Ամանորյա հերթական անակնկալն Արարատի մարզում ՀԿ կողմից

Ամանորյա տոների կապակցությամբ  Արարատի մարզի  ՝ Ազատավան, Բուրաստան, Մասիս և Նշավան համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների երխաներին , զոհված զինծառայողների ընտանիքներին  Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին  տոնական նվերներ և հաճելի պահեր է պարգևել հերթական անգամ «Արտաշատ  իրավապաշտպան»  ՀԿ նախագահ՝  ԱՐՈՒՍ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ   եվ Ամանորյա  կարևոր պահը  նշանավորել մանկական  խինդ ու ժպիտով:

Շահառուները  մեծ գոհունակությամբ ընդունել են  սպասված հյուրին ՝ տիկին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ : Գյուղացիներն  իրենց  խորին շնորհակալությունը հայտնել միջոցառման կազամկերպչից  վերջիններիս  խոսքերով ՝ հիմա գյուղական համայնքներում հազվադեպ է լինում այսպիսի  միջոցառումներ  երբ դեմքով շրջվում են դեպի գյուղը և նվերներ բաշխում  երեխաներին, ովքեր կարիք ունեն շփմա և ուշադրության:

Հիշեցնենք, որ   ՀԿ -ն  տարիներ շարունակ զբաղվել է սոցիալապես խոցելի խավի  աջակցությամբ և այդ նպատակով իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, հատկապես Արարատի մարզի ողջ տարածաշրջանում (գյուղական բնակավայրեր):

Իսկ ՀԿ նախագահ ԱՐՈՒՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ խոսքերով՝  ինքը մշտապես պատրաստ է  հետևողականորեն սատարելու իր  բարեգործական  ծրագրերով, բոլորր նրանց  և իր շահառուներին, ովքեր դրա կարիքն ունեն:

 

Լրատվական

 

Spread the love