ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է Միացյալ Նահանգների հրեական և մահմեդական համայնքների պաշտպանության համար շտապ 200 միլիոն դոլար հատկացնել: Հյուսիսային Ամերիկայի հրեական դաշնությունների (JFNA) ղեկավարությունը ողջունել է Բայդենի նախաձեռնությունը և ասել, որ անվտանգության միջոցների ուժեղացումը Մերձավոր Արևելքի հակամարտության համատեքստում անհրաժեշտ է, գրում է VВести Изариля-ն։ «Ցավոք սրտի, մենք մեր սեփական փորձից գիտենք, որ Իսրայելի վրա յուրաքանչյուր ահաբեկչություն հակասեմականների համար բռնություն գործադրելու խթան է դառնում», – նշել է JFNA-ն:
Կարդալ ավելինԱռողջապահություն
Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը
Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը: ԱՊԱ-ն հայտնում է, որ դատական նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի ղեկավար Զեյնալ Աղաևը։ Հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր այս ամառ՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի առևանգմանը, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել…
Կարդալ ավելինԻսրայելին սարսափելի հաշվեհարդար է սպասվում. Իրանի հետախուզության նախարար
Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը զգուշացրել է Իսրայելին և նրա «հովանավորներին», որ նրանք ստիպված կլինեն ծանր գին վճարել Գազայում պաղեստինցիների վրա սարսափելի հարձակումների համար, գրում է Tasnim-ը։ «ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմին աջակցող բոլոր կառավարությունները պետք է նկատի ունենան, որ իրենց աջակցությունն Իսրայելի հանցագործություններին անպատասխան չի մնա տարածաշրջանի ժողովուրդների և ազատություն փնտրողների կողմից»,- ասել է Խատիբը։ Իրանի հետախուզության նախարարը նաև զգուշացրել է Իսրայելին և նրա կողմնակիցներին՝ ակնկալել «դաժան, կործանարար և աղետալի վրեժխնդրություն Գազայի ժողովրդի դեմ կատարած…
Կարդալ ավելինԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ.ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ.(ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացանք «Աստղիկ»բկ-ն հերթական հաջողություններն ու ձեռքբերումներն է արձանագրել ինչպես կենտրոնի գործունեությունը ընդլայնելու մարզային կենտրոններ բացելու ծրագրերում այնպես էլ գնահատվել է տարբեր չափորոշիչներով գնահատող կազմակերպությունների կողմից:Մասնավորապես բժշկական կենտրոնի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ օրեր առաջ Փարիզի թագավորական պալատում կայացավ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» միջազգային մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության շրջանակներում «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» պատվավոր մրցանակի արժանացան Հայաստանում և Ֆրանսիայում մեծ ավանդ ունեցող բժիշկներ, ինչպես նաև առողջապահության ոլորտում հաստատուն տեղ ունեցող բուժ. հաստատություններ:ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ անվանակարգում…
Կարդալ ավելինԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում առնվազն 12 լրագրող է սպանվել
Հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի առաջին ութ օրվա ընթացքում առնվազն 12 լրագրող է զոհվել, երկուսը անհետ կորել են, ութը վիրավորվել, գրում է The Hill-ը՝ հղում անելով լրագրողների պաշտպանության կոմիտեին։ Associated Press-ի տվյալներով, հակամարտությունն արդեն հանգեցրել է երկու կողմից ավելի քան 3000 զոհի։ Գազայում գտնվող լրագրողները ամենից շատ են ռիսկի ենթարկում՝ հակամարտությունը լուսաբանելով իսրայելական ավերիչ ավիահարվածների, կապի խափանումների և էլեկտրաէներգիայի համատարած անջատումների պայմաններում: Հակամարտության առաջին ութ օրերին սպանվել է 10 պաղեստինցի լրագրող։ Հաստատվել…
Կարդալ ավելինԱրցախում պայթյունից տուժած 5 անչափահասների տեղափոխել են ԱՄՆ և Բելգիա՝ բուժումը շարունակելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։ Հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումը շարունակում է 12 պացիենտ։
Կարդալ ավելինՔրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը այս տարվա հունվարին հրաժարական է տվել ՄԻՊ-ի պաշտոնից:
Կարդալ ավելինԿասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Լիլիանա Սենեքերիմյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Օշական) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ – չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը. – արտադրական շինությունում բացակայում է բնական և մեխանիկական օդափոխությունը, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող նյութերից. – չեն կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի…
Կարդալ ավելինԱրցախից ցամաքային և օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 237 տուժած քաղաքացի
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է:
Կարդալ ավելինԵրևանի բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա. Բոլորի վիճակը կայուն ծանր է. ԱՆ
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա: Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են համարժեք բուժօգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին







