Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22։00-ն։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նրա խոսքով, ընդդիմությունը չի պատրաստվում մարդկանց ամեն օր փողոցներ հանել։ Իրենց գործողությունները, ըստ նախկին դեսպանի, նպատակ ունեն նվազագույնի հասցնել հնարավոր վնասներն ու անհարմարությունները այսօրվա ակցիայի մասնակիցների համար։ «Հանրահավաքի անցկացման վայրն, ի դեպ, պատահական չի ընտրվել։ Մոտակայքում կա մետրո, իսկ տարածքը մեծ է եւ հարմարավետ։ Այսինքն՝ մարդիկ կարող…
Կարդալ ավելինԻրավունք
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին՝ Մոսկվայում: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Գրասենյակից նշեցին, որ ձեւավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ։ Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Կարդալ ավելինԴատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Վովայի Արշակին». վերաքննիչ բողոք է ներկայացվել
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝ «Վովայի Արշակին»։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արշակ Հակոբյանի նկատմամբ նկատմամբ 562 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/ եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացնելու (ՀՀ…
Կարդալ ավելինՈրոշվել է միակողմանի բացել «Փեթակ» տանող Քրիստափորի փողոցի մի հատվածը. ԱԻՆ խոսնակ
Որոշվել է միակողմանի բացել Քրիստափորի փողոցի մի հատվածը, որը օգոստոսի 14-ից փակ է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նա, մասնավորապես, գրել է. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։ Երեկ «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Տեղեկացնում եմ, որ երեկ…
Կարդալ ավելինԵթե 500 մարդ գա Աղավնո, ապա իրավիճակը կփոխվի. Սուրեն Պետրոսյան
Աղավնոյից ոչ մի ընտանիք չի հեռացել, մարդիկ սպասում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե 500 մարդ գա Աղավնո, ապա հնարավոր է փրկել բնակավայրը: Սուրեն Պետրոսյանը, որն արդեն չորս օր է՝ իր կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ գտնվում է Արցախի Աղավնո գյուղում, նշեց, որ բնակիչները ցանկանում են մնալ գյուղում: «Մենք ունենք երկու շաբաթ ժամանակ: Եկեք այդ երկու շաբաթում փորձենք հասնել արդյունքի: Մենք զոհի կարգավիճակում ենք: Կա…
Կարդալ ավելինԸնթանում է Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ օգոստոսի 11-ին, ընթանում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը։ Հովսեփյանի պաշտպանները այսօր միջնորդություն են ներկայացրել դատարան, որով խնդրել են՝ հրավիրել արտահերթ դատական նիստ եւ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Պաշտպանները հայտնել են, որ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել։ Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, որն ընթանում է…
Կարդալ ավելինՀայ եւ թուրք բանագնացները սեպտեմբերին Կարսում են հանդիպելու. Ulusal Kanal
Հայատանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման աշխատանքներում հաջորդ 5–րդ հանդիպումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում։ Այս մասին հայտնում է թուրքական Ulusal kanal կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ–ի անանուն աղբյուրին։ Ըստ անանուն աղբյուրի՝ հայ եւ թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է Կարսում անցկացնել, որին ներկա կլինեն նաեւ երկու երկրների Էկոնոմիկայի, Կապի ու հեռահաղորդակցության եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Նշվում է, որ թուրքական կողմն արդեն հետազոտել է հայ–թուրքական սահմանի երկայնքով մոտ 180 կմ հատված, եւ անհրաժեշտ համարել…
Կարդալ ավելինՔոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն
Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը (ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրն է) անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան…
Կարդալ ավելինԱղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ․ պաշտպանների բողոքը մերժվեց
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 9-ին, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Նրանք միջնորդել էին դատարան` նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։ Նշենք, որ Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչեւ 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաեւ կրկնվել։ Բժիշկները մասնագիտական…
Կարդալ ավելինԿոտայքի մարզում շարունակվում են քննարկումները կապված տրանսպրտի խնդիրների հետ
Մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկում ենք իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:Եթե հիշում եք, Կոտայքի մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ մեր քաղաքացիները դիմել էին ինձ և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մեր նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակում ենք իրականացնել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի քաղաքացիների լուծելու նպատակով:Այսօրվա հանդիպման…
Կարդալ ավելին