Հայաստանին չի հաջողվի լիովին վերացնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այս մասին մարտի 20-ին «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն։ Նա սա շատ բարդ խնդիր անվանեց՝ բացատրելով, որ նույնիսկ Վրաստանը չի կարող դրան հասնել։ Քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը կարող է խախտել Հայաստանի հետ պետական սահմանը. «Վրաստանը, որը տարածաշրջանում կայուն խաղաղության կողմնակից է, կարող է աջակցել Հայաստանի ջանքերին՝ մերձենալու Արևմուտքին», – հավելել է նա։
Կարդալ ավելինՏնտեսություն
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 20-ին, կազմել է 399.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.35 դրամ (նվազել է 1.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.51 դրամ (նվազել է 1.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 395-398 դրամով, վաճառվում է 401-403.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-432 դրամով,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 402.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.46 դրամ (նվազել է 1.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 513.31 դրամ (նվազել է 2.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-402 դրամով, վաճառվում է 404.5-406 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-437 դրամով,…
Կարդալ ավելինՈ՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը: ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել այս հարցի առնչությամբ, համաձայն որի. «Եկամտա¬յին հարկը չի վերադարձվում, եթե բնակարանը կամ անհատական բնակելի տունը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) հետևյալ գոտիներում. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ Երևանի վարչական տարածքում ներառված առաջին գոտում: 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու…
Կարդալ ավելինԻնչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ պարզաբանումը
Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը: Այս հարցին է անդրադարձել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: «Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկը վերադարձվում է վարձու աշխատող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված ու պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից։ Եկամտային հարկը վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ։ Կարևոր է իմանալ, որ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի դիմաց եկամուտ ստացող ֆիզիկական անձ վարկառուն չի կարող օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից»,- հայտնում…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին կայուն են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 14-ին, կազմել է 402.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.42 դրամ (աճել է 0.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.79 դրամ (աճել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-402 դրամով, վաճառվում է 405-406 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 432-439 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱրագածոտնի մարզում 150 հեկտար տարածքում ինտենսիվ պտղատու այգի կհիմնվի. 345 մլն դրամի բեռնատարներ պետք է ներմուծվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍՊԸ-ին: «ՖԱՆՖՐՈՒԹ»-ը Արագածոտնի մարզում 150 հա տարածքում հիմնում է ինտենսիվ պտղատու այգիներ։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 345 մլն դրամի բեռնատար ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ, որոնք նախատեսվում են օգտագործել այգու հիմնման աշխատանքների իրականացման և թողարկված արտադրանքի արագ և որակյալ մատակարարման համար և քանի որ առկա են ապրանքատեսակներ, որոնք ներմուծվելու են լիզինգով՝ որոշման մեջ ավելացվել է նաև լիզինգատու կազմակերպության անվանումը։…
Կարդալ ավելինՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում (Զատիկին ընդառաջ)
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Հանձնաժողովից փոխանցում են , որ տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ, և առաջիկայում գնային…
Կարդալ ավելինՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխման դեպքում տնտեսական հետևանքների մասին քննարկումներ են ընթանում. ՀՀ ԿԲ
Այո, նման քննարկումներ լինում են։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե քննարկումներ կան արդյոք հնարավոր տնտեսական հետեւանքների մասին, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվեն։ Նա պարզաբանեց, որ գործում են համապատասխան աշխատանքային խմբեր։ Գալստյանը հավելեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկումները շարունակվում են։ «Այս խմբի աշխատանքներում ներգրավված են մեր մասնագետները։ Ավելի լավ է այս խմբի ղեկավարներին հարցեր տալ»,- նշեց նա։
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 403.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.06 դրամ (նվազել է 0.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.21 դրամ (նվազել է 2.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.43 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 3.99-403 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 432-438 դրամով,…
Կարդալ ավելին









