Գազայի հատվածում հիվանդությունների տարածման վտանգը կտրուկ աճում է առողջապահական հաստատությունների, ջրամատակարարման և սանիտարական պայմանների վատթարացման պատճառով։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ։ Քանի որ Գազայի հատվածում մահերի և վիրավորների թիվը շարունակում է աճել՝ իսրայելական ռմբակոծությունների, ծանր գերբնակեցման և առողջապահական համակարգի փլուզման հետևանքով, ջրի և սանիտարական համակարգերը լրացուցիչ սպառնալիքներ են ներկայացնում վարակիչ հիվանդությունների արագ տարածման համար: Բակտերիալ վարակների տարածման ռիսկը զգալիորեն աճել է, հաղորդում է WAFA-ն։ Հիվանդությունների ներկայիս միտումները շատ տագնապալի են: Հոկտեմբերի…
Կարդալ ավելինԻրավունք
ՈՒ՞Մ Է ԱՋԱԿՑՈՒՄ ԲԱՐԵՐԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ.
Ինչպես հայտնի է վերջին շրջանում կարատեի տարբեր վարկածների Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում ՀՀ կարատեի միությունը տարիներ շարունակ մեր երկիրը ներկայացրել է՝ բարձր նվաճումներ ու հաղթանակներ գրանցելով։ Սույն թվականի նոյեմբեր 10-12-ը միությունը պատրաստվում է մասնակցել Կիպրոսում կայանալիք Աշխարհի կոնտինենտալ գավաթին։ Կարեն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել միությանը՝ ինչպես այս, այնպես էլ՝ հետագա մրցումներին։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Հայաստանի կարատեի միությունը աշխարհի տարբեր երկրներում մշտապես լուրջ մրցաշարերի է մասնակցում եւ պատվով է ներկայացնում Հայաստանը։ Միության մարզիկները շատ պատրաստված…
Կարդալ ավելինՀնաբերդը երկրորդ տունն է դարձել Արցախից տեղահանված Հովսեփավանի գյուղացիների համար. բացառիկ հարցազրույց տեղահանվածների հետ. (ֆոտոշարք)
Արարատի մարզի Հնաբերդ բնակավայրը (համայնք) Արտաշատի տարածաշրջանի փոքր բնակավայրերից է , որն ունի շուրջ 700 բնակիչներ:Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժի սանձազերծած պատերազմի հետևանքով հազարավոր բռնի տեղահանված արցախցիներ հատեցին Հայաստանի սահմանը, Արտաշատի տարածաշրջանի և պատմական Դվին մայրաքաղաքի շուրջը ծվարած Հնաբերդը հյուրընկալեց հարյուրավոր արցախահայերի: Ինչպես հետագայում պարզ դարձավ տեղահանվածներն իրենց ազատ են զգում այս գյուղում: Համայնքապետն իր անձնական և ընկերական միջոցներով միաժամանակ պետական աջակցության ծրագրերին զուգահեռ անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովել է բռնագաղթածներին: Հարևան գյուղացիները կատակելով ասում են (գյուղը…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +17+19։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +11+14, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+14, Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +16+20, Տավուշում գիշերը +1+6, ցերեկը՝ +17+21, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+12, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 8-ին, կազմել է 402.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.48 դրամ (նվազել է 0.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.36 դրամ (նվազել է 1.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 420-429 դրամով,…
Կարդալ ավելինՔՊ-ական պատգամավորը հրատապ գրություններ է ուղարկել գործընկերներին՝ Վագիֆ Խաչատրյանի վերադարձը ՀՀ ապահովելու համար
«Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ»։ Այս խոսքերն է հնչեցրել հայազգի Վագիֆ Խաչատրյանը՝ ադրբեջանական դատարանում։ Վերջինիս ձերբակալումն ի սկզբանե եղել է ակնհայտ ռազմական հանցագործության շարունակություն, իսկ այս ամենից հետո նրա նկատմամբ իրականացվող քրեաիրավական գործընթացները՝ Ադրբեջանի նման տոտալիտար երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վառ ապացույց։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի Ֆեյսբուքի էջում: «Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, այնուամենայնիվ ակնհայտորեն ձևական…
Կարդալ ավելինԿարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը իրենց տներ. Եվրախորհրդարանում ԼՂ հարցով համաժողով է անցկացվել
Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։ Հայտնում է «Արմենպրես»-ը: Համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։ Համաժողովի ընթացքում…
Կարդալ ավելինՀնդկաստանից ավելի քան 60 հազ․ քաղաքացի է եկել. Ինչո՞վ են զբաղվում հնդիկներն ու ռուսները Հայաստանում
Հնդկաստանից Հայաստան է եկել ավելի քան 60 հազ․ քաղաքացի, և եթե Նյու Դելի-Երևան ուղիղ չվերթ բացվի, հնդիկ այցելուների թիվը կտրուկ կավելանա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նա պարզաբանել է, որ մարդիկ գալիս են Հնդկաստանի այն շրջաններից, որտեղ չեն կարողանում աշխատանք գտնել կամ շատ փոքր աշխատավարձ են ստանում՝ ամսական 25-ից 100 դոլար։ «Իսկ Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ են վաստակում, և քանի որ շատ համեստ են…
Կարդալ ավելինՀայաստանն այլեւս օգտագործված սպառազինություն չի ունենալու. Անդրանիկ Քոչարյան
Մեր սպառազինության կառուցվածքը դիվերսիֆիկացվում է: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով բանակի սպառազինության մասին: «Այսինքն մեկ աղբյուրի վրա այլեւս մենք ճանապարհ չունենք անցնելու: Մենք փնտրում ենք թե΄ բարեկամներ, թե΄ սպառազինությունը, որը հենց բանակի արդիականացման հիմքը նաեւ կլինի: Պատահական չէ, որ երբ պաշտպանության նախարարը գնում է Ֆրանսիա կամ Հնդկաստան ազգովի նայոում ենք, թե այդ երկրները ինչ սպառազինություն ունեն եւ ինչ կարելի է բերել: Երբ որ…
Կարդալ ավելինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ. պետքարտուղարություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն մնալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Նա նշել է, որ Պետդեպարտամենտը կշարունակի զբաղվել այս խնդրով։ «Այս երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ մեզ համար՝ պետքարտուղար Բլինկենի համար», – ասել է դիվանագետը։
Կարդալ ավելին









