Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել են «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Սինգապուրի պատգամավոր Ռաջ Ջոշուա Թոմասի հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, հատկապես՝ Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը: Ռաջ Ջոշուա Թոմասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սինգապուրը եւ Հայաստանն ունեն…
Կարդալ ավելինՏնտեսություն
Գազայի հատվածում կապի երկարատեւ անջատման պատճառով ավելացել է սովյալների թիվը. ՄԱԿ
Հեռախոսային եւ ինտերնետ կապի երկարատեւ անջատումը Գազայի հատվածում շաբաթ օրը սրել է աղետալի վիճակը, որտեղ, ՄԱԿ գործակալության տվյալներով, վերջին օրերին կտրուկ ավելացել է սովյալների թիվը, գրել է PA Media-ն։ Կապն անջատվել է հինգշաբթի երեկոյան եւ անհասանելի է շաբաթ առավոտյան, տեղեկացրել է NetBlocks.org-ը։ Դա դժվարացրել է օգնության եւ փրկարար աշխատանքների հասանելիությունը։ ՄԱԿ հումանիտար հարցերի վարչությունը տեղեկացրել է, որ կապը Գազայի հետ «խախտվել» է հարավում հեռահաղորդակցային գծի վնասվելու պատճառով։ Իսրայելական հարձակումը հողին է հավասարեցրել Գազայի հյուսիսային հատվածի…
Կարդալ ավելինՆաթանյահուն դրժեց իր խոստումը
Իսրայելի նախարարների կաբինետը կողմ է քվեարկել իսրայելական «Քերեմ Շալոմ» անցակետի վերաբացմանը՝ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ Գազայի հատված մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հայտնել են վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակից: Նաթանյահուն ի սկզբանե խոստացել էր թույլ չտալ որևէ օգնություն Գազա՝ շրջափակելով ՀԱՄԱՍ-ի կողմից կառավարվող անկլավը: Որոշումն ընդունվել է Բայդենի վարչակազմի կողմից ուժեղացված ճնշումից հետո և մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավարտեց Իսրայելում իր վերջին հանդիպումները,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմել է 404.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.52 դրամ (նվազել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.80 դրամ (նվազել է 1.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.49 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-403.50 դրամով, վաճառվում է 406-408.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-433 դրամով,…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կազմել է 403.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.84 դրամ (աճել է 1.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.43 դրամ (աճել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.48 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-402 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-433 դրամով,…
Կարդալ ավելինԴեպի Հայաստան փոխանցումները նվազել են 40%-ով. Կենտրոնական բանկի ղեկավար
2023 թվականի 10 ամիսների ընթացքում (հունվար-հոկտեմբեր) դեպի Հայաստան փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40%-ով։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ զբոսաշրջության ոլորտում աճը կազմել է 40%, սակայն աճի տեմպերի դանդաղում է նկատվում։ Գալստյանը տեղեկացրեց նաև, որ 2023 թվականի հոկտեմ բերի վերջի դրությամբ հիփոթեքային վարկավորման ծավալը գերազանցել է 1 տրլն դրամի շեմը։ Համեմատության համար ԿԲ ղեկավարը որպես օրինակ բերեց 2017 թվականի տվյալները,…
Կարդալ ավելինՀայաստանում ցանկանում են վերացնել գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող մի շարք սուբսիդիաների հարկերը
Հայաստանը պետք է վերացնի գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող մի շարք սուբսիդիաների հարկերը: Այս մասին դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց Հանրապետության ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսական ծրագրերի սուբսիդավորման համակարգի արդիականացմանը։ Այսպիսով, գործող կանոնակարգի համաձայն, եթե գյուղատնտեսական ծրագիրն արդեն ընթացքի մեջ է, և ձեռնարկատերը դիմում է սուբսիդավորման համար, ապա պետության կողմից տրամադրվող գումարը կդիտարկվի որպես «լրացուցիչ գոյացած եկամուտ»…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն աննշան էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 403.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.77 դրամ (նվազել է 0.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.37 դրամ (աճել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-403 դրամով, վաճառվում է 406-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-434 դրամով,…
Կարդալ ավելինՍևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-10-ն իջել է 1սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 4-10-ը: Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և դեկտեմբերի 10-ին կազմել է 1900.19մ (10.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 9սմ-ով։ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր…
Կարդալ ավելինՇներին ստերջացնելը և բաց թողելը թափառող կենդանիների խնդիրները չի լուծում․ ավագանու անդամ
Երևանում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։ Նա նշեց, որ մայրաքաղաքում անտուն շների խնդիրը լուծելու համար 2019 թվականին հիմնադրվել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը, սակայն առկա խնդիրները, ցավոք, չեն նվազում, ավելին, Երևանի տարբեր համայքներում շատացել են թափառող կենդանիները։ «Միայն կենդանիներին բռնել ու ստերջացնել, այնուհետև բաց թողելը որևէ դեպքում թափառող կենդանիների խնդիրները չեն լուծում։ Մենք մի շարք…
Կարդալ ավելին







