Զախարովան մեկնաբանել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին Արմեն Գրիգորյանի բացակայությունը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սկզբում պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց ժամանակացույցի փոփոխության պատճառով։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ավելի ուշ տեսանք, որ նա Երեւանում ընդունեց Հարավային Կովկասի հարցերով պետդեպարտամենտի ավագ խորհրդականին։ Միևնույն ժամանակ, Հայաստանը ներկայացնում էր ՌԴ-ում իր դեսպանը և ընդհանուր առմամբ մասնակցում էր հանդիպմանը»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ կոնկրետ միջոցառման մասնակցության մակարդակը որոշում է ինքը՝ պետությունը։

Spread the love