Չնայած դժվարություններին, ես շատ ոգեւորված եմ, քանի որ տեսնում եմ մարդկանց մոտ եւ կամք եւ պատրաստություն հանգիստ անցնել այս իրավիճակին, հանգիստ աշխատել, ապրել եւ ոչ մի ձեւով չի զգացվում այս բլոկադայի ազդեցությունը, որ մենք խուճապի ենք մատնվել, կամ մեր մեջ դեպրեսիա կա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, Արցախի շրջափակման մեջ գտնվելու 7-րդ օրը ֆեյսբուքյան լայվով ասաց Արցախի փոխնախարար Ռուբեն Վարդանյանը: «Երեկ պատգամավորների հետ գնացի Մարտակերտ եւ հանդիպումներ ունեցա: Շատ կարեւոր է իմ համար, ես լիցքավորվել…
Կարդալ ավելինԱռողջապահություն
«ՀԱՑԸ, ՇԱՔԱՐԸ , ՁԵԹԸ ՀԱՍՑԵԱԿԱՆ Է ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔ ՉԿԱ»
Քիչ առաջ Արցախի հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ազգաբնակչությունից տեղեկածանք , որ գյուղում սննդի և դեղորայքի պակաս ունեն: «Հացը, շաքարավազը , ձեթը բաժանում են հասցեական ազատ վաճառք այլևս չկա, մեր գյուղապետն է փորձում վերահսկել իրավիճակը», մեզ հետ զրույցում ասաց 59 ամյա խրամորթցի տիկինը և զրույցը շարունակեց հավելելով, որ գյուղերում էլի մի կերպ դիմանում են իսկ քաղաքում նույնը ասել չի կարող: Հիշեցնենք ՝ որ արդեն 6 օր է Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ:Ադրբեջան պետության կողմից…
Կարդալ ավելինԱննախադեպ ձեռքբերումներ է իրականացվել Արտաշատ ԲԿ-ում, որտեղ բացվել են հանրապետության մարզերում առաջինը գործող բաժանմունքները
Արտաշատի Բժշկական կերտրոնը 2022 թվականի ընթացքում ունեցել է զգալի ձեռքբերումներ:Մի շարք ոլորտների (բաժանմունքներ, ազգաբնակչությանը մատչելի տեղեկատվության հասանելիություն, կադրային և այլն )դինամիկ զարգացումներից բացի, Կենտրոնը համալրվել է նոր բուժսարքավորումներով, նոր բաժանմունքների և ծառայությունների ներդրումներով: Հերթական ձեռքբերման մասին այսօր տեղեկացնում է կենտրոնի ֆբ պաշտոնական էջը, որտեղ մասնավորապես ասվում է՝ որ Արտաշատում բացվել է Հեմոդիալիզի կենտրոն: «Արտաշատի բժշկական կենտրոնը շարունակում է պացիենտակենտրոն իր գործունությունը՝ մարզի և տարածաշրջանի բնակչության համար հասանելի դարձնելով տարբեր բուժծառայություններ:Կենտրոնի և «Պրոֆտեստ» ՍՊԸ-ի համագործակցության ադյունքում…
Կարդալ ավելինՆախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում
Այսօր խորհրդարանում քննարկվել է նաև հարկային վարչարարության իրականացման ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր լուծելու նպատակով Կառավարությունը փոփոխությունները, որը առաջարկում է ՀՀ հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերում: Այս մասին դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում: «Այսօր էլեկտրոնային հարթակի միջոցով առեւտրի մասով ավելացված արժեքի հարկ ՀՀ տարածքում չի գոյանում»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել. «Պատճառն այն է, որ…
Կարդալ ավելինԸնթացիկ տարվա պետական բյուջեում վերաբաշխումներ են նախատեսվում
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունն իրավունք ունի հաստատված բյուջեի 3 տոկոսի շրջանակում իրականացնելու վերաբաշխումներ: 2022 թ. իրականացվել են նման վերաբաշխումներ: Կապված օբյեկտիվ հանգամանքների հետ՝ անհրաժեշտություն է առաջանում մինչեւ տարեվերջ կատարել հավելյալ վերաբաշխումներ, որոնք պարունակում են որոշակի ռիսկ՝ հնարավոր է անցնել սահմանված 3 տոկոս սահմանաչափը: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ Կառավարությունն առաջարկում է սահմանված 3 տոկոս սահմանաչափը միայն այս տարվա համար սահմանել 5 տոկոս: ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու…
Կարդալ ավելինԱկնկալվում է ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ
ԱԺ այսօրվա տնտեսական հանձնաժողովի նիստում, քննարկվեց, որ անցած 9 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 14.1 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը 12.6 տոկոս է. այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Նախարարը նախ անդրադարձել է մակրոտնտեսական զարգացումներին՝ նշելով, որ ընթացիկ տարվա առաջին 3 եռամսյակների ընթացքում եղել են աստիճանաբար նվազող տնտեսական ակտիվության…
Կարդալ ավելինՍահմանափակել Արցախում ազատ տեղաշարժի իրավունքը, սահմանել նրա տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ. ԱՀ նախագահի հրամանագիրը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որոշվել է. – Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել…
Կարդալ ավելինՌուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը․ Յակով Կեդմի
Իսրայելի «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Պատասխանելով ադրբեջանական սադրանքի նպատակների մասին հարցին՝ նա նկատեց. «Ինձ համար դժվար է հասկանալ նպատակը։ Պարզ է, որ դրան գնալու օբյեկտիվ պատճառ չկա։ Այստեղ Ռուսաստանն արդեն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը։ Եթե սա հայտարարության ակնհայտ խախտում է, ապա խախտումը պետք է ուղղվի»։ Կեդմին չի կարծում, որ ստեղծված իրավիճակը կհանգեցնի նոր ռազմական հակամարտության, քանի դեռ…
Կարդալ ավելինՀայաստանին դրսից ոչ մեկ չի օգնելու, մեկ վայրկյան առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման թեմային։ Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։ «Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես Հարավային Կովկասի երկրներ, մենք պետք է մեր խաղաղության եւ կայունության համար քայլեր անենք»,–ասել է…
Կարդալ ավելինՖիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ փորձ է արվում անհատի, քաղաքացու հարկման մոդելից անցնել ընտանիքի հարկման մոդելին. Ֆինանսների փոխնախարար
Խորհրդարանում այսօր , ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ: Քննարկումների առանցքում Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն էին, որոնք վերաբերում են մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Ողջույնի խոսքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նախ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը եւ ի պատասխան այն տեսակետներին ու քննադատություններին, թե այս իրավիճակում…
Կարդալ ավելին






