«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 5-ին ժամը 17։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Սարյան, Արամի, Փարպեցու փողոցներով, Մաշտոցի պողոտայով (մասնակի), Ամիրյան, Աբովյան փողոցներով, Հյուսիսյին պողոտայով, Քոչինյան, Բյուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։