Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի դիտարկումներ կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու վստահության ձևավորմանը և սահմանային հարցերով հանձնաժողովների աշխատանքին»,- ասված է ԵՄ անվտանգության և պաշտպանության հարցերով ծառայության Twitter-ի միկրոբլոգում:
Կարդալ ավելինԻրավունք
Մոսկվան տարակուսանքով ընդունեց Զատուլինի եւ Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը․ Զախարովա
Մոսկվան տարակուսանքով ընդունեց Կոնստանտին Զատուլինի եւ Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք նման հայտարարությունները տարակուսանքով ընդունեցինք։ Հիշեցնեմ, որ խոսքը ՌԴ Պետդումայի պատգամավորի եւ ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։ Դիվանագիտական խողովակներով մենք անմիջապես դիմեցինք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատման եւ պարզաբանման համար։ Մենք ելնում ենք նրանից, որ, եւս մեկ անգամ ընդգծեմ, եթե այս տեղեկությունը հաստատվի, դժվար է որակել որպես մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր ջանքեր է գործադրում երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության գլխավոր հարթակն ակտիվացնելու հավանական ուղիների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանն ընդունում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը:
Կարդալ ավելինՄենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաեւային: Կողմերը փաստել են, որ Հայաստանն ու Ուզբեկստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը՝ միաժամանակ շեշտելով, որ համագործակցության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ուստի լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք կա: Զրուցակիցների կարծիքով երկկողմ հարաբերությունների առանցքային դերը պատկանում է խորհրդարանական փոխգործակցությանը: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարեւորում է Ուզբեկստանի խորհրդարանի գործընկերների հետ համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձեւաչափով,…
Կարդալ ավելինՄեր ինքնիշխան տարածքում որեւէ օտար զինվորի ներկայությունը երբեւիցե չի հանդուրժվելու, եւ նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից. Անդրանիկ Քոչարյան
Մեկ տարի է անցել եռակողմ ձեւաչափով հանդիպումից, եւ կարծում եմ` ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Հայկական կողմի օրակարգում է լինելու վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիայի եւ դրա հետեւանքների վերաբերյալ հարցերի պարզաբանումը: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 27-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանն ինչպիսի օրակարգով է մասնակցելու Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Պատգամավորը հավելել է, որ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքն է…
Կարդալ ավելինԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածուի առաջադրման մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Կարդալ ավելինՀոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Ազգային ժողովի այգում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ խորհրդարանի բակում ծաղիկներ է խոնարհել 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների` ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Արարողությանը ներկա են եղել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ…
Կարդալ ավելինԲնակարանների վարձերի գները վերջին 1 ամսում կրկնակի աճել են. աճը գրանցվել է Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում
Հայաստանում բնակարանների վարձերի գները վերջին մեկ ամսվա ընթացքում աճել են մոտավորապես 40-50 տոկոսով։ Այս մասին տեղեկացանք «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության մենեջեր Անի Սերոբյանը։ «Բնակարանների սակավաթիվ լինելու արդյունքում այս պահի դրությամբ ունենք արդեն իսկ աճած գների վրա նորից աճ՝ կրկնակի, եռակի։ Այս պահի դրությամբ հիմնական աճը գրանցվել է Արաբկիր, Կենտրոն համայնքներում եւ դրան մոտ համայնքներում»,- նշեց Անի Սերոբյանը։ Սերոբյանն ասաց, որ Կենտրոն համայնքում մեկ կամ երկու սենյականոց բնակարանի վարձակալության գները սկսվում են 1200 դոլարից. «Եթե խոսում…
Կարդալ ավելինԿենսաթոշակների բարձրացում է նախատեսված հաջորդ տարվա հուլիսին․ ֆիննախ
Կենսաթոշակների բարձրացում է նախատեսված հաջորդ տարվա հուլիսին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ընդ որում, տարեսկզբին նախատեսված է պետական ծառայողների աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Անդրադառնալով ինֆլյացիայի թեմային՝ Խաչատրյանը նշեց, որ ԿԲ-ն ջանքեր է գործադրում՝ այն նորմայի սահմաններում պահելու համար։ «8,6 տոկոս ինֆլյացիան այդքան էլ մեծ ցուցանիշ չէ Հայաստանի համար, եթե համեմատենք հարեւան երկրների հետ»,-կարծում է ֆինանսների նախարարը։
Կարդալ ավելինԱՐԱՐԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՝ ՏԵՂԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ(ֆոտոշարք)
Արարատում այսօր կրկին օրը հագեցած էր հավաքվել էին համայնքի մշակույթի, կրթության, սպորտի, առողջապահության ոլորտի մի խումբ ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ՝ Արարատ քաղաքի 92-րդ հոբելյանական օրվա առթիվ։ Այդ մասին տեղեկացանք համայնքապետարանի պաշտոնական էջից: Իսկ անկախ ամեն ինչից մենք կարծում ենք,որ հատկապես տեղի քոլեջը ապացուցել է տարիներ շարունակ, համարվում է Արարատի մարզի կրթամշակույթային հենասյուններից մեկը իսկ մշակույթի,արվեստի,առողջապահության և կրթության ոլորտի մասնագետների մասնակցությունը նոր խթան է քաղաքի ուրույն դիմագիծը պահելու գործում:Ինչպես որ…
Կարդալ ավելին







