահմանից։ Լուսանկարում երևում է ճանապարհային անցում նոր կառուցված ճանապարհի վրա, սակայն հասկանալի չէ, թե ուր է տանում անցումը, քանի որ անմիջապես դիմացը պարիսպն, որի հակառակ կողմում արդեն Ադրբեջանն է։ «Կիրանց. անցում երեխաների համար՝ դեպի Ադրբեջան։ Պատից էն կողմ Ադրբեջան ա»։        

Կարդալ ավելին

Իրականացվում է Իսրայելի դաժան պատժի պատրաստություն. Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական

Իրականացվում է Իսրայելի դաժան պատժի պատրաստություն. Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական

Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամհանին հայտնել է, որ իրականացվում է Իսրայելին պատժելու նախապատրաստություն։ Շամհանին Х-ի իր միկրոբլոգում գրել է, որ «իրականացվում է ռեժիմի դաժան պատժի նախապատրաստություն, որը հասկանում է միայն ուժի լեզուն»։ «Իսրայելական վարչակարգի միակ նպատակը, որը սպանել է հավատացյալներին Գազայի Ալ-Թաբին դպրոցում եւ նահատակ Իսմայիլ Հանիեին Իրանում, պատերազմի ձգտումն է եւ հրադադարի բանակցությունների խափանումը»,- նշել է Շամհանին։ «Իսրայելական վարչակարգի դաժան պատժի նախապատրաստությունը իրականացվում է իրավական, դիվանագիտական եւ մեդիա-գործընթացների…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է «ԿԱԼԱԲՈԿ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է «ԿԱԼԱԲՈԿ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՀՀ ՍԱՏՄ-ի փոխանցմամբ«Կալաբոկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ նախորդիվ հայտնաբերված խախտումները շտկվել են։ Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է ՍԱՏՄ ղեկավարի համապատասխան հրամանի հիման վրա։ Լրատվություն        

Կարդալ ավելին

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, խարդախության՝ 4, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենքի, զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային…

Կարդալ ավելին

Բռնությունը ոչ միայն պիտի դատապարտելի լինի, այլև պիտի պատշաճ քննություն իրականացվի. ՄԻՊ–ը՝ փաստաբանի եղբոր ծեծի մասին

Բռնությունը ոչ միայն պիտի դատապարտելի լինի, այլև պիտի պատշաճ քննություն իրականացվի. ՄԻՊ–ը՝ փաստաբանի եղբոր ծեծի մասին

Եթե տեղի են ունենում բռնության դեպքեր, ապա դրանք, միանշանակ, ոչ միայն պետք է դատապարտելի լինեն, այլև պատշաճ քննություն պետք է իրականացնեն համապատասխան մարմինները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր նկատմամբ ոստիկանների կողմից կատարված բռնության դեպքին։ «Մեր կողմից համապատասխան գործառույթների իրականացումը հրապարակային է եղել։ Դեպքից անմիջապես հետո նախ մեզ ահազանգ է ներկայացրել փաստաբանը, ով հենց քաղաքացու եղբայրն էր։ Մենք ճշտել ենք քաղաքացու գտնվելու վայրը, քանի որ կարծես՝…

Կարդալ ավելին

Շտապեք ձեռք բերել բնակարան «Նոր Երևան» համալիրում էքսկլյուզիվ առաջարկով

Շտապեք ձեռք բերել բնակարան «Նոր Երևան» համալիրում էքսկլյուզիվ առաջարկով

Ամիօ բանկն ու ՄԼ Մայնինգ ընկերությունը ներկայանում են թամանյանական ոճով կառուցված գեղեցիկ «Նոր Երևան» բնակելի համալիրում բնակարան ձեռք բերելու հատուկ առաջարկով, որի շրջանակներում վիճակահանության միջոցով 300 շահառու կարող է բնակարան ձեռք բերել 1քմ անհավատալի 389 հազար դրամով: Առաջարկից կարող են օգտվել Երևան քաղաքում և մարզերում աշխատող հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցները (և´ մասնավոր, և´ պետական)։ Ամիօ բանկը շարունակելով ներկայացնել շուկայում լավագույն առաջարկները՝ հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին՝ անկախ վերը նշված ոլորտներում…

Կարդալ ավելին

Այս տարվա մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է 8, տուժել՝ 27 քաղաքացի. ՆԳՆ

Այս տարվա մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է 8, տուժել՝ 27 քաղաքացի. ՆԳՆ

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023 թ. արձանագրվել է 39 պայթյուն, զոհվել է՝ 4, տուժել՝ 51 քաղաքացի, իսկ 2024 թ. մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է՝ 8, տուժել՝ 27 քաղաքացի։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ «Բնական և հեղուկ գազի սխալ շահագործման դեպքում կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջանալ։ Պայթյուններից և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է գազի սարքավորումները և գազաբալոնները շահագործելիս պահպանել տեխնոլոգիական նորմատիվները: Դրանք պետք է պահել պատշաճ վիճակում, պարբերաբար ստուգել աշխատանքը։…

Կարդալ ավելին
1 … 286 287 288 289 290 … 557