Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց կառավարության կայքում տեղադրված հղումը՝ որոշումից։
Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել էր Արմավիրի մարզի Արագած համայնքում կառուցվածք մարզադահլիճ, կրկին դժգոհ մնացել շինարարական աշխատանքների որակից և կարգադրել շտկել թերությունները։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ վարչապետը Լոռի կատարած աշխատանքյաին այցի ընթացքում կրկին դժգոհ էր մնացել մի քանի մարզադահլիճների հիմնանորոգման որակից, իսկ ժամեր անց մարզպետ Արամ Խաչատրյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։ Վարչապետը հայտարարել էր, որ նման գործելաոճը չի հանդուրժելու։
Հ.Գ. Հետաքրքիր է արդյոք 2018 թվականից ի վեր այս գործելաոճը նոր է որդեգրել մեր (անբասիր ) կառավարությունը , թե այս վերջին զարգացումներն ունեն հատուկ նպատակ, առիթ, թե՞ պատճառ…զարգացումները ցույց կտան , բայց ի՞նչու բազմաթիվ բողոքներին ի լրումն կառավարությունը նույն հաջողությումբ ժամանակին չի վճարում շինարարական կազմակերպություններին իրենց կողմից իրականացված ծառայությունների և աշխատանքների համար նախատեսված գումարները…իսկ մինչ այդ ըստ տարածված լուրերի՝ շուտով Սյունիքի մարզպետ ՝ Ռոբերտ Ղուկասյանն էլ հրաժեշտ կտա իր աթոռին ՝ տեղը զիջելով ՔՊ -ական ԱԺ պատգամավոր , Սյունիքի նախկին մարզպետ՝ Կարեն Համբարձումյանին:
Լրատվություն