ՌԴ ԱԳՆ-ն «ցնցված է Իսրայելի դեսպանի հայտարարություններից»

Հայտարարությունները, թե Գազայի հատվածից ռուսների մեկնումը համակարգելու համար կարող է պահանջվել երկու շաբաթ, ցնցող են։ Ռուսական կողմից տարհանման համար ամեն ինչ պատրաստ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Վեդոմոստի»-ն։

«Մենք իսկապես ցնցված էինք՝ լսելով երեկ Մոսկվայում Իսրայելի դեսպանի հայտարարությունը, որ ռուսական ցուցակների համաձայնեցման համար կարող է պահանջվել մինչև երկու շաբաթ: Այս տրամաբանությունը, իհարկե, անընդունելի է»,- ասել է նա ճեպազրույցում։ Ըստ ներկայացուցչի՝ ռուսական կողմից ամեն ինչ պատրաստ է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիների տարհանման համար։

«Մենք չենք կարող հասկանալ, թե ինչու այս գործընթացը, չնայած մեր օպերատիվ գործողություններին, չնայած մեր կողմից բոլոր պահանջներին և պայմաններին, որոնք կողմերը սահմանել են անվտանգության նպատակներով, ինչու այդ գործընթացը չի ապաշրջափակվում», – հավելել է Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի շփումները բոլոր ներգրավված կողմերի հետ՝ Գազայից ռուս քաղաքացիների տարհանման համար, և իսրայելական կողմը դիվանագիտական ​​ուղիներով «երաշխիքներ է տվել Իսրայելում մեր դեսպանին՝ այդ գործընթացի արագ ապաշրջափակման վերաբերյալ»։

Spread the love