Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանելու մեջ կասկածվող տղամարդկանցից մեկը սեռական ոտնձգություն է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։ Նախաքննական մարմնի փոխանցմամբ, այս գործով ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր և 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են…
Կարդալ ավելինԱռողջապահություն
«ԹՐԱՅՎ ԱՐՄԵՆԻՅԱ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՐԱԽՆԵՐՆ Ու ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏՔԸ
2022 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի ունեցավ համաշխարհային համահայկական գագաթնաժողովը, որի մասին հնչեցին հասարակական տարբեր կարծիքներ, սակայն սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներից շատերի համար այն կարևորվեց նրանով, որ գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն և առիթ ստեղծեց մեկ անգամ ևս համախմբել սփյուռքի ողջ ներուժը և այն ուժերը , որոնց գեներացման կարիքը կար: Գագաթնաժողովը նաև գործարար համագործակցության և համահայկական նշանակութուն և կարևորություն ունեցող մարտահրավերների և խնդիրների քննարկման հրաշալի հնարավորություն և համընդհանուր հարթակ ստեղծեց սփյուռքահայ մեր հայրենակցների և Հայաստանյան…
Կարդալ ավելինՀակոբ Ավագյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին որոշում է ստորագրել` Հակոբ Ավագյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Կարդալ ավելինԱյսօր հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող, նրա վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Այս մասին տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Կարդալ ավելինԱռկա են բոլոր նախադրյալները 2023 թ. պետական բյուջեով նախատեսված խնդիրները լուծելու համար. Գեւորգ Պապոյան
2023 թ. բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 364 միլիարդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 652 միլիարդ դրամ, դեֆիցիտը կկազմի 288 միլիարդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնք կիրականացվեն 2023 թ.՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար: 548 միլիարդ դրամ են կազմում կապիտալ ծախսերը. 2023 թ. 1.5 տոկոսային կետով կգերազանցվի ընթացիկ տարվա ցուցանիշը: Պաշտպանության բնագավառի ծախսը 35 տոկոսով ավելի է 2022 թ. համեմատ, սոցիալական…
Կարդալ ավելինԱշխատանքային քննարկում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ
ՀՀ-ում ծնված, սակայն մինչեւ 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չեն կարողանում ստանալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ: Պատգամավորը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, նշել է, որ ինքը եւ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը եզդի եւ ռուս համայնքներից ստացել են նամակներ վերոնշյալ հարցի առնչությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը,…
Կարդալ ավելինՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՎԻՆՈՒՄ(ֆոտոշարք)
Այսօր Արարատի մարզի Դվին գյուղում մեծ ու փոքր հավաքվել էին գյուղի բուժամբուլատորիայում, եվ սովորական օրը նշանավորվեց խինդ ու ժպիտով, 57 ընտանիքների և նրանց երեխաների համար: «Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ ԱՐՈՒՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հերթական աջակցությունն է կազմակերպել Դվին գյուղի զրո և նրանից բարձր՝ հիսունյոթ սոցիալապես անապահով՝ ինչպես նաև բազմազավակ ընտանիքի երխաներին: Նրանց համար նվերներ էր պատրաստել ձմեռվան ընդառաջ տաք ու հարմարավետ բազմատեսակ հագուստեղեն: Գյուղացիները մեծ գոհունակությամբ ընդունեցին սպասված հյուրին ՝ տիկին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ : Հատկապես իր խորին շնորհակալությունը…
Կարդալ ավելինՔննարկվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2023 թ. բյուջետային հատկացումները
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի համար նախատեսվել է 498 մլն 89 հազար 312 դրամ, իսկ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրի կատարման համար` 125 մլն 248 հազար դրամ: Երկու ծրագրերի համար նախատեսվել է 623 մլն 331 հազար 312 դրամ. այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ներկայացվել են «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «իԳործ», «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի մանրամասները,…
Կարդալ ավելինՆախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 7000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ
Ներկայում գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ եւ հրամաններ, որոնց հաստատումը հստակ սահմանված չէ: Անհրաժեշտություն է առաջացել մշակել եւ հաստատել նոր իրավական ակտեր, որոնք լիազորված չեն որեւէ օրենքով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Կառավարության հեղինակած ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:Նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության,…
Կարդալ ավելինՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ(ֆոտոշարք)
Օրերս մեր հանրապետության բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպությունների թիվն ավելացավ ևս մեկով: « Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, « Իմ անտառ Հայաստանը» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, և « Շեն» բարեգործական ՀԿ –ն միավորվելով հանուն անտառների պաշտպանության , վերականգնմանը և անտառապատմանը , միասին հիմնադրել են « Հայաստանի անտառային դաշինք» -ը: Միջոցառմանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար՝ ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԸ , ով ողջունեց ստեղծման գաղափարը և նպատակները : Այնուհետև վերոհիշյալ ՝ դաշինքի հիմնադիր կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին դաշինքի առաքելությունն ու…
Կարդալ ավելին






